• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԽմբագրականՆերքինՔաղաքականություն

Ծաղրածուն եւ գերիները

Մհեր Արշակյան 16:45 | 08.12.2021
Մհեր Արշակյան 16:45 | 08.12.2021
Army
լուս. JAM News կայքից

Իշխանությունը բացառիկ տգեղ քայլի է գնացել՝ հրապարակել է գերի հանձնված հայ զինվորների ցուցմունքները, որոնցում ապացուցվում է, որ նրանք հանձնվել են, ոչ թե նրանց գերի են վերցրել, որ նրանց ոչ ոք չի խնդրել գերի հանձնվել, այլ կամավոր են գերի ընկել: Իշխանությունը սա արել է, որպեսզի փրկի Ալեն Սիմոնյանին, որը երեկ հայտարարել էր, թե գերիներն իր համար չկան, որովհետեւ հանձնվել են:

Նախ փորձենք հասկանալ, թե ինչ է արել Ալենը: Ալենը գուցե դաշտ է բացում, որը Նիկոլը չի կարող անել: Փաշինյանը չի կարող ասել, որ այդպիսի գերիները ոչ մեկն են Հայաստանի Հանրապետության համար: Իսկ Ալենը կարող է: Հնում այդպիսի դերը կատարողներին ասում էին ծաղրածու: Ալեն Սիմոնյանը հասկացնում է, որ, ա՛յ մարդ, մեր գերիներն են, բայց, ախր, հանձնվել են, ու իմ համար իրանք չկան: Ըհը: Լավ է ասում: Բայց ԱԺ նախագահի աթոռից ինքը պիտի գնա: Որովհետեւ նրա կարեկցանքը զրո է: Ալենն ուզում է ասել, որ էնքան ուժեղ է, որ կարող է գերիների վրա թքած ունենալ: Հարգելի Ալեն, իսկ քո ազգը քանի՞ հոգի է, որ 40 հոգին քո համար չկան: Մի տարվա մեջ գոնե 365 վայրկյան քեզ գերիների տեղը դրե՞լ ես:

Դիսկուրսն ինչի՞ մասին է, 44-օրյա պատերազմում մի ամբողջ պետություն է խայտառակվել, Ալենը գոնե մտքով չի մասնակցել էդ կռվին ու հիմա քննում է նրա՞նց, որոնք էդ պարտությունը «ոչ ոքի» սարքելու ռեսուրս չունեն: Քեզ ո՞վ է ասել, որ սահմանին կանգնել ինքնին նշանակում է ունենալ կրակելու հրաման: Եթե չեն կրակել, ուրեմն հրամանի են սպասել:

Իսկ ինչո՞ւ են հանձնվել: Ինձ սա նույնիսկ հետաքրքիր չէ, որովհետեւ իշխանությունն ամբողջ թափով զբաղված է գերիներին վարկաբեկելով: Իշխանությունն ասում է՝ մեռե՛ք, բայց մի՛ հանձնվեք: Բայց ցուցմունքներում մի խորամանկ բան կա: Տպավորություն է, որ ադրբեջանցիները մեր տղաներին չեն էլ խնդրել հանձնվել: 62 հոգի ուղղակի դիրքերից վեր է կացել ու գնացել, իրեն հանձնել ադրբեջանցիների ձեռքը:

Ահա սա է մեր տղաների արարքը դարձնում հակապետական: Գուցե տգեղ հնչի, բայց միգուցե այդ տղաները խաղաղասիրության օրինա՞կ են ցույց տվել խաղաղության այն օրակարգի շրջանակում, որ այդքան թմբկահարում է իշխանությունը: Իհարկե, ամենավատ տարբերակն է դիրքերը լքելով այդ օրինակը ցույց տալ, բայց մենք դեռ ամեն ինչ չգիտենք: Մենք մեր էլիտար «Յաշմայից» չենք բողոքում, մենք բողոքում ենք պարտությունից ուշքի չեկած երեխաներից:

Բայց Ալեն Սիմոնյանի հայտարարությունները պետք է ընկալել հենց ծաղրածուի արարք, որը, ի տարբերություն միջնադարյան թագավորությունների, մեզ մոտ պետության երկրորդ դեմք է: Ընդ որում այդ տղան զարմանալիորեն իրեն պահում է ծաղրածուի նման, եթե չասենք, որ հենց ծաղրածուի կերպարով էլ մտել է քաղաքականություն: Դուք ի վերջո հասկանո՞ւմ եք, որ մեր տղաների մեջ կռվելու կամք չկա, նշանակում է՝ չկա այդ կամքը ներարկողը:

Դուք սա հասկանո՞ւմ եք: Նշանակում է՝ նրանց գերության մեղավորը իշխանությունն է, որը «հում» զինվորների է ուղարկել սահմանը պահելու:

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գերիների հարազատներին բերման են ենթարկել
հաջորդը
56%-ն իր քվեն չի տա Էրդողանին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն