• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բաքվում ընթանում է 13 հայ ռազմագերիների դատավարությունը

aliq 14:13 | 05.07.2021
aliq 14:13 | 05.07.2021
armenian pow in Baku

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր շարունակում է 13 հայ գերիների դատավարությունը։

Ամբաստանյալների կարգավիճակում են Ռաֆիկ  Ռոբերտի Կարապետյանը, Գուրգեն Հովհաննեսի Ղոլայանը, Հրայր Սերյոժայի Թադեւոսյանը, Վաղարշակ Մերուժանի Մալոյանը, Սասուն Սեյրանի Եղիազարյանը, Արսեն Արայիկի Վարդանյանը, Վահագն Էդիկի Բախրիկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Արմեն Վազգենի Դիլանյանը, Մանուկ Հովհաննեսի Մարտոնյանը, Մելս Կարապետի Անբարդանյանը, Անդրանիկ Վազգենի Միքայելյանը եւ Ֆելիքս Արշակի Գրիգորյանը:

Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալները, «ապօրինաբար ձեռք բերելով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր եւ սարքեր, ստեղծել են ապօրինի զինված կազմավորում»: Հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո՝ նոյեմբերի 17-ին, 13 հոգուց բաղկացած զինված խումբը «ապօրինի» հատել է Ադրբեջանի պետական սահմանը եւ դիրքավորվել Հադրութի շրջանի անտառային հատվածում։

Ներկայացված մեղադրանքներով նրանց սպառնում է 14-20 տարվա կամ ցմահ ազատազրկում։

Ավելի վաղ Բաքվում ավարտվել է 14 հայ ռազմագերիների դատավարությունը, որոնց Ադրբեջանի իշխանությունը «դիվերսանտ» է որակել։ Հրաչյա Ավագյանին եւ Գեղամ Սերոբյանին դատապարտել էին 4 տարվա, մյուսներին՝ 6 ամսվա ազատազրկման:

Նախապես առաջադրված բոլոր մյուս՝  «ահաբեկչության», «ապօրինի զենք-զինամթերքի», «սահմանի ապօրինի հատելու» մեղադրանքները դատավարության ընթացքում հանվել են:

Վեց ամիս դատապարտված գերիներից 12-ը եւ եւս 3 ռազմագերի հուլիսի 3-ին վերադարձել են Հայաստան։ Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը հայ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռի վայրէջքից հետո հանդես է եկել հայտարարությամբ:

Մուրադովը նշել է, որ շարունակելով եռակողմ համաձայնագրի դրույթների կատարումն ապահովելու աշխատանքները՝ Բաքվում անձամբ ադրբեջանական կողմին է փոխանցել երկու շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։ Դրանք ականապատվել են հայկական ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած նախորդ զինված հակամարտության ընթացքում։ Իր հերթին Ադրբեջանն ազատ է արձակել 15 հայ ռազմագերիների, որոնք Երեւան են հասցվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով։

Մուրադովը հավելել է, որ ռուսական կողմը հետագայում էլ կշարունակի աշխատանքը եռակողմ հայտարարության դրույթների կատարումն ապահովելու ուղղությամբ:

գերիներ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մենք քսան տարի խաբկանք ունեցած ենք
հաջորդը
Իրանը դարձյալ սահմանափակումներ է մտցրել

Նման հոդվածներ

Հայ գերիների իրավունքների գերակայությունը

15:15 | 09.07.2021

83 անհետ կորած, 103 գերի ընկած եւ 23...

17:38 | 07.07.2021

Գերիների վերադարձի հարցը՝ առաջնահերթությունների թվում

16:19 | 07.07.2021

Գերիների հարցում չլինել կարծրատիպերին գերի

21:20 | 06.07.2021

Եվս 23 հայ ռազմագերիների կդատեն

13:37 | 06.07.2021

Ֆրանսիան ողջունել է 15 հայ գերիների վերադարձը

12:00 | 06.07.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն