• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Զրուցել է կալանավորված հայ զինծառայողների հետ

aliq 11:45 | 15.12.2021
aliq 11:45 | 15.12.2021
Arman Tatoyan Human Rights Defender (Ombudsman) of Armenia

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը առանձնազրույցներ է ունեցել Բաքվից Հայաստան վերադառնալուց հետո կալանավորված հայ զինծառայողների հետ։

Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ  հայտարարել է, որ «Արմավիր» եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են փաստաթղթեր, ինչպես նաեւ նրանց իրավունքների վիճակը, այդ թվում՝ գերեվարումից սկսած:

Արդեն իսկ ամփոփվել են այցերը, որոնց արդյունքներով պետական համապատասխան մարմիններին կհասցեագրվեն անհրաժեշտ գրություններ: Կձեռնարկվեն այլ անհրաժեշտ քայլեր, նշել է Պաշտպանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Սյունիքի Իշխանասարի հատվածում տեղակայված 3 հայկական մարտական դիրքերի վրա հակառակորդի հարձակումից հետո գերեվարված, ապա Հայաստան վերադարձած զինծառայողներից մի քանիսը դեկտեմբերի 11-ին կալանավորվել են։

Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված գերիներից լեյտենանտ Սերժիկ Ամիրխանյանը կալանավորվել է։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ նոյեմբերի 16-ին ՀՀ ԶՈՒ մարտական դիրքի կորստի եւ զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է  գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը։

Նոյեմբերի  16-ին ՀՀ զինված ուժերի մարտական դիրքի կորստի եւ զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել եւ կալանավորվել նաեւ մեկ շարքային զինծառայող։

Դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված տեսանյութը, որտեղ ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է, որ գերիներն իր համար արդեն չկան, գերիների ծնողներն էլ գիտեն` իրենց որդիները դասալքություն են արել։

ՄԻԵԴ-ում և Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի կարծիքով Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ պաշտոնյաների քաղաքական հայտարարությունները կարող են ազդեցություն ունենալ նրանց հայրենադարձման գործընթացի վրա:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ես ապրելը կնախընտրեմ
հաջորդը
Սպասելի ու անսպասելի արդյունքներ Բրյուսելում

խմբագրական

2018-ից հետո այնպես չեն մեռնում, ինչպես առաջ

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Բաքվի հետ գազային գործարքով Եվրոպան ոտնահարեց իր արժեքները․...

    17:57 | 18.08.2022
  • Թբիլիսիի օդանավակայանը սպասարկել է 1,5 միլիոն ուղեւորի

    17:28 | 18.08.2022
  • Հայաստանի որոշ դպրոցներում վրացերեն կուսումնասիրեն

    16:59 | 18.08.2022
  • Ռուսներին կզրկե՞ն շենգենյան վիզայից

    16:35 | 18.08.2022
  • Նոր սահմանային անցակետեր Սոթքում, Երասխում եւ Քարահունջում

    16:02 | 18.08.2022

ընտրանի

  • 1

    Երազում եմ, որ պատերազմն օր առաջ ավարտվի

  • 2

    ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ

  • 3

    Վիկտորյայի երկու պատերազմները

  • 4

    Նրանք ուժեղ են թե՛ Նիկոլ Փաշինյանից, թե՛ մեր...

  • 5

    Պայթուցիկ սարքերի մասին ահազանգերի շարք Գյումրիում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Նյմ   Հնվ »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա