• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթը» շուտով կկիրառվի

aliq 16:10 | 06.12.2021
aliq 16:10 | 06.12.2021
Covid-19 Sputnik light

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Հայաստանում արտադրվող «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը մոտ ժամանակներս  հասանելի կլինի պոլիկլինիկաներում։ Այժմ իրականացվում է գնման գործընթացը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության եւ Հայաստանում դեղարդյունաբերության առաջատար «Լիկվոր» ընկերության հետ համատեղ մամուլի ասուլիսում Ավանեսյանը շեշտել է, որ Հայաստանում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրման շնորհիվ երկրում դեղագործական արտադրությունը եւս մեկ քայլ առաջ է գնում:

Առողջապահության նախարարը նշել է, թե Հայաստանի քաղաքականությունն այն է, որ երկրում ապահովված լինի պատվաստանյութերի հնարավորինս լայն տեսականի:

Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ Ավանեսյանն ասել է, որ քաղաքացիները 3-րդ խթանիչ դեղաչափը ստանալու համար կարող են դիմել եւ ստանալ «Սպուտնիկ Լայթ» տարբերակը: Պատվաստանյութի երկու դեղաչափը ստանալուց 6 ամիս հետո քաղաքացին կարող է ստանալ բուսթերը՝ «Սպուտնիկ Լայթը», և դրանից հետո կարող է պաշտպանված զգալ իրեն եւս 6 ամիս։

Նա ընդգծել է, որ վերապատվաստումը լայն հասկացություն է, ներառում է ինչպես խթանիչ պատվաստանյութը, այնպես էլ լրիվ նոր երկու այլ դեղաչափեր ստանալու ընթացքը:

Ռուսական Ուղիղ ներդրումների ֆոնդի հետ համագործակցությամբ «Լիկվոր» ընկերությունը վերարտադրել է ռուսական արտադրության մայր հումքը՝ սուբստրատը։ Այն վերամշակվել է, անցել տեխնոլոգիական պրոցես, առաջնային փաթեթավորում, երկրորդային փաթեթավորում եւ պահպանվում է սառնարանային ռեժիմով:

Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութն առաջիկայում կարտահանվի։ Անահիտ Ավանեսյանը շեշտել է, որ Հայաստանի շուկան բավական փոքր է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի սպառման անհրաժեշտ ծավալն ապահովելու համար։ Ավանեսյանը նշել է, որ արտահանելու համար Մերձավոր Արեւելքի մի շարք երկրների հետ բանակցություններ են ընթանում, աֆրիկյան որոշ երկրների հետ էլ քննարկումներ են սկսվել։

Հայաստանը «Սպուտնիկ Լայթի» արտադրությանը հավանություն տվել է այս տարվա սեպտեմբերի 6-ին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նման պարտավորություններ գոյություն չունեն
հաջորդը
Երբ պարտված ես ամենագլխավորում, որտե՞ղ ես հաղթել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն