• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Բայդենի խորհրդականի հետ

aliq 13:46 | 16.12.2021
aliq 13:46 | 16.12.2021
Jake Sullivan

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Էմիլի Հորնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը դեկտեմբերի 15-ին հանդիպել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Սալիվանը փոխանցել է Միացյալ Նահանգների հանձնառությունը Հայաստանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ բարգավաճման գործում։ Նա մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվող լարվածության կապակցությամբ եւ ընդգծել, որ չսահմանազատված սահմանների մոտ ռազմական տեղաշարժերը անպատասխանատու եւ սադրիչ են։

ԱՄՆ նախագահի խորհրդականը ողջունել է երկու կողմերի միջեւ շարունակվող շփումը եւ ընդգծել, որ ԱՄՆ-ը նաեւ որպես Մինսկի խմբի համանախագահ շարունակելու է հանձնառությունը վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման եւ տարածաշրջանային հաշտեցման  ուղղությամբ:

Ջեյք Սալիվանը ողջունել է կարգավորման գործընթացը քննարկելու համար հատուկ բանագնացներ նշանակելու վերաբերյալ Թուրքիայի եւ Հայաստանի հայտարարությունները։

ՀՀ ԱԽ գրասենյակից էլ հայտնել են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի շուրջ եւ տարածաշրջանում անվտանգային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Այդ համատեքստում քննարկվել են նաեւ տարածաշրջանային տնտեսական համագործակցության հնարավորությունները, որոնք անվտանգային հավելյալ երաշխիքներ կստեղծեն երկարաժամկետ կայունության եւ խաղաղության հաստատման համար։ Հանդիպման ավարտին Արմեն Գրիգորյանը Ջեյք Սալիվանին Հայաստան է հրավիրել։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Փաշինյանը, Ալիեւն ու Մակրոնը հանդիպել են Բրյուսելում
հաջորդը
Որսագողը՝ բնապահպան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն