• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Պատերազմական դրվագներ: Մնաց Ասոյան

Մերի Մնացականյան 13:00 | 12.05.2021
Մերի Մնացականյան 13:00 | 12.05.2021
Mnats Asoyan

Տարիներ առաջ պատմության ուսուցչուհու հարցին՝ եթե դասերը լավ չի սովորում, երբ մեծանա, ինչ է դառնալու, Մնացը պատասխանել է. «Լավ մարդ կդառնամ, խոսք կուդամ՝ իմ մասին հաստատ կլսեք»: Հիմա ոչ միայն ուսուցչուհին, այլեւ շատերն են լսում Մնաց Ասոյանի մասին որպես Արցախյան երկրորդ պատերազմում իր կյանքը զոհած հերոսի:

Թեպետ լավ առաջադիմություն չուներ, սակայն իր շնորհքով եւ համեստ պահվածքով Մնացը ուսուցիչների սիրելին էր: «Աղջիկներից խելոք էր, չեմ հիշում մի ծնողական ժողով, որ Մնացիս մասին մի վատ խոսք ասեին,- պատմում է Մնացի մայրը՝ Լուսինեն,- այնքան համեստ էր, խելացի, բոլորի կողմից սիրված էր»:

Տղան դպրոցական հասակից տարբեր աշխատանքեր է կատարել, հիմնականում բանվորությամբ է զբաղվել, որ ընտանիքի հոգսը թեթեւացնի: Մորն էլ խոսք է տվել, որ զորացրվելուց հետո բիզնես է հիմնելու եւ ավտոմեքենա ու առանձնատուն է գնելու:

Մայրը պատմում է՝ տղան շատ ընկերասեր էր, ընկերներից ոմանք այնքան մտերիմ էին, որ իրենց ընտանիքի անդամ էին դարձել:

Մնացի ամենամոտ ընկերը Օգսենն էր, որի հետ մանկության եւ դպրոցական տարիներից բացի նաեւ ծառայությունն է անցկացրել:

Mnats asoyan & Ogsen«Դպրոցում առաջին իսկ օրից միասին ենք եղել, քչերի հետ էր շփվում Մնացս, բայց որ մեկին ասեր «ընկեր», ուրեմն մինչեւ կյանքի վերջ այդ մարդուն կնվիրվեր: Չգիտեմ, թե ինչ բառերով իր տեսակը նկարագրեմ, ուղղակի ասեմ. երբեք չի եղել մի պահ՝ հպարտությամբ չասեմ, որ նա իմ ընկերն է»,- ասում է Օգսենը:

Մնացը եւ Օգսենը ծառայել են Վայքում: Ծառայությունը շատ հանգիստ ու թեթեւ է անցել, գուցե գլխավոր պատճառն էլ այն էր, որ միասին էին ու միասին էին կիսում ծառայության հոգսը: Պատմում է՝ Մնացը ծառայության ժամանակ էլ էր այդպիսին, սեփական խնդիրները գուցե անտեսեր, չանհանգստանար, ոչ մեկին չդիմեր, բայց երբ խոսքը վերաբերում էր իրեն կամ մեկ այլ ընկերոջ, ապա ամեն ինչի պատրաստ էր իրենց հոգսը թեթեւացնելու ու խնդիրներին լուծում տալու համար: «Ես այնպիսի մարդ չգիտեմ, որ Մնացին ճանաչեր ու վատ կարծիք ունենար, գիտեք՝ ինչ տեսակի ընկեր էր. մի հատիկ ծխախոտ գտներ, կբերեր, որ միասին ծխեինք, մի կտոր հաց լիներ, հավասար կկիսեր, ամենանվիրված մարդն էր»,- պատմում է Օգսենը:

Ասում է՝ Մնացը բանակում այդքան էլ չէր փոխվել, կատակում է՝ «կատարելագորված չոբան» էր դարձել: «Ջերմ բառեր շատ քիչ էր ասում, բայց այնպիսի քայլերի էր պատրաստ, որ հազար բառ արժեին: Շատ կապված էր մոր հետ, մայրը իր համար սրբություն էր, ընդհանրապես, երբ նույնիսկ մայրս էր ինձ զանգում, ու ես չէի պատասխանում, զայրանում էր՝ ինչպես կարելի է մոր զանգին չպատասխանել, մորը անտեսել»,- հիշում է ընկերը:

Mnats AsoyanԾառայության ավարտին մնացել էր երեք ամիս, երբ պատերազմը սկսվեց: Հոկտեմբերի 4-ից Օգսենի եւ Մնացի վաշտը տեղափոխվել է Ջրական (Ջաբրայիլ): Օգսենը պատմում է՝ երգով ու պարով էին գնում դիրքեր, մինչ այդ համացանցից էին տեղեկություն ստանում, թե դիրքերում ինչ է կատարվում, ու վատ էին զգում, որ մյուս զինվորները ռազմաճակատում կռվում էին, իսկ իրենք Վայքում հեռախոսով էին հետեւում պատերազմին:

Կռվի դաշտում ընկերները բաժանվել են: Մնացը գնդացրորդ էր ու հենց առաջնային դիրքում է եղել: Օգսենը հետո ընդհանուր ծանոթներից է իմացել, որ Մնացը զոհվել է: Թեժ մարտեր են եղել, այդ դիրքում կռվողներից ոչ ոք կենդանի չի մնացել: Տարածքը թշնամին գրավել է, եւ միայն հինգ ամիս անց է Մնացի մարմինը հասել ընտանիքին:

Օգսենը, հիշելով իր եւ Մնացի խոսակցությունները, ասում է. «Հիմա կյանքը մի տեսակ կիսատ է։ Մենք պատերազմը այլ կերպ էինք պատկերացնում։ Որոշել էինք միասին գնալ, կողք կողքի կռվել եւ վերջում կա՛մ միասին վերադառնալ, կա՛մ էլ միասին ընկնել կռվի դաշտում։ Բայց ճակատագիրն այլ ծրագրեր ուներ, ես վերադարձա, իսկ Մնացս անմահացավ։ Հիմա մանկության ընկերս, դպրոցական ընկերս, ծառայակից ընկերս, ո՛չ, եղբայրս, իմ բոլոր հիշողությունների մի մասը էլ չկա»:

պատերազմի դրվագներ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նախազգուշական կրակահերթ իրանական նավերի ուղղությամբ
հաջորդը
Ալիեւյան սպառնալիքների շրջապտույտում  

Նման հոդվածներ

Գեւորգը կա

12:30 | 11.09.2021

Խրամատում ծառ ջրող Մեծ Սեպասարցի Կարոն

12:30 | 10.09.2021

Պատերազմական դրվագներ։ Սամվել Գեւորգյան

15:30 | 29.06.2021

Պատերազմական դրվագներ։ Էրիկ Միքայելյան

14:30 | 18.05.2021

Պատերազմական դրվագներ: Մովսես Դավթյան

17:00 | 17.05.2021

Պատերազմական դրվագներ: Ռաֆայել Խաչատրյան

14:00 | 13.05.2021

խմբագրական

ԵՄ-ին Հարավային Կովկասում անհրաժեշտ է ռազմական բալանս

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Ուկրաինայի համար զենք կարտադրեն

    14:42 | 31.01.2023
  • Ադրբեջանը խախտել է բոլոր հնարավոր կոնվենցիաները․ ՄԱԿ-ի մանդատակիրներ

    14:20 | 31.01.2023
  • ԿՄԽՄԿ-ի միջոցով Արցախից 3 հիվանդ տեղափոխվել է ՀՀ...

    13:59 | 31.01.2023
  • ՀՀ եւ ԵՄ միջեւ Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրն...

    13:37 | 31.01.2023
  • Լեհաստանն ավելացնում է ռազմական ծախսերը

    13:11 | 31.01.2023

ընտրանի

  • 1

    IN MEMORIAM

  • 2

    Ներմուծվող ավտոմեքենաները SOS համակարգ կունենան

  • 3

    «Ափսոս էր երեխան»

  • 4

    Հայաստանում խաղադրույքների գումարը հերթական ռեկորդն է սահմանել

  • 5

    ԵՄ-ին Հարավային Կովկասում անհրաժեշտ է ռազմական բալանս

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« Ապր   Հնս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա