• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

218,36 միլիոն բուհ ավարտած՝ Չինաստանում

aliq 14:57 | 16.12.2021
aliq 14:57 | 16.12.2021
China people

Չինաստանի պետական վիճակագրական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ֆու Լինհուեյը հայտարարել է, որ երկրում ամեն տարի ծնվում է ավելի քան տասը միլիոն մարդ, եւ բնակչության ընդհանուր թվաքանակը դեռեւս համեմատաբար մեծ է: Չինաստանն առաջվա պես ապահովված է աշխատանքային ռեսուրսներով:

Նա նշել է, որ հասկանում է հանրության անհանգստությունը՝ արդյո՞ք երկրում բավական աշխատուժ կա՝ պատշաճ տնտեսական աճն ու կայունությունն ապահովելու համար:

«Աշխատանքային ռեսուրսներն առաջվա պես հարուստ են: Յոթերորդ համաչինական մարդահամարի տվյալներով՝ 2020-ին Չինաստանի 16-59 տարեկան աշխատունակ  բնակչության թիվն ավելի քան 880 միլիոն էր, ինչն արդեն իսկ բավականին շատ է»,- ընդգծել է չինացի պաշտոնյան:

Ֆու Լինհուեյը հավելել է, որ միաժամանակ աստիճանաբար բարելավվում են բնակչության կրթվածության, մշակութային եւ ֆիզիկական զարգացման ցուցանիշները: Երկրում բարձրագույն կրթություն է ստացել բնակչության 23,61%-ը, իսկ 2019-ի ցուցանիշներով կյանքի միջին տեւողությունը 77,3 տարին է, ինչը 2010-ի համեմատ ավելի է 2,47 տարով:

Չինացի պաշտոնյան նշել է նաեւ, որ 2010-ի մարդահամարի տվյալների համեմատ երկրի բնակչության 0-14 տարեկանների թիվն աճել է 1,35%-ով:

Ըստ նախորդ տարվա նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 10-ը անցկացված Յոթերորդ համաչինական մարդահամարի՝ Չինաստանը պահպանել է բնակչության թվով աշխարհի խոշորագույն երկրի կարգավիճակը: Երկրի մայրցամաքային հատվածում ապրում է 1,411 միլիարդ մարդ, իսկ Հոնկոնգի, Մակաոյի, Թայվանի բնակչության եւ երկրում ապրող օտարերկրացիների թվաքանակը գումարելու դեպքում՝ 1,443 միլիարդ մարդ:

Ազգային մարդահամարի արդյունքներով մայրցամաքային Չինաստանում բնակվում է 0-14 տարեկան 253 միլիոն 383 հազար 938 (17,95%), 15-59 տարեկան 894 միլիոն 376 հազար 020 (63,35%), 60 տարեկանից բարձր 264 միլիոն 018 հազար 766 (18,70%), 65 տարեկանից բարձր 190 միլիոն 635 հազար 280 մարդ (13,50%):

Չինաստանում վերջին տասը տարում զգալիորեն աճել է կրթության մակարդակը. 2020-ի մարդահամարի տվյալներով՝ երկրում ապրում է բարձրագույն կրթություն ստացած 218,36 միլիոն մարդ: Մինչդեռ 2010-ին 100 հազար բնակիչներից միայն 8930-ն էր բարձրագույն կրթությամբ: 2020-ին այդ ցուցանիշն աճել է՝ հասնելով 15467-ի, իսկ անգրագիտության մակարդակը 4,08%-ից  նվազել է՝ հասնելով 2,67%-ի:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դրական քայլ 30 տարվա հակամարտությունից հետո
հաջորդը
Ալենն ու Ալիեւը խաղում են միասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն