• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԱշխարհՔաղաքականություն

Նոր հավասարակշռումների որոնում Մերձավոր Արեւելքում

aliq 12:00 | 05.05.2021
aliq 12:00 | 05.05.2021
Middle East

«Թուրքիայի հարեւանությամբ դիվանագիտական ակտիվության նոր ալիք է նկատվում, քանի որ Ուկրաինայի Դոնբասի շրջանի շուրջ լարվածությունը նվազում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո»,- գրում է թուրքական Daily Sabah պարբերականը՝ ներկայացնելով տարածաշրջանային զարգացումների համառոտ ամփոփագիրը։

ԱՄՆ-ն դադարեց Սաուդյան Արաբիային Եմենում աջակցելուց եւ մաքրեց Իրանի հետ միջուկային բանակցությունների ուղին:

Կան ենթադրություններ, որ Վաշինգտոնը կարող է աստիճանաբար վերացնել պատժամիջոցները Թեհրանի կողմից ուրանի հարստացումը դադարեցնելու խոստման դիմաց:

Չմոռանանք նախորդ ամիս Չինաստանի արտգործնախարար Վանգ Յիի Իրան կատարած այցի ընթացքում կնքված գործարքների շարքը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նույնպես այս ամսվա սկզբին այցելել էր Կահիրե եւ Թեհրան: Անցյալ տարվա նոյեմբերին Սեւ ծովում Եգիպտոսի հետ համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացրած Մոսկվան ձգտում է խորացնելու իր համագործակցությունն այդ երկրի հետ:

Լավրովի այցը Թեհրան նաեւ հիշեցրեց Վաշինգտոնին Ռուսաստանի դերը միջուկային գործարքին վերադառնալու հարցում: Այդ այցերը, որոնք տեղի ունեցան Պարսից ծոցի երկրների հետ բանակցություններից հետո, ազդարարեցին Մերձավոր Արեւելքում ակտիվ դեր խաղալու Մոսկվայի մտադրությունը։

Միեւնույն ժամանակ, Թուրքիան վերականգնում է իր հարաբերությունները Եգիպտոսի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ: Եթե Անկարան եւ Կահիրեն կնքեն ծովային սահմանազատման գործարք, որը նման է թուրք-լիբիական համաձայնագրին, Իսրայելի հետ էներգետիկ համագործակցությունը շատ ավելի հավանական կդառնա:

Չնայած Թուրքիայի մայրաքաղաքում արտգործնախարարի սադրիչ հայտարարություններին՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միծոտակիսը հայտարարեց, որ կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Անցյալ շաբաթ Հունաստանը Իսրայելի հետ կնքեց 1,6 միլիարդ դոլարի (13,4 միլիարդ լիրա) պաշտպանական համաձայնագիր: Միեւնույն ժամանակ, Աթենքը համաձայնեց վարձակալությամբ տալ իր Patriot պաշտպանական համակարգը Սաուդյան Արաբիային՝ այդ երկիրը Եմենի Հութի ապստամբների արձակած հրթիռներից պաշտպանելու համար:

Հիշենք, որ Ռիադը տեղակայել էր F-15C կործանիչներ Կրետե կղզում որպես Հունաստանի հետ համատեղ զորավարժությունների մի մաս: Միեւնույն ժամանակ, Իսրայելի հետախուզական գործակալությունը շարունակում էր իրականացնել սպանություններ Իրանի ներսում, նույնիսկ Վիեննայում ԱՄՆ-Իրան բանակցությունների խորապատկերում:

Մտքեր Մերձավոր Արեւելքի ապագայի վերաբերյալ

Արեւելյան Միջերկրական ծովի, Սեւ ծովի եւ Մերձավոր Արեւելքի երկրները շատ ուշադիր հետեւում են միմյանց ներգրավվածությանը եւ կայացնում են որոշումներ՝ կախված ուժերի փոփոխվող հավասարակշռությունից:

Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի՝ տարածաշրջանային նոր կարգ ստեղծելու փորձը ձախողվեց:

Աշխարհաքաղաքական վակուումը, որն առաջացավ Մերձավոր Արեւելքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, դեռ կպահպանվի եւ կշարունակի գլոբալ տերությունների՝ Չինաստանի եւ Ռուսաստանի հետաքրքրությունը մեծացնել տարածաշրջանի նկատմամբ:

Պեկինը հույսը դնում է տնտեսական ներդրումների վրա՝ փորձելով պաշտպանել իր ռազմավարական կոմերցիոն ցանցերը: Մոսկվան իր հերթին ուղիներ է փնտրում մոտենալու արաբական երկրներին` Իրանից հետո:

Քանի որ Մերձավոր Արեւելքում հակաիրանական բլոկը թուլանում է, ստեղծված իրավիճակը ստիպում է Պարսից ծոցի երկրներին եւ Իսրայելին նոր հարաբերություններ կառուցել։ Իսրայելը Թեհրանի դեմ նոր գործընկերներ պետք է փնտրի:

Այս առումով Թուրքիայի հետ մերձեցումը առաջնային խնդիր է Պարսից ծոցի երկրների եւ Իսրայելի համար: Պարսից ծոցի երկրներին անհրաժեշտ են ծանրքաշայիններ, ինչպիսիք են Թուրքիան եւ Իսրայելը, որպեսզի մարտահրավեր նետեն Իրանի ազդեցությանը:

Հունաստանը եվրոպական ճնշման տակ կարող է բանակցություններ սկսել Թուրքիայի հետ, բայց նաեւ ուսումնասիրում է Իսրայելի, Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի հետ համագործակցության նոր ոլորտներ:

Մերձավոր Արեւելքում դիվանագիտական ակտիվացումը, որը ներգրավում է բազմաթիվ դերակատարների եւ շարունակում է հենվել առկա հիմնախնդիրների վրա, դժվար թե շուտով ստեղծի նոր, կայուն հավասարակշռություն:

Դիվանագիտությունը կարող է հայտնվել ուշադրության կենտրոնում, բայց լարվածության պակաս աշխարհի այս մասում չի լինի:

Վերջին հինգ տարիներին ճգնաժամային գոտիներում իր կոշտ ուժը հմտորեն օգտագործած Թուրքիան կարող էր առանցքային դեր ստանձնել Մերձավոր Արեւելքի նոր խաղի մեջ: Ժամանակն է ապավինել ակտիվ եւ ճկուն դիվանագիտությանը:

Պատրաստեց Կարինե Դավոյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու դիմագիծը փոխելու՝ Բաքվի ջանքերի շուրջ
հաջորդը
Դարձյալ փակուղի է մտել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն