• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թուրքական անհանդուրժողականություն ֆրանսիական ծաղրանկարների նկատմամբ

aliq 19:37 | 26.03.2021
aliq 19:37 | 26.03.2021
charle hebdo erdogan

Անկարայի եւ Փարիզի հարաբերությունները մի քանի ամիս տեւած հարաբերական անդորրից հետո կրկին սրվել են:

Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը մարտի 26-ին դատական հայց է ներկայացրել «Շարլի Էբդո» ամսագրի ներկայացուցիչների դեմ՝ «Թուրքիայի նախագահին վիրավորելու համար»:

Դատախազությունը ամսագրի՝ Էրդողանի անձը նսեմացնող ծաղրանկարի հրապարակմանն առնչվող չորս ներկայացուցչի հանդեպ մեղադրանք է առաջադրել:

Ավելի վաղ Էմանուել Մակրոնը France 5-ի եթերում հայտարարել էր, թե պաշտոնական Անկարան մտադիր է միջամտել Ֆրանսիայի ներքին գործերին՝ շեշտելով, որ Թուրքիայի պետական վերահսկողության տակ գտնվող եւ իշխանամերձ լրատվամիջոցներին կեղծ լուրեր են հրապարակում: Իբրեւ դրանց ամենավառ օրինակ, Ֆրանսիայի նախագահը  մատնանշել էր «Շարլի Էբդո» երգիծական հանդեսում Մոհամեդ մարգարեի ծաղրանկարների տպագրության շուրջ 2020-ի աշնանը ծագած աղմուկը։

«Ասում էին, թե իբր կողմ եմ արտահայտվել այդ ծաղրանկարներին։ Իմ մեկնաբանությունները նենգափոխվեցին, եւ Ֆրանսիան սկսեց ներկայացվել որպես մի երկիր, որը խնդիրներ ունի իսլամի հետ»,- հայտարարել էր Մակրոնը:

Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը մարտի 23-ին  դատապարտել էր Մակրոնի դիրքորոշումը՝ պնդելով, թե այն հակասում է երկու պետությունների միջեւ ձեւավորված վաղեմի դաշնակցային հարաբերությունների ոգուն։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա աշնանը թուրք-ֆրանսիական ճգնաժամի եւ Ֆրանսիայի ու մահմեդական մի քանի երկրների միջեւ լարվածության մթնոլորտում «Շարլի Էբդո»-ն Էրդողանի դիմանկարով եւս մեկ ծաղրանկար հրապարակեց, որը արժանացավ Թուրքիայի կոշտ արձագանքին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երկաթուղային մասնագիտության վերականգնում
հաջորդը
Հայաստանի կազուսը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն