• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Եթե չարձագանքես, սադրանքները կհաճախակիանան

aliq 14:31 | 06.12.2021
aliq 14:31 | 06.12.2021
Ukraine & Belarus flags

Ուկրաինան հերքել է Բելառուսի պետական ​​սահմանային կոմիտեի հայտարարությունը, թե շաբաթ օրը ուկրաինական Մի-8 ուղղաթիռը զորավարժությունների ժամանակ «Նովայա Ռուդնյա» սահմանային անցակետի շրջանում խախտել է պետական սահմանը։ Բելառուսի ՊՆ-ն Ուկրաինայի ռազմական կցորդին կանչել եւ սահմանը խախտելու հետ կապված բողոքի նոտա է հանձնել։

ՌԴ Պետդուման եւս արձագանքել է ուկրաինական ուղղաթիռի կողմից բելառուսական սահմանի խախտմանը՝ դա Կիեւի կողմից սադրանք անվանելով։

ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի Պետական սահմանային կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին հայտարարել է, որ աշխարհի ցանկացած պետություն ամենակոշտ միջոցներն է ձեռնարկում պետական սահմանի խախտման դեպքում, քանի որ եթե չարձագանքես, նման սադրանքներ կարող են ավելի հաճախ կրկնվել` խախտելով պետության անվտանգությունը:

Վոդոլացկին ասել է, որ ուկրաինական ուղղաթիռի հետ կապված միջադեպը կոպտագույն խախտում է։ Նա հիմնավոր է համարել բելոռուս սահմանապահների գործողություններն ու նման միջադեպերին կոշտ պատասխան տալու մասին հայտարարությունները։

«Բելառուսական կողմի բոլոր հայտարարությունները համարժեք են, դրանք որեւէ միջազգային կոնվենցիա չեն խախտում։ Բելոռուսները մարդասիրաբար են վերաբերվել ուկրաինական կողմին եւ դեռ մի բան էլ՝ նախազգուշացում են արել»,- ասել է խորհրդարանականը։

Բելառուսի՝ Մոզիրի սահմանապահ ջոկատի ներկայացուցիչ Սերգեյ Պավլովն ավելի վաղ հայտարարել էր, որ բելառուսցի սահմանապահները հետագայում նման դեպքերի ի հայտ գալու ժամանակ կոշտ են գործելու։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նույնն էլ կլինի մեր ժողովրդի հետ
հաջորդը
Վերացնել արհեստական խոչընդոտը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն