• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

«Œuvre d’Orient»-ը Գյումրիում

Աննման Մինասյան 18:30 | 20.09.2021
Աննման Մինասյան 18:30 | 20.09.2021
Pascal Gollnisch

2020 թվականի Արցախյան պատերազմի օրերին, երբ հայ ժողովուրդը հերթական անգամ պայքարում էր իր գոյության իրավունքի համար, արցախահայերին օգնության ձեռք մեկնեց բարեկամ Ֆրանսիայի «Œuvre d’Orient» (Արեւելքի մեծ գործը) կազմակերպությունը։

Բարեգործներն այցելեցին փախստական դարձած, Շիրակի մարզում ապաստանած արցախցի ընտանիքներին, ծանոթացան նրանց առաջնային կարիքներին։

Կազմակերպությունը Գյումրիում որպես համագործակից կառույցներ ընտրեց Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը եւ «Ընտանիք» կազմակերպությունը։

2021 թվականի հունվարից մեկնարկեց 197 անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագիրը, հոգում էին արցախահայերի կեցության, սննդի, կոմունալ, կենցաղային, կրթական եւ այլ ծախսերը։

Rosa KarapetyanՌոզա Կարապետյանը ծրագրի շահառու է, Գյումրի տեղափոխվել է Արցախի Ավետարանոց գյուղից՝ տարիների աշխատանքով ստեղծած տուն-տեղ թողնելով հայրենի գյուղում։

Ասում է՝ չլիներ ֆրանսիական բարերարների եւ «Ընտանիք» կազմակերպության աջակցությունը, չէին կարող ոտքի կանգնել ու առաջ նայել։

«Œuvre d’Orient»-ի ներկայացուցիչները, տեսնելով դրական արդյունքը, որոշեցին ֆինանսավորել նաեւ «Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող «Ուսումնական խոհանոց» երիտասարդական ժամանցի սրահի վերակառուցման ծրագիրը։

Սրահը նվիրվեց Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի եւ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի 44-օրյա պատերազմում զոհված սաների հիշատակին:

Pascal Gollnisch

Բարեգործական ճաշասրահի բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 16-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում։ Նախաձեռնությունն օրհնեց ֆրանսիական «Œuvre d’Orient» կազմակերպության գլխավոր տնօրեն, Ֆրանսիայի Արեւելյան կաթոլիկների օրդինարիատի գլխավոր փոխանորդ, եպիսկոպոս Պասկալ Գոլնիշին։

Սրբազան հայրը ջերմ զրույց ունեցավ Արցախից տեղահանված ընտանիքների, զոհված զինծառայողների ծնողների եւ պատերազմում վիրավորված զինծառայողների հետ․ «Ձեր սրտերը, ինչպես որ մերը, կոտրված են, իմացեք՝ մենք ձեզ հետ ենք, հուսով եմ, որ այլեւս պատերազմ չի լինի, եւ երիտասարդներ չեն մահանա։ Ձեր տառապանքը փոխհատուցվելու է Արցախի սահմանների ամրացմամբ եւ անկախության ճանաչմամբ։ Վստահ եմ, որ պատմությունը դեռ ավարտված չէ, մենք էլ ձեզ հետ պայքարը պետք է շարունակենք»,- ասաց եպիսկոպոսը։

Բացման միջոցառմանը ներկա էին նաեւ «Œuvre d’Orient» կազմակերպության գործառնությունների գծով տնօրեն Վինսեն Քայոլին, ծրագրի ղեկավար Էգլանտին Գաբե-Իալեին, ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, քաղաքային եւ մարզային իշխանության ներկայացուցիչներ:

Pascal Gollnisch

Կարեւորելով արցախցի եւ ՀՀ երիտասարդների համար շարունակաբար իրականացվող սոցիալական, կրթական աջակցության ծրագրերը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մեդալով պարգեւատրեց «Œuvre d’Orient» կազմակերպությանը՝ պարգեւը հանձնելով եպիսկոպոս Պասկալ Գոլնիշիին: Ֆրանսիական կազմակերպության ծրագրերի ղեկավար Էգլանտին Գաբե-Իալենը եւ ֆրանսահայ բարերար Արամ Ջաբուղյանի ընտանիքի ներկայացուցիչները ստացան ԿԳՄՍՆ պատվոգրեր: Բարերարներին պարգեւներ հանձնվեցին նաեւ Գյումրու քաղաքապետարանի եւ Շիրակի մարզպետարանի կողմից:

Միջոցառման ընթացքում պարգեւատրվեցին նաեւ ուսումնարանի եւ կենտրոնի՝ պատերազմում զոհված սաների ծնողները, ինչպես նաեւ պատերազմի մասնակից մանկավարժներն ու սաները:

Pascal Gollnisch

Ի դեպ, ուսումնական խոհանոցը ծառայում է նաեւ ուսումնարանի «Խոհարարական գործ» մասնագիտությամբ ներդրված դուալ կրթական համակարգում սովորող 50 ուսանողների գործնական աշխատանքների կազմակերպմանը։ Սաներն իրենց գործնական պարապմունքների համար ստանում են անհրաժեշտ սննդամթերքը, որը պատրաստի արտադրանք դառնալուց հետո տրվում է արցախահայ, ինչպես նաեւ Շիրակի մարզի անապահով 382 երեխաների։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երկկողմ բեկումնային նախագծեր
հաջորդը
Եթե Փաշինյանն իսկապես անկեղծ է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն