• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ հայտարարությունը սադրանք է որակել

aliq 12:53 | 15.12.2021
aliq 12:53 | 15.12.2021
US flag

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում Արեւելյան Եվրոպա զինվորականներ ուղարկելու հնարավորությունը ուսումնասիրելու մասին Սպիտակ տան հայտարարությունը սադրանք է: Ռյաբկովը խորհուրդ է տվել դրա փոխարեն կենտրոնանալ անվտանգության երաշխիքների քննարկման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկի վրա։

Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ավելի վաղ տեղեկացրել էր Ուկրաինայի կողմից Մինսկի համաձայնագրերը չկատարելու եւ պայմանավորվածությունների սաբոտաժի մասին: Պուտինը նաեւ նշել էր, որ հենց ՆԱՏՕ-ն է Ուկրաինայի տարածքը յուրացնելու եւ ռուսական սահմանների մոտ ռազմական ներուժը մեծացնելու վտանգավոր փորձեր ձեռնարկում:

Դեկտեմբերի 13-ի հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին մատնացույց էր արել ՆԱՏՕ-ի երկրների կողմից Ուկրաինայի տարածքի ակտիվ «յուրացումը», ինչը սպառնում է ՌԴ անվտանգությանը։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն էլ նշել էր, որ Ռուսաստանի զորքերի շուրջ տեղեկատվական լարվածության սրումն արվում է դրա հետագա խորացման եւ որպես հավանական ագրեսոր կողմ ներկայացնելու համար։

Ռուսաստանը, ի պատասխան Արեւմուտքի մեղադրանքների, բազմիցս հայտարարել է, որ որեւէ մեկին չի սպառնում եւ ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվելու, սակայն իր շահերի համար հավանական վտանգ ներկայացնող գործողություններն անուշադրության չի մատնի։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դեռ այս տարվա ապրիլին հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր չէ պատերազմել Ուկրաինայի դեմ եւ անընդունելի է համարում պատերազմի որեւէ հնարավորություն: Նա նշել էր, որ Ռուսաստանը զորքերը տեղափոխում է իր տարածքի սահմաններում եւ իր հայեցողությամբ:  Պեսկովը հավելել էր, որ ռուսական բանակի տեղաշարժն ուղղված չէ որեւէ երկրի դեմ:

ՌԴ ԱԳՆ-ում նաեւ նշել են, որ Կիեւին Ռուսաստանից պաշտպանելու անհրաժեշտության մասին Արեւմուտքի հայտարարությունները ոչ միայն ծիծաղելի են, այլեւ վտանգավոր։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սպասելի ու անսպասելի արդյունքներ Բրյուսելում
հաջորդը
Աշխատանքների անվտանգության ապահովում Արցախում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն