• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Ես ապրելը կնախընտրեմ

Աննա Դավթյան-Գեւորգյան 11:30 | 15.12.2021
Աննա Դավթյան-Գեւորգյան 11:30 | 15.12.2021
Yerablur

Ժիրայր Լիպարիտյանի գրքի շնորհանդեսին պատմաբանի դասախոսությանը հարց ու պատասխան հաջորդեց։ Ներկաներից մեկը հարցի փոխարեն մի դիտարկում արեց, որից, ինձ թվաց, կյանքս կրճատվեց էլի մի քանի տարով։

Երկրորդ համաշխարհայինին՝ ասում էր մեր «խրոխտ» հայրենակիցը, մենք 300 հազար զոհ ենք տվել, այն էլ օտար հողում, օտար հողի համար։ Իսկ էս պատերազմին՝ ընդամենը 4000․ մենք դեռ կարող ենք փոխել իրավիճակը։

Մեջբերումը գուցե լրիվ պատճենը չէ լսածս սարսափի, բայց ասվածի իմաստն այն էր, որ մենք դեռ կարող ենք զոհեր տալ․․․հազարներով։ Այդ դիտարկումը ավելի ապշեցուցիչ կլիներ, եթե միակը լիներ այս ընթացքում լսածներիցս, ու պակաս ողբերգական կլիներ, եթե իսկապես եզակի դեպք լիներ, եզակի հոգեխանգարմունք։

Բայց այս էլ արդեն որերորդ անգամ տարբեր մարդկանցից լսում եմ այս արտահայտությունն ու տեղս չեմ գտնում՝ ամոթից, վախից, սարսափից մի մտածողության, որ կարող է այս տոնայնությամբ եւ այս հանգստությամբ խոսել ուրիշի, ուրիշի որդիների կյանքերի մասին։

Մի կողմ դնենք անգամ մարդկային բարոյականության անկման այն մակարդակը, որը կարող է թույլ տալ կյանքին վերաբերվել որպես վիճակագրություն եւ վերլուծություններում հազարներով մահ համրել։ Բայց ուզում եմ հասկանալ հասարակության սերուցքը ամբողջությամբ կործանելու միջոցով այդ մարդկանց պատկերացրած ծրագիրը, նպատակը․ հարյուր հազարներով զոհվեն․․․ ուրիշները, որ ի՞նչ լինի, որ իրենք ու իրենց պատկերացրած երկիրը ի՞նչ դառնա․ Եռաբլուրը դարձնեն հազարաբլո՞ւր, բա հետո՞։

Այն մտայնությունը, թե եթե ավելի լավ կռվենք, թե եթե ավելի շատ զոհվենք, թե եթե ավելի պատրաստ լինենք նահատակվելու, պիտի մեր երկիրը, մեր պետությունն ավելի ծաղկուն դառնա, նման է մի իրադրության, որ ասես՝ ա՛յ, եթե սափորի ողջ ջուրը լցնես նավթահորը, նավթը կնահանջի, ու տեղը սառնորակ աղբյուր կծնվի։ Մահ հաշվող, անհամար զոհեր տենչացող մեր մահագետները հաշվելու իրական դաշտերում բոբիկ են նորածնի պես ու մեր սափորի մասին դատողություններն անում են սափորի հատակից՝ հայացքները հեռու երկինքներին։

«Ես ապրելը կնախընտրեմ»,- Լիպարիտյանի արձագանքը իրենց համար պարտվողականություն է թերեւս, որովհետեւ իրենք մահի ասպետներ են, մահ բերող կտրիճներ, մահ գովերգող աշուղներ եւ մահ տենչացող ռոմանտիկներ։

Նույն դաշտից է նաեւ այն հարցադրումը, թե ինչու Երկրորդ համաշխարհայինից հետո զոհերին հերոս էին կոչում, նրանց ոգեկոչում ու պատվում, իսկ հիմա թեեւ մեդալներով, թեեւ հերոսների կոչումներով, բայց մատաղ եղած մի ողջ սերնդի մասին ենք խոսում ու նվաղում, սրտահան լինում ամեն անուն ու պատկեր հիշելիս, տեսնելիս։ Ինչ սարսափելի քննարկում․ բայց անդրադարձա, շարունակեմ։ Նախ՝ վստա՞հ ենք, որ ստալինյան ժամանակներում մարդիկ իրենք էին ընտրում ինչ ու ոնց անելը, ում ու ոնց հիշելը․ կարգադրվում էր մեռնել ու գերի չընկնել, մեռնում էին ու գերի չէին ընկնում, որովհետեւ միեւնույնն է, մահ էր սպասելու, կարգադրվում էր հիշել ու հպարտանալ, հիշում ու հպարտանում էին, որովհետեւ չհպարտանալը աքսոր կարող էր արժենալ․ դե իսկ մենք էլ զոհվելուց շռայլ ենք սաստիկ, զոհերին հիշելիս՝ խիստ բազմաբառ ու հպարտանում էինք, որ բնակչության թվաքանակի համամասնությամբ ամենից շատ զոհն ենք տվել․ ամենից շատ մահով․․․ հպարտանում։

Բայց նաեւ․․․ ստալինյան ժամանակների մահախոսականները գրվում էին մարդուն, նրա անցյալը, հայացքն ու զգացմունքները, նրա ապրումներն ու կիսատ թողած երազանքները երեւակայելով հաճախ: Իսկ դուք Ալենի պարը տեսե՞լ եք, իսկ Սողոմոնի նվա՞գը, իսկ Արենին երգելիս տեսե՞լ եք․․․ իսկ դուք կարողանո՞ւմ եք սթափ մտքով պատկերացնել, որ նրանք չորս հազարից ավելի են, իսկ դուք կարողանու՞մ եք մոռանալ նրանց հայացքները։ Նրանց ստացած մեդալները՝ հետմահու, ձեզ օգնո՞ւմ են հիշելիս միայն հպարտություն զգալու ու չսարսափելու տեղի ունեցածից ու չկորչելու մեղքի զգացման մեջ ու չմեռնելու ամեն վայրկյան՝ ապրելու ճիգերի մեջ։

Երանի ձեզ ուրեմն, բայց ի սեր Աստծո, մարդկային կյանքի ձեր մահաբեր հաշվապահությունը ձեզ պահեք:

«Ես ապրելը կնախընտրեմ․․․»:

Աննա Դավթյան-Գեւորգյան

Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Անարգել մուտք է պահանջում
հաջորդը
Զրուցել է կալանավորված հայ զինծառայողների հետ

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Պեկինը դիվանագիտական հովանոց է ապահովում Պուտինի համար․ ԱՄՆ...

    12:00 | 22.03.2023
  • «Ուղիղ բանակցությունները խաղաղության հասնելու միակ միջոցն են». Բլինքենը՝...

    23:02 | 21.03.2023
  • Անվանափոխության այլընտրանքն «Արմենիա»-ի գործունեության դադարեցումն էր

    21:20 | 21.03.2023
  • Տեղանքում մոլորված զինծառայողը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ...

    20:19 | 21.03.2023
  • Զերծ մնալ լրացուցիչ սպառնալիքներ ստեղծող արկածախնդիր նախաձեռնություններից

    19:27 | 21.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 3

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 4

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

  • 5

    Զերծ մնալ լրացուցիչ սպառնալիքներ ստեղծող արկածախնդիր նախաձեռնություններից

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Նյմ   Հնվ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա