• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
Մշակույթ

Տոկիո 2021-ի ամենահիշարժան պահերը

Գայանե Գասոյան 23:38 | 11.08.2021
Գայանե Գասոյան 23:38 | 11.08.2021
Tokyo 2020 Olympics

Տոկիո 2021 ամառային օլիմպիական խաղերն արդեն պատմություն են: Չնայած բոլոր մտավախություններին, հետաձգումներին եւ հակադրություններին՝ խաղերը կայացան։ Խաղարկվեցին մեդալների 339 հավաքածուներ 33 մարզաձեւերում։

Համավարակի պատճառով այս խաղերը նման չէին նախորդներին. առաջին անգամ անցնում էին առանց հանդիսատեսի։ Երբ երկրպագուներին արգելվեց մասնակցել խաղերին, կար մտավախություն, որ իրադարձությունն առանց վանկարկումների, ծածանվող դրոշների եւ տրիբունաների աջակցության կկորցնի իր հմայքն ու նշանակությունը։ Փոխարենը մարզիկներն էին միմյանց քաջալերում, գրկում ու շնորհավորում մրցակիցներին, ստեղծում պահեր, որոնք միավորում էին բոլորիս։

Ճապոնիայի առաջին ոսկին ու լավ մասնակցությունը

Այս օլիմպիական խաղերը Տոկիոյում անցկացվում էին արտակարգ դրության պայմաններում։ Մարդկանց ճնշող մեծամասնությունը ցանկանում էր, որ միջոցառումը չեղյալ հայտարարվի: Շատ ճապոնացիներ վրդովված էին համավարակի ժամանակ նման հսկայական եւ ռիսկային միջոցառման կազմակերպման առիթով։ Այնուամենայնիվ, հենց բացման հաջորդ օրը թեթեւ քաշային կարգում հանդես եկող Նաոհիսա Տակատոյի հաղթանակը ձյուդո մարզաձեւում Ճապոնիային ոչ միայն առաջին ոսկին, այլեւ սփոփանք պարգեւեց։

Naohisa Takato
Դա բարձրացրեց հուսալքված ճապոնացիների տրամադրությունը։ Սեփական հարկի տակ Ճապոնիայի հավաքականը վաստակեց 58 մեդալ, որից 27-ը՝ ոսկե, ինչը մինչ այժմ օլիմպիական խաղերում այս երկրի ամենալավ ցուցանիշն է։

Իսկական օլիմպիական ոգի կամ #ՄիասինԱվելիՈւժեղ (#StrongerTogether)

Ժամանակակից օլիմպիական խաղերի ամենակարեւոր առանձնահատկությունը մարզական վարքի եւ ընկերասիրության գերազանց օրինակներն են, որոնք շատ հաճախ, հետին պլան մղելով հաղթանակի կարեւորությունը, ավելի հիշարժան են դառնում։ Տոկիոյում նման պահերը շատ էին։

Tatjana Schoenmaker
Օրինակ՝ երբ հարավաֆրիկացի լողորդուհի Տատյանա Շունմեյքերը ոսկե մեդալ նվաճեց 200 մետր մարզաձեւում՝ նաեւ գերազանցելով համաշխարհային ռեկորդը, մրցակիցները լողացին նրա մոտ եւ շնորհավորեցին չեմպիոնին, իսկ հետո բոլոր չորս կանայք գրկախառնվեցին ջրում։

Մարզական պահվածքի մեկ այլ փայլուն օրինակ է վազորդներ Այզեա Ջուետտինի եւ Նիժել Ամոսինի դրվագը։ Տղամարդկանց 800 մ վազքի կիսաեզրափակչի ժամանակ Ջուետտիի հետեւից սլացող Ամոսը պատահաբար դիպավ վերջինիս, եւ երկուսն էլ ընկան։

Nijel Amos, Isaiah Jewett
Ջուետտին օգնեց Ամոսին ոտքի կանգնելու, սեղմեց ձեռքը, ապա ձեռքը դրեց ուսին, եւ երկու վազորդներն ավարտեցին մրցավազքը։ Ամոսը ներողություն է խնդրել, իսկ Ջուետտին պատասխանել է՝ ամեն ինչ կարգին է։ Վազելիս Ջուետտին ընդամենը մեկ կանոն ունի՝ անպայման հատել վերջնագիծը։ Մրցակիցներն արեցին դա միասին՝ ձեռքերը միմյանց ուսերին գցած: Նրանք հաղթողից հետ մնացին 54 վայրկյան, բայց այս դեպքում ժամանակն այլեւս նշանակություն չուներ, քանի որ այս պահը մնաց միլիոնավոր հետեւողների սրտերում։

Տարիքը խոչընդոտ չէ․ Տոկիո 2021-ի 62-ամյա մեդալակիրը

Էնդրյու Հոյը մեզ սովորեցրեց, որ երազանքներին հասնելու տարիքային սահմանափակում չկա, կա միայն ցանկություն, նպատակասլացություն եւ աշխատասիրություն։ 62 տարեկանում նա դարձավ օլիմպիական մեդալակիր՝ ձիասպորտի մրցումներում արծաթ եւ բրոնզ նվաճելով։

Andrew Hoy
Սրանք Հոյի ութերորդ խաղերն էին։ Առաջին անգամ մասնակցել էր 1984 թվականին Լոս Անջելեսում։ Ու սա վերջը չէ, նա պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մտադրություն չունի, ինչպես ինքն է ասել՝ «աչք է դրել» Բրիսբեն 2032-ի վրա։

Kokona Hiraki
Իսկ ամենաերիտասարդ մեդալակիրը 12-ամյա ճապոնացի Կոկոնա Հիրակին էր։ Նա արծաթ նվաճեց սքեյթբորդինգում:

Ընկերները կիսեցին առաջին հորիզոնականը

Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ բարձրացատկի հաղթանակը կիսեցին երկու մարզիկներ` իտալացի Ջանմարկո Թամբերին եւ Մաթազ Էսսա Բարշիմը Քաթարից:

Gianmarco Tamberi & Mutaz Essa Barshim
Մարզիկները միմյանց ճանաչում էին ավելի քան 10 տարի եւ հասցրել էին ընկերանալ տարբեր մրցումների ժամանակ։ Թամբերին թռավ իր ընկերոջ գիրկը, եւ միասին սկսեցին ուրախությունից գոռալ: Երկու ընկերների ուրախության պահը դարձավ օլիմպիական խաղերի պատմության սամենահիշարժան դրվագներից մեկը։ «Ընկերոջ հետ կիսվելն ավելի գեղեցիկ է: Պարզապես կախարդական էր։ Ավելին է, քան սպորտը»,- ասել է քաթարացին։

Պայքար լողավազանում

Օլիմպիական խաղերի ամենասպասված դիմակայություններից մեկը ավստրալացի Արիան Տիտմուսի եւ ամերիկուհի Քեթի Լեդեկիի մենամարտն էր լողում։ Նրանց հիմնական դիմակայությունը եղավ 400 մետր հեռավորությունը հաղթահարելիս։

Ariarne Titmus
Լեդեկին գրեթե ողջ ընթացքում առաջատար էր, սակայն Տիտմուսը վերջին 100 մետրում կարողացավ գերազանցել նրան՝ նվաճելով ոսկին։ Այնուամենայնիվ, օլիմպիական խաղերն արդյունավետ էին երկու մարզիկների համար էլ․ Լեդեկին հաղթեց ազատ ոճի 1500 եւ 800 մետր, իսկ Տիտմուսը՝ 200 եւ 400 մետր մրցատարածություններում:

Caeleb Dressel
Իսկ ԱՄՆ լողի թիմի ավագ Քելեբ Դրեսելը ապացուցեց, որ ամերիկացիները շարունակում են տիրել օլիմպիական լողավազանին, որ ինքն էլ լեգենդար լողորդ Մայքլ Ֆելպսի արժանի ժառանգորդն է։ Նա Տոկիոյում հավաքեց հնարավոր վեց ոսկե մեդալներից հինգը։

Ընդհանուր առմամբ Նահանգների թիմը լողի տարբեր տեսակներում եւ մրցատարածություններում ունեցավ 11 ոսկի, ինչը ԱՄՆ-ի թիմի համար հետընթաց էր, քանի որ Ռիո 2016-ին օլիմպիական ոսկիների թիվը 16 էր։ Այս խաղերում իր ցուցանիշը եռապատկեց Ավստրալիան՝ վաստակելով ինը ոսկե մեդալ։

ԼԳԲՏՔ ներկայացուցիչների մասնակցությունը

Ըստ Outsports կայքի՝ Տոկիո 2021-ի առնվազն 182 մարզիկ ԼԳԲՏՔ-ի ներկայացուցիչներ էին՝ եռակի շատ, քան Ռիո 2016-ում։ Տոկիոյում հրապարակայնորեն «քամինգ աութ» արած մարզիկների թիվը նույնիսկ ավելի մեծ է, քան նախորդ բոլոր օլիմպիական խաղերում՝ ամառային եւ ձմեռային միասին վերցրած։ Այսպես կոչված «ԼԳԲՏՔ թիմը» Տոկիոյում 32 թիմային եւ անհատական մեդալներ է հաղթել, որից՝ 11 ոսկե, 12 արծաթե եւ 9 բրոնզե: Նրանցից շատերը օգտվեցին այս հնարավորությունից ՝ հավասարության ուղերձ հղելու եւ հոմոֆոբիայի դեմ պայքարելու համար։

Tom Daley
Բրիտանացի ջրացատկորդ Թոմ Դեյլին 10 մետրանոց սուզման ժամանակ Մեթի Լիի հետ ոսկին նվաճելուց հետո ասել է․ «Ես աներեւակայելի հպարտություն եմ զգում՝ ասելով, որ ես նույնասեռական եմ եւ օլիմպիական չեմպիոն»։ Տոկիոյում նաեւ առաջին անգամ ոսկի ստացավ տրանսգենդեր մարզիկ։ Ֆուտբոլիստ Քուինը դարձավ առաջին բացահայտ տրանսսեքսուալը, ով նվաճեց օլիմպիական մեդալ այն բանից հետո, երբ Կանադայի կանանց հավաքականը օգոստոսի 6-ին եզրափակչում հաղթեց Շվեդիային:

ԱՄՆ-ի դժվարին հաղթանակը

ԱՄՆ-ի հավաքականին միայն վերջին օրը հաջողվեց շրջանցել Չինաստանին եւ գրավել առաջին տեղը Տոկիոյի օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում: Թեեւ մեդալների ընդհանուր քանակով ԱՄՆ-ը առաջատար էր, մրցումների գրեթե ողջ ընթացքում ոսկե մեդալների թվով զիջում էր Չինաստանին: Սակայն կիրակի ի վերջո կարողացավ առաջ անցնել իր հակառակորդից կանանց բասկետբոլի, հեծանվասպորտի եւ վոլեյբոլի մրցումներում գրանցած հաղթանակների շնորհիվ։

Ամերիկացիները ամենաշատ թվով մեդալներն են նվաճել վերջին յոթ մրցումներից վեցում՝ միայն Պեկին 2008-ում պարտվելով Չինաստանին: Հատկանշական է, որ օլիմպիադաների պատմության ընթացքում Միացիալ Նահանգները վաստակել է 2632 մեդալ, որից 1061-ը՝ ոսկե, ավելի շատ, քան ցանկացած այլ երկիր ոսկի, արծաթ եւ բրոնզ միասին վերցրած։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
1,7 միլիոն եվրո փշալարերի համար
հաջորդը
4,5 ժամ կրակել է Երասխի ուղղությամբ

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ադրբեջանական կողմին զբաղեցրած նախկին դիրքեր հետ քաշվելու պահանջ...

    21:45 | 25.03.2023
  • 101 միլիոն տոննա եւ 46 միլիոն խմ աղբ...

    20:33 | 25.03.2023
  • Ադրբեջանն առերեւույթ քարոզչական նպատակներով կեղծիք է տարածում

    19:31 | 25.03.2023
  • Պատերազմի վտանգն իրական է եւ չի բխում Եվրոպայի...

    16:03 | 25.03.2023
  • Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

    12:00 | 25.03.2023

ընտրանի

  • 1

    Շարադրություն․ Վիկա Աբգարյան, «Իմ հայրենիքը»

  • 2

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 3

    Ադրբեջանական կողմին զբաղեցրած նախկին դիրքեր հետ քաշվելու պահանջ...

  • 4

    Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

  • 5

    Հայաստանը պետք է զինվի անխնա ու շատ արագ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Հլս   Սպտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա