• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հանուն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման

aliq 19:04 | 16.12.2021
aliq 19:04 | 16.12.2021
Garo Paylan

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խիստ կարեւոր եւ պատմական է որակել երկու երկրների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի եւ Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունները։

Փալյանն ասել է, որ եթե քաղաքական կամք եւ ցանկություն լինի, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը կարող է ավելի արագ տեղի ունենալ, քան ակնկալվում է։ Նա ընդգծել է հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի վրա աշխատելու կարեւորությունը։

Պատգամավորը նշել է, որ այդ գործընթացում ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի քաղաքական գործիչները  պատասխանատվություն պետք է ստանձնեն։ Նա շեշտել է, որ որպես Թուրքիայի պատգամավոր, ինքը նույնպես պատրաստ է ստանձնելու ցանկացած պատասխանատվություն։

Ըստ նրա՝ երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ ձեւավորված նախապաշարմունքները շատ հեշտությամբ կարող են վերանալ, քանի որ երկու ժողովուրդները հարյուրավոր տարիներ ապրել են միասին։

Փայլանը կարեւոր քայլ է անվանել հայկական եւ թուրքական ավիաընկերությունների՝ ուղիղ չվերթներ իրականացնելու մոտ հեռանկարը՝ հավելելով, որ դրան պետք է անպայման հետեւի տնտեսական հարաբերությունների զարգացումը:

«Դրա համար էլ անհրաժեշտ է, որ սահմանն անպայման բացվի»,- ընդգծել է նա:

Փայլանն այն համոզմունքն է հայտնել, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, փոխադարձ դեսպանություններ բացելու եւ դեսպաններ նշանակելու անհրաժեշտություն կա։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քննարկել են Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը
հաջորդը
ԼՂ իրազեկման միջազգային խումբ Ֆրանսիայի սենատում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

  • 5

    Եվս մեկ զինծառայողի աճյուն Վարանդայում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն