• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Պատերազմական դրվագներ: Ռաֆայել Խաչատրյան

Լիանա Մարկոսյան 14:00 | 13.05.2021
Լիանա Մարկոսյան 14:00 | 13.05.2021
Rafael Khachatryan

«Ռաֆս շատ համեստ, խելացի, բոլորի կողմից սիրված երեխա էր։ Դեռ մանկությունից ճշտապահ էր, ատում էր սուտը, ուրիշ էր Ռաֆը։ Դժվարությունները, կյանքի դառնությունները չփոխեցին նրան, մնաց նույն «ջիգյարը»՝ սիրով, ջերմությամբ լի»,- պատմում է Ռաֆայելի զարմուհին՝ Հայկանուշ Ալեքսանյանը։

Տասնիննամյա Ռաֆայել Խաչատրյանը ծնվել է Էջմիածնում։ Ընտանիքը ապրել է դժվար պայմաններում, տուն չունենալու պատճառով հաճախ են բնակարանից բնակարան տեղափոխվել։ Ծանր մանկություն են ունեցել Ռաֆայելը եւ կրտսեր քույրը՝ Արմենուհին։ Սակայն կյանքի առաջին դաժան հարվածը ստացել են տասնչորս տարեկանում․ քաղցկեղը խլել է քառասունչորսամյա մոր կյանքը։ Մոր մահից հետո երեխաներին խնամել է հորաքույրը, քանի որ այդ ժամանակ հայրն էլ է վատառողջ եղել։ Երկու տարի հետո մահացել է նաեւ հայրը, եւ Ռաֆայելն ու Արմենուհին որբացել են։

«Դաժան կյանքը խլեց նրանից իր մանկությունը, վաղ տարիքից դարձրեց հասուն: Երբ խոսում էր, թվում էր՝ դիմացդ 25-30 տարեկան տղամարդ է կանգնած։ Հավասարակշռված էր, գիտեր քայլերի հերթականությունը եւ երբեք չէր կոտրվում, չէր նեղանում կյանքից, Ռաֆը միշտ առաջ էր գնում՝ վստահ ու հպարտ։ Արտաքինով եւ բնավորությամբ շատ նման էր մորաքրոջս, առհասարակ շատ էին կապված, մայրը ինչ ասեր, լսում էր։ Մորաքույրս էլ միշտ Ռաֆին էր պաշտպանում․ հիշում եմ մի օր՝ տարիներ առաջ, երեւի մոտ 8-9 տարեկան էին, Արմենուհին ուզում էր կարճ կիսաշրջազգեստ հագնել, իսկ Ռաֆը չէր թողնում, վիճում էին, եւ մայրը խնդրեց, որ անի, ինչպես եղբայրն է ցանկանում։ Այնքա՜ն եմ կարոտել այդ օրերը, այդ անմեղ, փոքրիկ վեճերը»,- վերհիշում է Հայկանուշը։

Ռաֆայելը, ավարտելով դպրոցը, ընդունվել է Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջը, մասնագիտությամբ ծրագրավորող էր, միաժամանակ սովորել է Էջմիածնի «Մաչանենց տուն» կենտրոնում։ 2017 թվականին մասնակցել է «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության «Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնի» վիդեոմոնտաժի դասընթացին, ավարտել է հաջողությամբ եւ 2018 թվականից աշխատանքի է անցել «Մաչանենց» ստուդիայում՝ նկարահանելով սոցիալական ֆիլմեր, տեսահոլովակներ, տեղեկատվական հոլովակներ։

Գործընկերներից մեկը պատմում է․ «Շատ նվիրված եւ պատասխանատու աշխատակից էր։ Ռաֆը հետաքրքիր, փայլող աչքերով, ներսից տխուր, հրաշք մարդ էր, բարի ու հոգատար ընկեր»։

Լինելով երկկողմանի ծնողազուրկ եւ ունենալով անչափահաս քույր՝ Ռաֆայելը ազատվել էր պարտադիր զինվորական ծառայությունից, բայց ինքնակամ գնացել եւ ստորագրել էր, որ ցանկանում է ծառայել հայոց բանակում։

«Բոլորս հստակ գիտեինք, որ նա չի ծառայելու, սակայն մի օր անսպասելի եկավ եւ ասաց, որ գնում է ծառայության։ Հիշում եմ՝ ինչքան երջանիկ էր, ասում էր՝ «երկու տարի ա էլի, չեք էլ զգա՝ ոնց անցավ»։ Բայց, չէ, չի անցնում այդ երկու տարին, սպասում ենք, սպասում․․․»,- պատմում է զարմուհին։

Ռաֆայելը ծառայության է մեկնել 2019 թվականի ամռանը, սկզբում ծառայել է Գյումրու ուսումնական զորամասում, այնուհետեւ սերժանտի կոչումով տեղափոխել են Արցախ՝ «Հայկազովի» զորամաս։

«Պատերազմի հենց առաջին օրերին զորամասը հարձակման է ենթարկվել, եւ նրանց տեղափոխել են, վեց-յոթ օր տեղեկություն չունեինք, շատ անհանգիստ էինք, հետո վերջապես զանգեց, ասաց, որ ամեն ինչ կարգին է, եւ Մարտունիում են։ Երբ զանգում էր, ասում էր, որ ամեն ինչ լավ է լինելու, հանգիստ լինենք։ Չեմ կարող նկարագրել, թե ինչ ապրումներ ենք ունեցել այդ օրերին։ Նոյեմբերի սկզբին տեղափոխել են Կարմիր շուկա։ Վերջին անգամ զանգահարել է նոյեմբերի 9-ին՝ երեկոյան, եւ մոտ մեկ ժամ խոսել ենք։ Իսկ հաջորդ օրը ծառայակից ընկերներից մեկը զանգեց՝ ասելով, որ Ռաֆը վիրավոր է, տեղափոխում են Երեւան»,- պատմում է Հայկանուշը։

Rafael Khachatryan & friendsԾառայակից ընկերները հետագայում հարազատներին պատմել են, որ հրադադարից ընդամենը մեկ ժամ առաջ է վիրավորվել․ Ռաֆայելը չի ցանկացել իջնել դիրքերից, ասել է՝ «որտեղ իմ զինվորները, այնտեղ էլ ես»։ Որոշ ժամանակ անց երկու անօդաչու է ընկել նրանց դիրքի ուղղությամբ, տղաները զոհվել են, ինքն էլ լուրջ վնասվածքներ է ստացել։ Հիվանդանոցում առաջին բուժօգնություն են ցուցաբերել եւ տեղափոխել Երեւան, միայն հասցրել է ընկերոջ հեռախոսահամարը տալ ծառայակից ընկերոջը, որն էլ տեղեկացրել է նրա վիճակի մասին։ Օրեր շարունակ Հայաստանի բոլոր հիվանդանոցներում փնտրել են նրան, բայց ապարդյուն։

«Նոյեմբերի 13-ին մեր բարեկամը գնում է Հայաստանի Մարտունի քաղաքի դիահերձարան՝ ճանաչելու իրենց զինվորի դին, եւ շատ պատահաբար տեսնում է Ռաֆին, զանգահարում քեռուս տղային, կանչում Մարտունի։ Եղբայրս ու քեռուս տղան գնում են, ճանաչում Ռաֆին։ Պարզվում է՝ երբ Արցախում առաջին բուժօգնություն են ցույց տվել, հանել են զինվորական համազգեստը, առանց հագուստի է եղել, ոչ մի տեղեկություն նրա մասին, զինվորական գրքույկն էլ չի եղել, այդ պատճառով էլ չեն իմացել՝ ով է»,- մեծ ցավով հիշում է զարմուհին։

Մարտունու դիահերձարանում տեղեկացրել են, որ եթե տասը րոպե էլ ուշ գնային, Ռաֆայելի դին էլ չէին գտնի, քանի որ պատրաստվում էին հուղարկավորելու Եղբայրական գերեզմանում որպես անհայտ զինվոր։

«Իսկ ես այդ ժամերին Աստծուց խնդրում էի, որ ոտք չունենար, ձեռք չունենար, միայն թե ողջ լիներ, բայց, ցավոք: Էլի շնորհակալ եմ, որ գտանք մեր երեխուն, տեսանք վերջին անգամ։ Ռաֆը մորաքրոջիցս մնացած լույսն էր, նրանց տան ճրագը, որ մարեց։ Չգիտեմ՝ ինչու այսպես եղավ, այսքան դաժան»,- արցունքն աչքերին՝ ասում է մորաքրոջ դուստրը։

Մարտունու դիահերձարանի աշխատակիցները տեղեկացրել են, որ ծանր վիրավոր է եղել Ռաֆայելը, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել գլխի, թոքերի, ոտքի, ձեռքի հատվածներում, մահացել է ճանապարհին՝ շտապօգնության մեքենայի մեջ։ Բուժքույրերից մեկն էլ պատմել է, որ անընդհատ փորձել են խոսեցնել նրան, որ չքնի, շատ սթափ է եղել, հետո մի պահ գլուխը թեքել է պատուհանի կողմը, աչքերը աննկարագրելի ուժեղ փայլել են, եւ արտաբերել է՝ «վա՜խ, մամ ջան», ու արձանագրվել է սրտի կանգ։

«Ռաֆս միշտ երազում էր իր տունն ունենալ, ասում էր՝ հենց գա բանակից, աշխատելու է եւ տուն է առնելու, քրոջ համար շատ մեծ ու գեղեցիկ հարսանիք էր ուզում կազմակերպել, անկատար շատ երազանքներ ու նպատակներ ուներ, որ վստահ եմ՝ իրագործելու էր։ Այս ամիսների ընթացքում չկա մի օր, որ չհիշեմ իրեն, չխոսեմ հետը, անընդհատ մտքումս է, երազներումս, գիտեմ, որ լսում է ինձ։ Շատ եմ կարոտել իմ հերոսին, վստահ եմ, որ մի օր կրկին կհանդիպենք։ Շնորհակալ եմ մեր բոլոր լույս տղաներից, որ այսօր ապրում ենք, շնչում ենք, շնորհակալ եմ մեր կյանքի համար»,- զրույցը եզրափակում է Ռաֆայելի զարմուհին՝ Հայկանուշը։

Քույրը՝ Արմենուհին, պետությունից դրամական աջակցություն է ստացել, բնակվում է հորաքրոջ տանը։

Rafael Khachatryan

Ռաֆայել Խաչատրյանին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հետմահու պարգեւատրել է «Մարտական ծառայություն» մեդալով։

պատերազմի դրվագներ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թուրքիան ճնշում է ազատ խոսքը
հաջորդը
Անվտանգության գոտու ստեղծման հրամայական

Նման հոդվածներ

Գեւորգը կա

12:30 | 11.09.2021

Խրամատում ծառ ջրող Մեծ Սեպասարցի Կարոն

12:30 | 10.09.2021

Պատերազմական դրվագներ։ Սամվել Գեւորգյան

15:30 | 29.06.2021

Պատերազմական դրվագներ։ Էրիկ Միքայելյան

14:30 | 18.05.2021

Պատերազմական դրվագներ: Մովսես Դավթյան

17:00 | 17.05.2021

Պատերազմական դրվագներ: Մնաց Ասոյան

13:00 | 12.05.2021

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Կրակ են բացել Արցախի մի խումբ քաղաքացիների ուղղությամբ

    18:42 | 24.03.2023
  • Աջակցում են՝ հասնելու համար համապարփակ եւ արդար խաղաղության

    16:42 | 24.03.2023
  • Հանուն ժողովրդավարության անցկացվելիք գագաթնաժողովին Հունգարիան չի հրավիրվել

    15:39 | 24.03.2023
  • ԱՄՆ 69 կոնգրեսականներ կոչ են արել դադարեցնելու ռազմական...

    14:53 | 24.03.2023
  • Ռուսաստան տարված ուկրաինացի երեխաների հարցով կոնֆերանս կանցկացվի

    13:04 | 24.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Լրագրողներից փախչող ապագա ՄԻՊ-ը

  • 3

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« Ապր   Հնս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա