• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

aliq 22:51 | 09.12.2021
aliq 22:51 | 09.12.2021
Arman Tatoyan & Maria Painchinovich Burich

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեկտեմբերի 9-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։ ՄԻՊ-ը Բուրիչին է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններին անվտանգության ապառազմականացված [անվտանգության] գոտու ստեղծման հրատապությունը։

Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ

Հանդիպման ընթացքում Թաթոյանն օրինակներով ցույց է տվել, որ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինված ծառայողները կատարում են Հայաստանի բնակչության իրավունքները կոպիտ խախտող արարքներ՝ սկսած այն պահից, երբ հայտնվել են Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարեւանությամբ եւ Սյունիքի համայնքների միջեւ ճանապարհներին. կրակոցներ, հրհդեհում են արոտավայրեր եւ այլն:

Պաշտպանը հատուկ անդրադարձել է Սյունիքում ճանապարհների արգելափակմանը, նշել, որ այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողների նշանառության ներքո են ճանապարհը, քաղաքացիական բնակիչները, նրանց տները:

«Շեշտել եմ, որ խախտումների վերացման իրական լուծումը բոլորովին այլ է. դա ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է մեր գյուղերի հարեւանությունից ու ճանապարհներից»,- նշել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:

Միջազգային կառույցները չեն այցելում Արցախ

Թաթոյանը հավելել է, որ պետք է լինի ապառազմականացված գոտի, որի մասին կետը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի հիման վրա արդեն իսկ տեղ է գտել ԵԽԽՎ 2021-ի սեպտեմբերի 27-ի բանաձեւում:

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպման ընթացքում որպես առանձին խնդիր նշել է, որ միջազգային կառույցները չեն այցելում Արցախ (Լեռնային Ղարաբաղ). ստացվում է՝ Եվրոպայի խորհրդի տարածքում կա վայր, որ հասանելի չէ ընդհանրապես, ինչը հակասում է հենց ԵԽ խորհրդարանական վեհաժողովի բանաձեւերին:

Թաթոյանը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակմանը, հայրենիք նրանց վերադարձի հրատապությանը։

Արտահերթ զեկույցները փոխանցել է ԵԽ գլխավոր քարտուղարին

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը բարձր է գնահատել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը բարդ ու ճգնաժամային իրավիճակում:

Գլխավոր քարտուղարը հատուկ ընդգծել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կարեւոր դերը երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Կարեւորել է  Պաշտպանի կողմից Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դիրքորոշումներ ուղարկելու պրակտիկան:

«Ինքս կարեւորել եմ այս պրակտիկան ու նաեւ նշել, որ դա անում ենք նաեւ ՀԿ-ների հետ համատեղ»,- հայտնել է ՀՀ ՄԻՊ-ը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ զինված ուժերում մարդու իրավունքների, կանանց իրավունքների պաշտպանությանը, խոշտանգումների կանխարգելմանը վերաբերող եւ մի շարք այլ հարցեր: Թաթոյանը հանդիպման ավարտին ԵԽ գլխավոր քարտուղարին է փոխանցել նշված թեմաներին վերաբերող արտահերթ զեկույցները:

Հանդիպումներ Ֆրանսիայի ՄԻՊ-ի, ֆրանսիացի պաշտոնյաների, հայ համայնքի հետ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը աշխատանքային այցով Ֆրանսիա է մեկնել դեկտեմբերի 6-ին։ Թաթոյանը հանդիպել է Ֆրանսիայի ՄԻՊ Կլեր Հենոնի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ադրբեջանական զինծառայողների կողմից հայ զինծառայողների եւ քաղաքացիական բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներին, այդ թվում` խոշտանգումների, վայրագությունների համար պատասխանատվության հարցին։

Ֆրանսիայի Սենատում Սենատի անդամներին ու Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին երեկ՝ դեկտեմբերի 7-ին, ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է պատերազմից հետո մարդու իրավունքների խախտումներն ու ադրբեջանական շարունակական ցեղասպան քաղաքականությունը։ Նա կոնկրետ օրինակներով ու փաստերով ցույց է տվել անվտանգության ապառազմական գոտի ստեղծելու հրատապությունը։

Ֆրանսիայի արտգործնախարարությունում դեկտեմբերի 7-ին տեղի են ունեցել նաեւ ՀՀ ՄԻՊ-ի մի քանի ժամ տեւած քննարկումները ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

«Կոնկրետ օրինակներով ու փաստերով մանրամասն ցույց եմ տվել, որ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինված ծառայողները կատարում են Հայաստանի բնակչության իրավունքների կոպիտ խախտումներ՝ սկսած այն պահից, երբ հայտնվել են Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարեւանությամբ եւ Սյունիքի համայնքների միջեւ ճանապարհներին:

Ապառազմականացված գոտու ստեղծման հրատապությունը

Հատուկ անդրադարձել եմ նոյեմբերի Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատեն ճանապարհների արգելափակմանը»,- նշել է Թաթոյանը:

ՀՀ ՄԻՊ-ը Ֆրանսիայի ԱԳՆ-ում հիմնավորել է ապառազմականացված (անվտանգության) գոտի ստեղծելու եւ ադրբեջանական զինծառայողների հեռացման հրատապությունը։ Զուգահեռ ներկայացրել է ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների պահանջներն ու միջազգային փորձը, որից բխում է այս առաջարկը:

«Փոխանցել եմ նաեւ հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ զեկույցները՝ նշելով նրանց վերադարձի հրատապությունը եւ ադրբեջանական իշխանությունների անօրինական արարքները»,- նշել է Արման Թաթոյանը:

ՀՀ ՄԻՊ-ը Եվրամիության պատգամավորների եւ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի՝ Փարիզի Պալե-Ռոյալ թատրոնի շենքում կազմակերպած միջոցառման ժամանակ հանդես է եկել զեկուցումով։ Հանդիպմանը մասնակցել է ավելի քան 500 մարդ․ հայկական սփյուռքի կառույցների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ եւ ֆրանսիացի պաշտոնյաներ։

Զեկույցում Արման Թաթոյանը նշել է, որ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությունը պահանջում է ադրբեջանական զինված ծառայողների հեռացում ՀՀ գյուղերի հարեւանությունից եւ ճանապարհներից։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կրակոցները շարունակվում են
հաջորդը
Համաժողով հանուն ժողովրդավարության

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն