• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Անվտանգության գոտու ստեղծման հրամայական

aliq 14:23 | 13.05.2021
aliq 14:23 | 13.05.2021
Arman Tatoyan Human Rights Defender (Ombudsman) of Armenia

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Սյունիքի հատվածում ՀՀ սահմանի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների վերաբերյալ:

ՄԻՊ-ն ընդգծել է, ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը Սեւ լճի տարածքում ու դրանից ներս կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության սահմանային բնակիչների իրավունքները եւ հաստատում Սյունիքի շուրջն անվտանգության գոտու բացարձակ անհրաժեշտությունը:

Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Տեղ համայնքների սահմանային բնակավայրերի բնակիչներից ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինվորականները հայտնվել են ՀՀ տարածքում, ավելի կոնկրետ՝ Սեւ լճի տարածքում ու այդ տարածքից դեպի ՀՀ Սյունիքի մարզի քաղաքացիական բնակավայրեր ընկած հատվածում:

Ինչպես սահմանային բնակիչները, այնպես էլ համայնքային մարմինները ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հավաստել են, որ Սեւ լիճն իրեն հարող արոտավայրերով, խորհրդային տարիներից սկսած, մշտապես գտնվել է Հայաստանի տարածքում: Բնակիչների ու համայնքային մարմինների գնահատմամբ՝ ադրբեջանական զինվորականները Սեւ լճից անգամ առաջացել են մի քանի կիլոմետր քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ եւ տեղակայվել այդ վայրերում:

Ահազանգերից անմիջապես հետո Պաշտպանի աշխատակազմն իրականացրել է նաեւ լրատվության միջոցների ու սոցիալական ցանցերի հրապարակումների ուսումնասիրություններ: Անմիջապես կապ է հաստատվել ՀՀ զինված ուժերի եւ համայնքների ղեկավարների հետ:

ՄԻՊ-ի ուսումնասիրությունները հաստատում են, որ Սեւ լճին հարակից վայրերն անփոխարինելի նշանակություն ունեն սահմանային բնակավայրերի բնակիչների կենսական կարիքների համար: Այդ տարածքներն օգտագործվում են որպես արոտավայրեր, ինչպես նաեւ այդ վայրերից են գոյանում հարակից համայնքների խմելու եւ ոռոգման ջրային պաշարները:

«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը վճռականորեն արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների այս արարքները կոպտորեն խախտում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ունեն նրանց ահաբեկելու նպատակ: Ադրբեջանական զինվորականների ներկայությունը զրկում է ՀՀ քաղաքացիներին իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, իրական վտանգ է ստեղծում համայնքների բնակիչների համար ոռոգման ու խմելու ջրի հասանելիության, նրանց կյանքի ու անվտանգության համար»,- շեշտել է Արման Թաթոյանը:

«Ադրբեջանական զինվորականների նկարագրված արարքները բացահայտ սադրանք են ՀՀ բնակչության նկատմամբ: Նրանց անօրինական արարքների պատճառով այսօր ողջ օրվա ընթացքում մեծ լարվածություն է առաջացել հայաստանյան հասարակությունում, խաթարվել է մարդկանց հոգեկան անձեռնմխելիությունն ու անդորրը»,- ընդգծում է օմբուդսմենը։

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ այս անօրինական առաջխաղացումը պետք է դիտարկել Սյունիքի մարզի համայնքների միջեւ ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների կողմից հայաստանյան քաղաքացիական մեքենայի վրա քարեր նետելու, Արավուս գյուղի մոտ հայ հովվին քաշքշելու եւ հարվածելու, գյուղացիների մանր ու խոշոր եղջերավոր կենդանիները չվերադարձնելու եւ մյուս նման միջադեպերի, նաեւ ադրբեջանական իշխանությունների կողմից շարունակվող ատելության ու թշնամանքի քաղաքականության համատեքստում:

ՄԻՊ-ը շեշտել է, որ այս ամենը վնասում է տարածաշրջանում խաղաղության գործընթացներին:

«ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի հարեւանությամբ ու մարզի համայնքները միավորող ճանապարհներին գտնվող ադրբեջանական զինվորականները, նրանց դրոշներն ու ցուցանակները պետք է հեռացվեն»,- ընդգծել է Թաթոյանը:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը գրել է, որ հայտարարությունն ուղարկելու է միջազգային մարմիններին՝ արձանագրումով, թե նկարագրվածը եւս մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքի մարզի շուրջը հրատապ կարգով պետք է ստեղծվի անվտանգության գոտի:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պատերազմական դրվագներ: Ռաֆայել Խաչատրյան
հաջորդը
Զեկույց կրոնական ազատությունների սահմանափակման մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն