• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կոլեկտիվ իմունիտետի ուշացած բաղկացուցիչը

aliq 11:21 | 12.04.2021
aliq 11:21 | 12.04.2021
Sputnik V

ԵՄ ներքին շուկայի հարցերով հանձնակատար Թիերի Բրետոնը, որը կարգավորում է ԵՄ երկրներում պատվաստման քաղաքականությունը, հայտարարել է, որ անգամ համաեվրոպական կարգավորիչի հավանությանն արժանանալուց հետո ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը Եվրամիություն կհասնի բավական ուշացումով:

Եվրահանձնակատարն անգամ վստահ է, որ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը ուսումնասիրելուց հետո բարձր գնահատական կտա «Սպուտնիկ V»-ին: Սակայն, ըստ նրա, հավանություն ստանալն անգամ, ավաղ, չի նշանակի, որ պատվաստանյութը  կարող է թողարկվել բավարար քանակով:

«Սովորաբար ամիսներ են պահանջվում համապատասխան արտադրությունը կազմակերպելու եւ ընդլայնելու համար: Մենք նպատակ ունենք ամռանը պատվաստելու բոլոր եվրոպացիներին, եւ «Սպուտնիկ V»-ը պարզապես չափազանց ուշ տեղ կհասնի»,- Spiegel-ին տված հարցազրույցում ասել է Բրետոնը:

Ընդ որում, Բրետոնը կարծում է, որ Եվրամիության պատվաստանյութերը բավարար են ամռանը կոլեկտիվ իմունիտետն ապահովելու համար:

Բրետոնն ասել էր, որ Եվրոպան հազիվ թե զգա «Սպուտնիկ V»-ի կարիքը, քանի որ ԵՄ-ում արդեն իսկ հավանություն տրված պատվաստանյութերը բավարար կլինեն կոլեկտիվ իմունիտետն ապահովելու համար:

Այդ առումով նա ռուսական պատվաստանյութը լավն է որակել, սակայն նշել է, որ ռուսները պիտի կարգավորեն ԵՄ-ում դրա արտադրությունը, եւ որ նրանց աջակցելու անհրաժեշտություն է լինելու:

Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան ոչ մեկի վզին չի ուզում փաթաթել իր պատվաստանյութը, սակայն երբ ոմանք հայտարարում են, թե  «Սպուտնիկ V»-ի կարիքը չկա, ո՞ւմ շահերից է դա բխում՝ քաղաքացիների՞, թե՞ դեղագործական ընկերությունների:

Ընդսմին, ըստ ռուսական  ՏԱՍՍ գործակալության, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Վիեննայում հայտարարել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V»-ի ձեռքբերման շուրջ Ռուսաստանի հետ Ավստրիայի բանակցությունների ավարտի մասին: Ավստրիան այժմ կարող է գնել ռուսական այդ պատվաստանյութը:

«Սպուտնիկ V»-ի 1 միլիոն չափաբաժինը կդառնա Ավստրիայում պատվաստման արշավի լրացուցիչ արագացուցիչը:

Ըստ ռուսական Gazeta.ru-ի՝  ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ նախարարության գիտահետազոտական ինստիտուտի մասնագետների խումբը սկսել է կորոնավիրուսի դեմ եւս մեկ պատվաստանյութի մշակումը, որի արդյունքները հասանելի կլինեն մոտ ժամանակում:

Sputnik V
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ապահովվել է 97%-ով
հաջորդը
Ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը դոլարի թանկացման պատճա՞ռ

Նման հոդվածներ

Լեհաստանը Հայաստանին AstraZeneca է նվիրել

15:29 | 25.11.2021

Երեւանի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը

13:29 | 19.11.2021

Ավելի քան 7 միլիարդ պատվաստում

21:48 | 01.11.2021

Կպատվաստվեն «ԱստրաԶենեկա»-ով եւ «Սպուտնիկ-Վի»-ով

23:52 | 26.10.2021

«Սպուտնիկ V»-ի ճանաչման սահմանափակումները վերացվել են

17:30 | 02.10.2021

Փրկարար կոկտեյլի առաջին դրական ցուցանիշը

22:28 | 27.09.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն