• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀՀ-ում պատվաստումային ցուցանիշը գոհացնող չէ

aliq 16:29 | 14.12.2021
aliq 16:29 | 14.12.2021
Covid-19 vaccination Yerevan

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրություն է ներկայացրել։

Ըստ նախարարության ներկայացրած թվերի` 1595 հոսպիտալացված քաղաքացիների 95 տոկոսից ավելին պատվաստված չէ ՔՈՎԻԴ-19-ի դեմ։ 7266 դրական թեստավորվածների 94,6%-ը պատվաստված չէ։ 1595 հոսպիտալացվածների 95,3%-ը պատվաստված չէ։ 182 ինտենսիվ թերապիայի կարիք ունեցողների 94%-ը պատվաստված չէ։

Հայաստանում ներկայում կատարվել է 1452374 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 869750, երկրորդ դեղաչափ` 582624։

Հանրապետությունում պատվաստումային ցուցանիշը գոհացնող չէ, մինչդեռ վիրուսը շարունակում է մուտացվել։ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը հայտնել է, որ նախարարությունը քննարկում է չպատվաստված ու կորոնավիրուսով վարակված հիվանդների համար ստացիոնար բուժումը փետրվարի 1-ից վճարովի դարձնելու հարցը:

Չպատվաստված քաղաքացիների բուժումը վճարովի դարձնելու մասին քննարկումները սկսվել են դեռեւս հոկտեմբերից։

Հռիփսիմե Խաչատրյանը բոլորին հորդորել է պատվաստվել: Նա ընդգծել է, որ Հայաստանն այն բացառիկ պետություններից  է, որ պատվաստանյութի ընտրության հնարավորություն է ընձեռում, առավել եւս, որ Հայաստանում պատվաստումն անվճար է։

Հայաստանում հասանելի են «ԱստրաԶենեկա», «Սինոֆարմ», «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «Սպուտնիկ-Վի», «Մոդերնա» պատվաստանյութերը: Շուտով հասանելի կլինի նաեւ Pfizer-ի 40000 դեղաչափ, որը կնվիրի Պորտուգալիան։

Հայաստանում պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, շարժական կենտրոններում:  Կարող են պատվաստվել նաեւ օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գյուլենի հետ առնչվող 102 կասկածյալ է ձերբակալվել
հաջորդը
Դեսպանին է ներկայացրել սահմանային իրավիճակը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն