• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Համագործակցության դաշնակցային բնույթ, երկխոսության բարձր ինտենսիվություն

aliq 18:45 | 02.04.2021
aliq 18:45 | 02.04.2021
friendship between Armenia and Russia

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, խոսելով հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների մասին, ասել է, որ  քաղաքական երկխոսությունն ինտենսիվորեն զարգանում է՝ փաստելով, որ հազիվ թե գտնվեն այլ երկրներ, որոնց ղեկավարները շփվեն այդքան սերտ եւ արդյունավետ: Նա նշել է, որ 2020-ին Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հեռախոսով խոսել են ավելի քան 60,  իսկ այս տարվա երեք ամիսների ընթացքում՝ 11 անգամ:

Ռուդենկոն հայտարարել է, որ հետխորհրդային շրջանում ռուս-հայկական համագործակցությունն ունի դաշնակցային բնույթ եւ աչքի է ընկնում քաղաքական երկխոսության բարձր ինտենսիվությամբ՝ պատասխանելով «Նովոյե վրեմյա» թերթի հարցազրուցավարի նկատառմանը, թե Ղարաբաղյան պատերազմից հետո հայ-ռուսական հարաբերություններում որոշակի ճգնաժամ է առաջացել, եւ Հայաստանում այսօր շատերը կասկածի տակ են դնում երկու երկրների միջեւ ռազմավարական հարաբերությունները, մեղադրում Ռուսաստանին, որ բավարար չափով չի օգնել իր ռազմավարական դաշնակցին:

Փոխարտգործնախարարը պնդել է, թե «հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» մշակած կարգավորման հիմնարար սկզբունքներն են դրվել նախորդ տարվա նոյեմբերի 10-ի հայտարարության հիմքում: Նա վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձեւաչափը պետք է շարունակի առաջատար դեր խաղալ ճգնաժամի հետեւանքների հաղթահարման, հակամարտության քաղաքական-դիվանագիտական ճանապարհով եւ տեւական կարգավորման ուղիների որոնման գործում:

Ռուս դիվանագետի խոսքով՝ ԼՂ-ում պայմաններ են ստեղծվել խաղաղ կյանքի հաստատման համար։ Այսօր Լեռնային Ղարաբաղում անվտանգության երաշխավորը ռուսական խաղաղապահ զորակազմն է: Դիվանագետը հիշեցրել է, որ ռուս խաղաղապահների աջակցությամբ շուրջ 53 հազար փախստականներ վերադարձել են իրենց տները, կողմերին է փոխանցվել մարտական գործողությունների ընթացքում զոհվածների շուրջ 1700 մարմին, ականազերծվել է մոտ 1800 հա տարածք: ՌԴ-ն ղարաբաղյան վերջին պատերազմից հետո տուժածներին ֆինանսական աջակցություն է տրամադրել շուրջ 15 միլիոն դոլարի չափով:

Ռուդենկոն մատնանշել է 1997-ի օգոստոսի 29-ին ՌԴ եւ ՀՀ միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագիրը, համաձայն որի՝ Ռուսաստանը եւ Հայաստանը պարտավորվում են միմյանց տրամադրել անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ հումանիտար, ռազմական: Մոսկվան պատերազմի օրերին եւ հետպատերազմյան շրջանում պարբերաբար պնդել է, որ այս պայմանագրի համաձայն ռազմական օգնություն ցույց կտար Հայաստանին, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեին նաեւ Հայաստանի տարածք։

ՌԴ փոխարտգործնախարարը խոսել է նաեւ հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների մասին, որոնց հաստատման 29-ամյակը լրանում է ապրիլի 3-ին: «Երկկողմ հարաբերությունները, որոնք ավանդաբար հիմնված են եղբայրական բարեկամության եւ փոխվստահության վրա, զարգանում են դինամիկ, տարբեր մակարդակներում եւ վեկտորներում՝ անկախ արտաքին եւ ներքին իրավիճակից»,- ասել է Ռուդենկոն:

Ռուդենկոն անդրադարձել է նաեւ Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացներին, դրանք համարելով ինքնիշխան պետության ներքին գործ: Այդուհանդերձ կոչ է արել հանրապետության բոլոր քաղաքական ուժերին զսպվածություն ցուցաբերել, ողջամիտ փոխզիջումների գնալ:  Հույս է հայտնել, որ նախընտրական շրջանում ամեն ինչ կանցնի խաղաղ, սահմանադրության շրջանակում եւ ելակետ կծառայի Հայաստանում երկարաժամկետ կայունության հասնելու համար:

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առեւտրային գործընկերներից մեկը՝ ապահովելով հանրապետության արտաքին առեւտրի շրջանառության գրեթե մեկ երրորդը, վստահեցրել է Ռուդենկոն: «Համավարակով պայմանավորված՝  2020-ին, ապրանքաշրջանառությունը թեեւ փոքր-ինչ նվազել է, բայց ակնկալում ենք, որ իրավիճակի հաղթահարելուց հետո  կվերադառնանք կայուն աճի հետագծին»,- հավելել է դիվանագետը, պնդելով, որ Ռուսաստանը շարունակում է զբաղեցնել արտաքին տնտեսության հիմնական օտարերկրյա ներդրողի դիրքերը: Ռուսական  ներդրումները 2020-ի երրորդ եռամսյակի դրությամբ գերազանցել են 2.1 միլիարդ ԱՄՆ դոլարը կամ ընդհանուր օտարերկրյա ներդրումների 40% -ը: Դրանցից ուղղակի ներդրումներին բաժին է ընկնում 1,7 միլիարդ դոլար:

Պատրաստեց Անուշ Առաքելյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նոր շտամը Հայաստան մտավ անգլիական ձեւով
հաջորդը
Բարոյականության խնդիրը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն