• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Շոլցը փոխարինեց Մերկելին

aliq 17:35 | 08.12.2021
aliq 17:35 | 08.12.2021
Olaf Scholz

Գերմանիայի Բունդեսթագում քվեարկությամբ Գերմանիայի նոր կանցլեր է ընտրվել սոցիալ-դեմոկրատ, ֆինանսների նախարար, 63-ամյա Օլաֆ Շոլցը։

Կանցլերն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա ձայների բացարձակ մեծամասնությունը։ Դա նշանակում է, որ Գերմանիայի Բունդեսթագում «կողմ» պետք է քվեարկեին 736 պատգամավորներից առնվազն 369-ը։ Քվեարկությանը ներկա 707 պատգամավորներից Շոլցի օգտին քվեարկել է 395-ը։

Օլաֆ Շոլցն այսօր առավոտյան այցելել է Բելվյու նախագահական պալատ, որտեղ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կանցլերի վկայականը հանդիսավորությամբ հանձնել է նրան։ Գերմանիայի Սահմանադրությամբ՝ հենց պետության ղեկավարն է նշանակում նոր կանցլերին:

Նախագահ Շտայնմայերի հետ հանդիպումից հետո Շոլցը մեկնել է Բունդեսթագ, որտեղ անցկացվել է կանցլերի եւ նորանշանակ նախարարների երդմնակալության արարողությունը: Այսպիսով նոր կառավարությունն անցավ իր պարտականությունների կատարմանը։ Հիմնադիր նիստը կանցկացվի այսօր երեկոյան։

Օլաֆ Շոլֆը դարձել է գերմանիայի իններորդ կանցլերը։ Նա այդ պաշտոնում փոխարինել է Անգելա Մերկելին, որը համարվում է մոլորակի ամենահեղինակավոր պետական գործիչներից մեկը:

Քվեարկությունից առաջ գերմանացի խորհրդարանականները ծափահարություններով հրաժեշտ են տվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը 16 տարի անընդմեջ ղեկավարած Անգելա Մերկելին։

Գերմանական «Focus» ամսագիրը, ավելի վաղ ներկայացնելով Հարկատուների միության հաշվարկները, հայտնել է, որ Անգելա Մերկելը պաշտոնից հեռանալուց հետո ամսական 15 հազար եվրո թոշակ կստանա։

Տվյալ դեպքում կենսաթոշակի չափը կապված է պետական բարձրագույն պաշտոններում երկարամյա ծառայության հետ։ Մերկելը կանցլերի պաշտոնը ստանձնել է 2005-ին, եղել է Բունդեսթագի պատգամավոր եւ դաշնային նախարար: Կանցլերի պաշտոնում նա 35 հազար եվրո աշխատավարձ է ստացել։ Պետությունը Մերկելին կվճարի նաեւ սեփական գրասենյակի, ռեֆերենտների, քարտուղարի եւ վարորդի համար։

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, որն այդ պաշտոնում էր 7 տարի, ամսական 6,5 հազար եվրո թոշակ է ստանում: Նրա գրասենյակի համար տարեկան կես միլիոն եվրո է հատկացվում:

Գերմանիայում կենսաթոշակային տարիքի մարդկանց (67 տարեկան) միջին կենսաթոշակը 953 եվրո է` ավելի քան 500 հազար դրամ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
56%-ն իր քվեն չի տա Էրդողանին
հաջորդը
Կոշտ դիվանագիտություն ընդդեմ Ալիեւի ագրեսիվ պահվածքի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն