• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԽմբագրականՆերքինՔաղաքականություն

Ալեն Սիմոնյան․ Այս երեխան

Մհեր Արշակյան 19:30 | 02.12.2021
Մհեր Արշակյան 19:30 | 02.12.2021
A. Simonyan & N. Pashinyan

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վտանգավոր է Հայաստանի առողջության համար։ Նա երրորդ դասարանցու ակտիվությամբ արդարանում է, թե իրեն ինչու է անհրաժեշտ BMW մակնիշի ծառայողական նոր ավտոմեքենան։ Ու ասում է․ «Ես եմ խնդրել, որ Կառավարությունը թույլ տա՝ Ազգային ժողովի խնայած միջոցներով պետությունը գնում կատարի»։ Այսինքն՝ միջոցներ ենք խնայել, կարող ենք էդ խնայած միջոցներով թարմացնել ԱԺ «ավտոպարկը»։ Չէ՛, ընկերնե՛ր, այս երեխան մանկություն չի ունեցել։ Ու սա ասում եմ առանց չարության։

Այս երեխան միշտ աչքերը «չորս» արած հետեւել է, թե ինչպես են նախորդ իշխանությունները վայելում պետությունից գողացածը։ Ու այս երեխան պետություն ասվածի մեջ յուրացրել է հենց վայելքը։ Այս տղան մինչեւ իշխանությանը մոտ գալը հոգեբժշկական մանրազնին փորձաքննություն պետք է անցներ։ Որովհետեւ մեկ շաբաթվա մեջ արտասահմանյան երեք ուղեւորություն է կատարել՝ Փարիզ-Սանկտ Պետերբուրգ-Մադրիդ ուղղություններով, որոնցից Սանկտ Պետերբուրգինը՝ «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկում» խորագրով։

Այս երեխան մի օր պետք է ավարտի իր մանկությունը, որովհետեւ չավարտված մանկությունը պետության վրա թանկ է նստում։ Բայց ո՞ւմ ասես սա։ Ո՞ւմ ասես, որ կիսագրագետն անգամ չի ասի հետեւյալ միտքը․ «Իմ անուն ազգանունը (կայքերում-Մ․ Ա․) այցելություններ է ապահովում»: Մարդը խորհրդարանի նիստեր է վարում, հարցազրույցներ է տալիս Հ1-ով ու ասում այսպիսի, կներեք, նախադասություն․ «Սա իմ մեքենան չէ, սա պետության մեքենան է»։ Այսինքն՝ պետությունը չի՞ կարող սպասել, մինչեւ հասկանանք՝ Ալեն Սիմոնյանը դիագնո՞զ է, թե՞ մարդ։ Որովհետեւ ճոխության հիվանդության հետ պետությունը պետք է իր հաշիվները փակի, հետո մտածի, թե ինչ է իրեն անհրաժեշտ։

Արարատ Միրզոյանը չգիտե՞ր այն, ինչ հիմա գիտի Ալեն Սիմոնյանը։ Գիտեր։ Արարատ Միրզոյանը Ալեն Սիմոնյանից վա՞տ գիտեր արտասահմաններում զբոսնել իրեն չվերաբերող խնդիրներով։ Գիտեր։ Բայց չէր անում։ Որովհետեւ գիտեր, որ արտոնությունը նրանը չէ, որը պատերազմի պատճառով չի մեռել։ Ոչ էլ նրանը, որը պատերազմ չի գնացել։ Արտոնությունն արդեն իսկ ապրելն է։ Որպեսզի իմաստավորես մեռնողների չապրածը։ Իսկ Ալեն Սիմոնյանն ապրելն իմաստավորում է իր չունեցած մանկությամբ՝ BMW-ով, եղբոր շահած տենդերներով, Մադրիդով։

Այս երեխան չտես է ու չտես է կոռուպցիայի դեմ պայքարի անունից։ Չտես է ժողովրդի անունից, որը Փաշինյանին է վերաօժտել իշխանությամբ, ոչ թե իրեն։ Ալեն Սիմոնյանը վտանգավոր է պետության առողջության համար։ Բայց, ասում եմ ձեզ, ո՞ւմ ասես սա։ Ինքն իր երգն է երգելու՝ ժողովուրդը մեզ իշխանություն է տվել։ Բայց երբ տալիս էր, BMW-ն թարմացնելու մասին խոսակցություն չկար, չէ՞։ Երբ տալիս էր, մեկ շաբաթում պետության հաշվին անիմաստ ուղեւորություններ կատարելը չկար, չէ՞։ Իսկ ինչո՞ւ է իր ամեն «երեխայությունը» գցում ժողովրդի վրա։ Որպեսզի վաղը բանեցնի դեռ 2017-ին կիրառած ՔՊ-ի հիմնական մեղադրանքը, մեղավորը մենք չենք, որ չտես էինք, մեղավորը ժողովուրդն էր, որ մեզ իշխանություն տվեց։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բլինքենն ու Լավրովը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
հաջորդը
Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն