• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՄենքՍփյուռք

Մենք գալիք տարիներին դժվար կացություն առջեւ պիտի կանգնենք

aliq 11:30 | 19.07.2021
aliq 11:30 | 19.07.2021
Yeghia Tashchian

«Հայացք դրսից» խորագրով ներկայացնում ենք լիբանանահայ քաղաքագետ Եղիա Թաշճյանի պատասխանները «Ալիք Մեդիայի» հարցաշարին։

Ավելի քան քսան տարի ստատուս քվոն գրեթե անխափան պահպանելուց հետո ինչո՞ւ եւ ինչպե՞ս հնարավոր եղավ 2020 թվականի 44-օրյա պատերազմը։

Ստատուս քվոն, կարծում եմ, փոփոխության ենթարկվեց կամ չպահպանվեց տարածաշրջանային իրադարձությունների պատճառով: Նախ Թուրքիան շատ ավելի ակտիվ ներթափանցում ուներ Հարավային Կովկասում, մի բան, որ ժամանակին չկար:

Նախկինում Հայաստանի կառավարությունը փորձում էր Իրանի եւ Ռուսաստանի հետ համագործակցելով կանխել կամ գոնե հավասարակշռել Թուրքիայի ներթափանցումը Հարավային Կովկաս, բայց Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չկարողացավ դա անել, հակառակը, երբ 2016-ից հետո արծարծվում էր փոխզիջման հարցը կամ Արցախի բանակցությունների գործընթացը, Նիկոլ Փաշինյանն ուղղակի դեմ էր: 2020-ին էլ հայտարարեց, որ ինքը դեմ է բանակցություններին՝ լիներ դա Կազանի փաստաթուղթը, թե Լավրովի ծրագիրը, երկուսն էլ մերժեց: Սա էլ մղեց Թուրքիային՝ ավելի ակտիվ քաղաքական ներթափանցում ունենալու. Ադրբեջանի հետ զինվորական համաձայնություններ կնքեց, համատեղ զորավարժություններ էին անում եւ այլն:

Սա նշանակում էր, որ մենք պատերազմի էինք գնում: Այս ամեն ինչը, ինչպես նաեւ Փաշինյանի օրոք Իրանի եւ Ռուսաստանի հետ ոչ այնքան փայլուն հարաբերությունները պատճառ դարձան, որ Ռուսաստանը, ինչպես ասում են, «մի աչքը փակի» եւ ամբողջ ուժով չաջակցի Փաշինյանի կառավարությանը: Նույնը՝ Իրանի դեպքում. Իրանը շատ պասիվ տարածաշրջանային քաղաքականություն որդեգրեց արցախյան հարցի շուրջ դեռեւս մինչեւ պատերազմը եւ հետո արդեն պատերազմի ընթացքում:

Կարելի՞ էր արդյոք կանխել պատերազմը կամ կանգնեցնել ընթացիկ խելամիտ որեւէ հանգրվանում։

Ես կարծում եմ, որ պատերազմն իսկապես հնարավոր էր կանգնեցնել, եթե Փաշինյանը հոկտեմբերի սկզբին ենթարկվեր Պուտինի զինադադարի կոչին: Կարող էինք կանխել, չունենալ գոնե կորուստների մեծ մասը, զոհերի թիվն ավելի քիչ կլիներ, եւ նաեւ հողային կորուստներ կարող էինք շատ չունենալ:

Եթե այդ ժամանակ Փաշինյանը որդեգրեր Լավրովի պլանը իբրեւ փոխզիջում, մենք այսօր կունենայինք Լեռնային Ղարաբաղը՝ 1988-ի տարածքով, առավել՝ Քարվաճառն ու Բերձորը: Հինգ շրջանները կվերադարձնեինք, բայց հայկական կողմը հաղթական դուրս կգար՝ շատ քիչ կորուստներով։

Բայց դա չեղավ: Հետո չեմ կարծում, թե մենք բավարար ուժ ունեինք, տարածաշրջանային հավասարակշռությունն էլ ի նպաստ Հայաստանի չէր։ Ուրեմն շատ դժվար պիտի լիներ կանխել հետագա ամբողջ գործընթացը՝ միջանցքների բացում, խաղաղության համաձայնագիր, ինչը մինչ օրս պնդում է Ալիեւը: Շատ դժվար է, ես դեռեւս չեմ տեսնում, որ Հայաստանի իշխանությունը որեւէ ճկուն կամ ազդեցիկ արտաքին քաղաքականություն կարող է որդեգրել:

Ձեր կարծիքով հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններն առկա, տեսանելի արդյունքով ճգնաժամը հաղթահարելու հույս ներշնչո՞ւմ են։

Չեմ տեսնում, թե ընտրության արդյունքները մեզ որեւէ հույս կարող են ներշնչել, որ կարողանանք այս ճգնաժամից դուրս գալ, ընդհակառակը, ես մտահոգություն ունեմ, որ այս ճգնաժամը դեռ պիտի շարունակվի, մենք գալիք տարիներին դժվար կացություն առջեւ պիտի կանգնենք:

Այդ դժվարություններն արդեն տեսնում ենք. Սյունիքում եւ Գեղարքունիքում ադրբեջանցիների ներկայությունը հայկական հողերի վրա, հետո՝ սահմանազատման հարցերը: Մտահոգիչ է, թե սահմանային գծումներն ինչպես պիտի արվեն Տավուշի եւ Արարատյան դաշտի մի շարք գյուղերի դեպքում։ Անորոշություն կա, թե ինչպիսին է լինելու Հայաստանի հակազդեցությունը, եթե ադրբեջանական կողմը բռնի ուժով մտնի Տավուշ եւ Արարատ:

Հարցերից մեկն էլ այսպես կոչված խաղաղության համաձայնագիրն է, որի հաստատումը պնդում է Ալիեւը, եւ ըստ նրա՝ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախի սահմաններն այդ տարածքում: Սա վտանգավոր է, ես մտահոգություն ունեմ, որ եթե ճնշում գործադրվի Փաշինյանի վրա, նա իր իշխանությունը պահելու համար ամեն տեսակի զիջման կարող է գնալ. դա մենք տեսանք 2020-ի նոյեմբերին:

Եվս մեկ հարց՝ ռուս խաղաղապահների պայմանաժամը վերջանալու է 2025-ի նոյեմբերին, ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի իշխանության դիրքորոշումը: Եթե մնալու են՝ մինչեւ ե՞րբ, նոր համաձայնագի՞ր է կնքվելու, անորոշություն կա բոլոր այս հարցերում: Մյուս կողմից ընդդիմությունն, այս ամենից ելնելով, շարունակելու է իր պայքարը խորհրդարանի եւ այլ կառույցների մեջ, մինչեւ տեսնենք՝ ուր կհասնի: Իմ կարծիքով, մենք մի երկու տարուց նորից ընտրությունների ենք գնալու, որովհետեւ ինձ չի թվում, թե այս իշխանությունները կարող են որեւէ դրական արդյունք ունենալ:

Ի՞նչ պետք է անի մեր պետությունը կայուն անվտանգության եւ ապահովության հասնելու համար։ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ուղղակի, չմիջնորդավորված հարաբերություններ հաստատելու հեռանկար նշմարվո՞ւմ է։

Նախ արտաքին քաղաքականությունից բացի ներքին քաղաքականության մեջ համերաշխություն է անհրաժեշտ, մի բան, որ ես մի քիչ դժվար եմ տեսնում, բայց դա պետք է լինի: Երկու կողմերը՝ ընդդիմություն եւ իշխանություն, իրենց պայքարը շարունակելու են իբրեւ ժողովրդավարության դրսեւորում, բայց նաեւ պետք է ատելության դրսեւորումը Հայաստանից դուրս գա: Իսկ արտաքին քաղաքականության մեջ մենք պետք է մեր ռազմավարական հարաբերություններն ավելի ամրապնդենք Ռուսաստանի հետ, մասնավորապես Սյունիքի ապահովության հարցում, նաեւ վերակազմավորենք մեր բանակը, որովհետեւ մենք չենք կարող վստահել, թե ռուսական ուժերը մինչեւ վերջ պիտի պահեն հայկական հողը:

Հայկական բանակն ինքը պետք է պաշտպանի մեր սահմանները: Սրան զուգահեռ ռազմավարական հարաբերություններ պետք է մշակենք մեր հարեւան Իրանի հետ՝ ցույց տալով, որ պանթուրքականությունը վտանգ է ոչ միայն Հայաստանի եւ Ռուսաստանի, այլ նաեւ Իրանի եւ այլ երկրների շահերի համար: Նաեւ պետք է արտաքին քաղաքականություն մշակվի Արեւելքի մի շարք երկրների, մասնավորապես՝ Հնդկաստանի եւ Չինաստանի հետ, որովհետեւ այս երկու երկրները կարող են ներդրում ունենալ Հայաստանում, հատկապես Հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային ծրագրում: Սա շատ կարեւոր ռազմավարական նշանակություն ունի:

Հայաստանը պետք է նաեւ հավասարակշռված հարաբերություններ ունենա Արեւմուտքի եւ Միացյալ Նահանգների, ինչպես նաեւ Լատինական Ամերիկայի հետ, որից լայնածավալ գյուղատնտեսական ներդրումներ կարելի է ակնկալել: Շատ կարեւոր են նաեւ Մերձավոր Արեւելքի երկրների հետ Հայաստանի հարաբերությունները: Մի խոսքով՝ Հայաստանը բազմաչափ (multidimensional) արտաքին քաղաքականություն պետք է որդեգրի:

Թերեւս հայ-թուրքական պրոտոկոլը դարձյալ իբրեւ զենք դրվի հայկական սեղանին, եւ մտահոգություն կա, թե այդ դեպքում որն է լինելու մեր իշխանության դիրքորոշումը: Վաղ թե ուշ գալու է օրը, հայ-թուրքական պրոտոկոլը դարձյալ օրակարգում է հայտնվելու, եւ իշխանությունները մինչեւ այդ օրվա գալն արդեն հստակ դիրքորոշում պետք է ունենան այս հարցի շուրջ:

Ինչպիսի՞ն եք տեսնում Արցախի հարցի լուծումը մոտ եւ երկարաժամկետ հեռանկարում, եւ ի՞նչ անելիք ունի այս հարցում Սփյուռքը։

Արցախի կապակցությամբ ես կարծում եմ, որ Հայաստանը քաղաքական առումով առայժմ ոչինչ չի կարող անել, ամեն ինչ կախյալ է Ռուսաստանից եւ նրա քաղաքականությունից: Բայց մենք նաեւ պետք է շարունակենք մեր հարաբերությունները Իրանի եւ Ռուաստանի հետ Արցախի հարցի ուղղությամբ: Իրանը շահագրգռված է Արցախի հարցով, սա ստույգ է:

Պետք է նախ աշխուժացնենք հայերի մուտքը Արցախ, սա նաեւ կարեւոր է զբոսաշրջության եւ ներդրումների համար: Արցախի հայկական դիմագիծը պետք է պահպանել: Մենք նվազագույնը կարող ենք սա՛ անել՝ Արցախը կարողանալ հայերի ձեռքի տակ պահել, այնտեղ ներդրումներ կատարել, մշակութային ծրագրեր իրականացնել եւ նաեւ երիտասարդության համար աշխատանքի հնարավորություններ ստեղծել:

Չի կարող երիտասարդությունը մտածել, որ ինքն այնտեղ է, որպեսզի հաճախակի պատերազմների գնա, եթե այդպես լինի, արդեն կսկսի հայրենիքը լքելու մասին մտածել. սա բնական է, եւ արդեն տեսնում ենք, որ վերջին տարիներին Արցախի բնակչության թիվը նվազել էր: Ուրեմն երիտասարդությանը աշխատանքի հնարավորություններ պիտի տրվի, եւ արցախցուն պետք է ցույց տրվի, որ ինքը մենակ չէ: Սփյուռքից ներդրումներ են պետք: Երեսուն տարի սփյուռքի կատարած ներդրումներն այնտեղ ինձ համար երբեք բավարար չէին: Սա՝ մոտիկ ապագայում, իսկ հեռահար նպատակը կախված է ռուսական քաղաքականությունից եւ նրանից, թե մենք ինչքանով կարող ենք Ռուսաստանին համոզել, որ ռուսական խաղաղապահ ուժերը մնան Արցախում: Սա մեզ համար առավելություն կլինի, որ հետագայում եթե շրջանային ուժերի հավասարակշռությունը փոխվի եւ ի նպաստ Հայաստանի լինի, մենք կարողանանք որոշ շրջաններ վերաազատագրելու նպատակ դնել, բայց առայժմ դա դժվար է:

Ձեր կարծիքով ժողովրդավարական, անկեղծ ընտրությունները բավարար երաշխի՞ք են ամուր դիրքերից բանակցելու եւ հայկական շահն առաջ տանելու համար։

Վստահ՝ ո՛չ: Որովհետեւ եթե մենք ունենանք ժողովրդավարական երկիր, բայց մեր բանակը տկար լինի, եւ մենք չկարողանանք պաշտպանել մեր սահմանները, այդ մեկն ընդամենը գաղափարախոսություն կլինի:

Մեզ անհրաժեշտ են թե՛ ժողովրդավարական համակարգ, թե՛ ուղղակի ազգային անվտանգության հստակ ծրագիր: Պետք է հասկանալ՝ ինչպիսին է լինելու Հայաստանը քսան տարի հետո, մենք այդպիսի ծրագրեր պետք է որդեգրենք ազգային անվտանգության մեջ՝ ունենալով երկու թշնամի երկիր՝ Թուրքիան եւ Ադրբեջանը:

Այո՛, խաղաղության օրը գալու է, բայց այդ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ խաղաղություն եւ ոչ թե հայ ժողովրդի շահերի դեմ հաստատված խաղաղություն, ինչպես եղավ հարյուր տարի առաջ Կարսի պայմանագրով, հետո՝ Լոզանով եւ նոյեմբերի 2020-ի տխրահռչակ համաձայնագրով: Մենք պետք է ամրապնդենք բանակը, որը կհզորանա ոչ թե միայն ռուսական զենքի միջոցով, այլ նաեւ այլ երկրների հետ ավելի ամրապնդելով մեր հարաբերությունները: Ինչպես ասացի, Հայաստանը ճկուն արտաքին քաղաքականություն պետք է ունենա, կարողանա ավելացնել իր ռազմավարական գործընկերների թիվը, որպեսզի մենք կարողանանք Արցախի խնդրի շուրջ ասելիք ունենալ:

հայացք դրսից
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պատվաստումային զբոսաշրջություն
հաջորդը
ԵՄ-ն՝ խաղաղության միջնորդ

Նման հոդվածներ

Պետութիւն մը հետզհետէ սկսած է գոյութիւն չունենալ

18:30 | 12.07.2021

Պատերազմը բացայայտեց մեր խեղճութիւնը

18:00 | 08.07.2021

Մենք քսան տարի խաբկանք ունեցած ենք

14:00 | 05.07.2021

Պէտք է ընել բաներ, որոնք ցայսօր չեն կատարուած

12:00 | 02.07.2021

Ապրիլ սեփական խաղի կանոններով

18:43 | 30.06.2021

Ընտրություններն ազատ էին, բայց անբովանդակ

11:30 | 29.06.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն