• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կանեփի անցյալն ու ներկան Նյու Յորք նահանգում

aliq 19:52 | 31.03.2021
aliq 19:52 | 31.03.2021
cannabis

ԱՄՆ Նյու Յորք նահանգում օրինականացվել է մարիխուանայի օգտագործումը չափահասների շրջանում:  Նահանգային Սենատն օրինագիծն ընդունել է ձայների 40-23, իսկ Ասամբլեան՝ 100-49 հարաբերակցությամբ։

Ըստ Jerusalem Post-ի՝ նահանգապետ Անդրյու Կուոմոն, հայտարարելով օրինագիծը ստորագրելու մասին, ասել է, որ անհամբերությամբ էր սպասում այդ օրվան։

Այսպիսով՝ Նյու Յորքը դարձավ ԱՄՆ 15-րդ նահանգը, որը թույլ է տալիս մարիխուանա օգտագործել ոչ միայն բժշկական նպատակներով:

New York Post թերթը նշում է, որ Նյու Յորքի՝ 21 տարեկանից բարձր բնակիչներին կթույլատրվի անձնական օգտագործման համար պահել մինչեւ 85 գրամ կանեփ:

Նոր օրինագիծը հետադարձ ուժ ունի, եւ նահանգի՝ կանեփի օգտագործման մեղադրանքներով դատապարտված հազարավոր բնակիչներ կարդարացվեն:

Սպասվում է, որ 2022 թվականի դեկտեմբերից կսկսվի կանեփի պաշտոնական վաճառքը մասնագիտացված խանութներում: Նահանգում կստեղծվի մարիխուանայի արտադրությունն ու իրացումը կարգավորող հատուկ  մարմին:

Նյու Յորք նահանգի պաշտոնական կայքը նշել է, որ ըստ կանխատեսումների՝ նոր արդյունաբերությունը կստեղծի 30-60 հազար աշխատատեղ, իսկ գանձապետարանը կհամալրի տարեկան լրացուցիչ 350 միլիոն դոլարով:

Նախքան այս օրենքը՝  Նյու Յորք նահանգում մարիխուանայի պահպանման համար տուգանք էր սահմանված. մինչեւ 28 գրամ թմրանյութ պահելու համար՝ 50 դոլար, 28 գրամ եւ ավելի քանակի համար՝ 200 դոլար: Ավելի մեծ քանակի պահպանումը գնահատվում էր որպես թեթեւ քրեական հանցանք:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լավագույն կոթողները՝ «ոսկե հատման» տեսանկյունից
հաջորդը
Լեհական օրենքը կվիճարկվի Եվրադատարանում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն