• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ամենագրավիչ գործատուն՝ ըստ ուսանողների

aliq 13:30 | 15.12.2021
aliq 13:30 | 15.12.2021

Հաշվի առնելով Հայաստանում աշխատաշուկայում առկա մարտահրավերներն ու ռազմավարությունը երիտասարդ մասնագետների ներգրավվածության եւ արդյունավետ ծրագրեր նախաձեռնելու հարցում՝ գործատուներն առանձնահատուկ կարեւորում են հանրության շրջանում իրենց բրենդի ընկալման եւ գրավչության խնդիրները։ Որպեսզի բացահայտվեն Հայաստանում ամենագրավիչ գործատուները՝ Հայաստանի մարդկային ռեսուրսների (ՄՌ) ասոցիացիան եւ Գրանթ Թորնթոն խորհրդատվական ընկերությունը նախաձեռնել են «Հայrate» նախագիծը։ Առաջին անգամ Հայաստանում ուսանողների շրջանում իրականացվել է գործատուների վարկանշավորման ծրագիր։ Համագործակցության արդյունքում կնքվել է հուշագիր, որի նպատակն է համատեղ ջանքերով նպաստել Հայաստանում ՄՌ ոլորտի արդյունավետության բարձրացմանը, խթանել ՄՌ համայնքում արտաքին եւ ներքին համագործակցությանն ու հաղորդակցությանը։ Վարկանշավորման ծրագրին մասնակցել են առաջատար բուհերի ուսանողներ, որոնք մեկ ամիս շարունակ հնարավորություն են ունեցել իրենց կարծիքն արտահայտելու շուկայում առկա տարբեր ոլորտների կազմակերպությունների վերաբերյալ։ ՄՌ ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանն ասում է՝ տեսադաշտում գործատուների ճիշտ եւ գրագետ բրենդավորման հիմնահարցն է։ Նախագծի նպատակն է հատուկ ուշադրություն դարձնել գործատուի վարկանիշին, նպաստել բիզնես ոլորտի զարգացմանը, բացահայտել, թե որքանով են արդյունավետ ընկերությունների ռազմավարական ծրագրերը։

Arpi Karapetyan

«Միջազգային տենդենցները ցույց են տալիս, որ տարբեր ընկերությունները միավորվում են, որպեսզի ստեղծեն հավելյալ արժեք, եւ դա է զարգացման հիմնական միտումը։ Մեր հաջողված ծրագրերը եւս հիմնականում համագործակցության արդյունք են, որոնց շուրջ համախմբվում են ոլորտի առաջատար մասնագետները։ Նման մի նախագիծ է «Հայrate»-ը, որն իհարկե նաեւ նախադեպը չունեցող ծրագիր է։ Վստահ եմ, որ այն կընդլայնի գործընկերության շրջանակը՝ միավորելով ուսանողներին եւ գործատուներին»,- հավելեց Արփի Կարապետյանը։

Իրականացվել է սոցիոլոգիական քանակական, անանուն հարցում։ Ներառվել են 20-ից ավելի բուհերի ուսանողներ։ Հարցման ընթացքում ուսանողներին որևէ ցանկ չի տրվել, ուսանողները նշել են իրենց առաջարկած տարբերակները։ Ամենագրավիչ գործատուներին որոշելու համար հաշվի են առնվել աշխատանքային պայմանները եւ աշխատավարձը, կարիերայի եւ աճի հնարավորությունները, հեղինակությունը աշխատաշուկայում։ Կատարված հետազոտությունը ներկայացնում է Գրանթ Թորնթոն ընկերության խորհրդատվական ծառայությունների ղեկավար Լիլիթ Գեւորգյանը։

Hayrate

«Որոշեցինք ուսանողների ներառել՝ հաշվի առնելով վերջին տարիների բուհ-գործատու համագործակցության արդյունքները։ Հարցմանն ակտիվ մասնակցություն են ունեցել հատկապես առաջինից երրորդ կուրսերի ուսանողները։ Նրանց թվում են ԵՊՀ-ի (Երեւանի պետական համալսարան) աշխարհագրություն, երկրաբանություն, լրագրություն, ՀՖՀՀ-ի (Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ) կառավարում եւ իրավագիտություն բաժինների ուսանողները»,- ասում է Լիլիթ Գեւորգյանը։

Գրավիչ գործատուների լավագույն հնգյակում են Coca-Cola, Synopsys, Ameriabank, Digitain Armenia ընկերությունները։ Ամենագրավիչ գործատու է ճանաչվել առաջին հայկական միաեղջյուր՝ յունիքորն (մեկ միլիարդ դոլար արժեք ունեցող) Picsart ընկերությունը։ «Փիքսարթ» համալսարանի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը փաստում է, որ իրենց հաջողության գրավականը մարդակենտրոնությունն է, այն վերաբերում է թե՛ աշխատակիցներին, թե՛ հետեւորդներին։ Դա հանգեցնում է նրան, որ երջանիկ աշխատակիցները ստեղծում են լավ արտադրանք եւ կարող են ճիշտ ձեւով սպասարկել։

Sona Hovhannisyan

«Ամեն մարդ իր հետ բերում է մշակութային նոր երանգ, որի տարրերը մենք յուրացնում ենք, եւ դա հարստացնում է մեր մշակույթը։ Մենք կարեւորում ենք նաեւ ուսուցման զարգացման հնարավորությունները եւ աշխատանքային պայմանները, որոնց շնորհիվ աշխատակիցը պետք է ե՛ւ աշխատի, ե՛ւ վայելի։ Դրան են ուղղված մեր ծրագրերը, որոնցից վերջերս մեկնարկել է «Առաջընթացը», որը ներգրավում է 44-օրյա պատերազմի մի շարք մասնակիցների։ Նրանց հնարավորություն է տրված մասնակցելու դասընթացների եւ տեղ գտնելու աշխատաշուկայում: Բարեբախտաբար արդյունքներն արդեն նկատելի են»,- ասում է Սոնա Հովհաննիսյանը։

Ասոցիացիան եւ Գրանթ Թորնթոնը շարունակում են ոլորտային աջակցության ծրագրերը։ Որպեսզի ՄՌ ոլորտում գերիշխեն բարձրակարգ մասնագետներ, ասոցիացիան նախաձեռնել է դասընթացների եւ դասընթացավարների վավերացման գործընթաց։ Հաշվի են առնվում դասընթացի բովանդակությունը եւ դասընթացավարի փորձը ՄՌ ոլորտում։ Իսկ Գրանդ Թորնթոնը ԵՊՀ-ի եւ ԵՊՏՀ-ի հետ կնքված հուշագրերի արդյունքում ուսանողներին հնարավորություն է ընձեռում անցնելու փորձաշրջան, և հաջողությամբ հաղթահարած մասնակիցները կարող են մասնագիտանալ տարբեր հաստիքներում։

Ալմաստ Մուրադյան

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Աշխատանքների անվտանգության ապահովում Արցախում
հաջորդը
Առաջընթաց Իրան-ՄԱԳԱՏԷ բանակցություններում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն