• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մահացել է Մաստեր Կարոն

aliq 18:09 | 31.03.2021
aliq 18:09 | 31.03.2021
Karo Kebabjian

Հայաստանում մահացել է լիբանանահայ անվանի գործիչ, Մերձավոր Արեւելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցիչ, Հայ սեւ գոտիների միության հիմնադիր, արեւելյան մարտարվեստի վարպետ Կարո Քեբաբջյանը, որ հայտնի է Մաստեր Կարո անունով:

Լիբանանից բացի նա մարտարվեստի կենտրոններ է հիմնել սփյուռքի տարբեր համայնքերում եւ Արցախում՝ նպատակ ունենալով մարզել հայ երիտասարդ սերնդին ու նրանց համախմբել հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջ:

Karo KebabjianՄարտարվեստի զարգացման ծրագրերին զուգահեռ՝ Կարո Քեբաբջյանը  հասարակական, քաղաքական եւ այլ գործունեություն է ունեցել, երկար տարիներ լինելով Արցախի ներկայացուցիչը նախ Լիբանանում, ապա՝ Մերձավոր Արեւելքի երկրներում, այդ երկրներից ներդրումներ է բերել Հայաստան ու Արցախ:

Սեփական միջոցներով շինարարական աշխատանքներ է կատարել Արցախում եւ Արագածոտնի մարզում՝ քաջալերելով սփյուռքահայերին գալ, տուն գնել եւ ապրել հայրենիքում: Նա նույնպես ապրում էր Արագածոտնի մարզում:

Շուշիում հիմնել է «Շուշի գրանդ հոթել»-ը,  Արցախում այլ ներդրումներ է կատարել, որոնք մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում:

Կարո Քեբաբջյանը արեւելյան մարտարվեստին նվիրված գրքի հեղինակ է. նրա գիրքը եւ Լիբանանում 1970-ականներին բացած մարտարվեստի  կենտրոնը մեծ դեր են ունեցել երիտասարդության ինքնակազմակերպման եւ Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին հայկական թաղերի ինքնապաշտպանության գործում, Հայաստանի անկախությունից հետո նա այդ ոգին փոխադրել է Արցախ:

Մաստեր Կարոյի մահը սգում են նրա հազարավոր հայ եւ օտար աշակերտները, Արցախում, Լիբանանում եւ այլուր նրան ճանաչողները:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երուսաղեմը՝ Իսրայելի մայրաքաղաք
հաջորդը
Հայաստանում բոլոր 565-ը պատվաստվել են Sputnik V-ով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն