• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայ լուսանկարիչը՝ թուրքական İFSAK-ի նախագահ

aliq 19:07 | 31.03.2021
aliq 19:07 | 31.03.2021
Dayk Danzig Photographer

Ստամբուլի ֆոտո եւ կինոսիրողների միության (İFSAK) 54-րդ համագումարում միության նախագահ է ընտրվել հայ լուսանկարիչ, Թուրքիայի Բեյքոզի համալսարանի դասախոս Տայք Տանձիկը:

1959 թվականին ստեղծված այս միությունը Թուրքիայի լուսանկարչության եւ ֆիլմարվեստի ամենահեղինակավոր կազմակերպություններից է: Ստամբուլի  «Ժամանակ» օրաթերթը մանրամասներ է ներկայացրել միության նախագահի պաշտոնում ընտրված Տայք Տանձիկի մասին, նշելով, որ մինչ այդ նա միության փոխնախագահն էր:

Պոլսահայ լուսանկարիչ Տայք Տանձիկը ծնվել է 1972-ին, ստացել է համակարգչային ծրագավորման եւ կառավարման  մասնագետի կրթություն, լուսանկարչությամբ զբաղվել է դեռեւս դպրոցական տարիներից՝ Ստամբուլի Կենտրոնական հայկական վարժարանում սովորելու տարիներին:  Ստամբուլի ֆոտո եւ կինոսիրողների միության անդամ է 2013-ից: Հայ լուսանկարիչը բազմաթիվ թուրքական եւ միջազգային մրցույթներում մրցանակների է արժանացել, ղեկավարել է İFSAK-ի շատ ծրագրեր:

Dayk Danzig Nude Art Photographer
Տայք Տանձիկը Թուրքիայում եւ նրա սահմաններից դուրս համբավ է ձեռք բերել հատկապես նյու (nude) ժանրի լուսանկարներով: Գեղարվեստական այս ժանրի նրա լուսանկարները տպագրվել են արվեստի ամսագրերում: 2016-ին Փարիզում մասնակցել է խմբային ցուցահանդեսի, ունեցել է այլ ցուցահանդեսներ:

Արվեստագետը  նաեւ լուսանկարչության այլ ժանրի աշխատանքներ ունի, ինչպես տեղեկացնում է «Ժամանակ» օրաթերթը, Ստամբուլի հայկական համայնքում գեղարվեստական ձեռնարկների լուսանկարահանումներ է արել: Երեւանում հրատարակվել են նրա մի շարք ալբոմներ. հատկապես հայտնի է Օսմանյան կայսրության ժամանակ մեծ դեր ունեցած Բալյան արքունական ճարտարապետական ընտանիքի ժառանգությանը նվիրված նրա պատկերագիրքը:

Dayk Danzig Nude Art Photographer
İFSAK-ում վարչական եւ մասնագիտական աշխատանքին զուգահեռ հայ լուսանկարիչը հիմնել է  «Opus Rea» լուսանկարչական խմբակը: Նրա լուսանկարները տպագրվում են Թուրքիայում լույս տեսնող թերթերում եւ ամսագրերում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռամադանից հետո կայցելի Շուշի
հաջորդը
Լավագույն կոթողները՝ «ոսկե հատման» տեսանկյունից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն