• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԼՂ կարգավիճակի հարցը չի կարելի փակված համարել

aliq 20:16 | 17.12.2021
aliq 20:16 | 17.12.2021
James Warlick

Ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն առաջնային է, եւ որ առանց դրա կարգավորման անհնար է խոսել հաստատուն կայունության մասին:

Ամերիկացի պաշտոնաթող դեսպանն այն համոզմունքն է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ուղիղ կապի ապահովումն առաջնային խնդիր է՝ անկախ կողմերի հանդիպման ձեւաչափից:

Ըստ Ուորլիքի՝ կողմերն այժմ փոքր քայլերով փորձում են փոխվստահություն հաստատել: Այդ համատեքստում նա նշել է վերջերս Ադրբեջանից Հայաստան 10 ռազմագերիների վերադարձը, իսկ Հայաստանի կողմից` ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը:

Ղարաբաղյան հարցը պատերազմով չէր կարող լուծվել

«Ղարաբաղյան խնդրի առավել կարեւոր հարցը, սակայն, Ղարաբաղի կարգավիճակն է, եւ կարծում եմ՝ ՄԽ համանախագահողները շարունակում են այս հարցի կարգավորման ուղղությամբ կարեւոր դեր խաղալ: Գիտեմ, որ Ռուսաստանն իր ձեռքն է վերցրել բազմաթիվ հարցեր, սակայն հավատացած եմ, որ համանախագահողները, ԵԱՀԿ-ն եւ Միացյալ Նահանգները պետք է ակտիվանան եւ առաջ մղեն այս համընդհանուր խնդրի կարգավորումը մեկընդմիշտ: Միայն այս դեպքում մենք տարածաշրջանում կայունության կհասնենք»,- ընդգծել է Ջեյմս Ուորլիքը:

Ըստ նրա՝ միջազգային հանրությունը պետք է հետքայլ կատարի՝ փորձելով կարգավորել Ղարաբաղի կարգավիճակի հարցը Մինսկի խմբի օգնությամբ, չպետք է կարծել, որ ղարաբաղյան հարցը լուծված է պատերազմով:

3+2 ձեւաչափը Հայաստանին միայնակ է թողնում իր շահերը չկիսողների հետ

Ամերիկացի նախկին դիվանագետի հետ համաձայն է նաեւ Ֆուլբրայթի կրթաթոշակով Հայաստանում աշխատող ամերիկացի վերլուծաբան, Հարվարդի շրջանավարտ Դենիել Շապիրոն: Վերջինիս կարծիքով՝ 44-օրյա պատերազմից հետո Արեւմուտքը դուրս է մնացել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներից, որի վերջնական արտացոլումը դարձավ 3+2 ձեւաչափը: Այդ ձեւաչափը  Հայաստանին միայնակ է թողնում իր շահերը չկիսող Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի հետ:

«Տարածաշրջան վերադառնալու համար Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը առաջին հերթին ավելի ակտիվ դեր պետք է խաղան Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում»,- գրել է Շապիրոն՝ Բրյուսելում Ալիեւ-Փաշինյան հանդիպմանն արձագանքելով:

Նոր պատերազմը ուղղակի կհարվածի բոլորի շահերին

Ջեյսմ Ուորլիքը նույնպես ընդգծում է. ԱՄՆ-ը սերտ կապեր եւ բարեկամական հարաբերություններ ունի Հայաստանի հետ: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը շահագրգռված է Հայաստանի լավ ապագայով: Վաշինգտոնը շահեր ունի նաեւ Ադրբեջանի հետ հարաբերություններում: Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմական նոր գործողությունները կարող են ուղղակի հարվածել բոլորի շահերին»:

Ուստի մեկ հարց, որին Միացյալ Նահանգները պետք է ամենայն լրջությամբ մոտենա, խաղաղ գործընթացի ստեղծումն ու առկա խնդիրների իրական կարգավորումն է: Դա տեւական գործընթաց է լինելու, որը մենք գիտակցում ենք, սակայն դա միակ ճանապարհն է: Այստեղ որեւէ մեկի համար արագ հաղթանակներ չեն լինելու»,- շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նախկին համանախագահը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Աքսոր 1949
հաջորդը
Մասկն ու տիեզերքի յուրացման Թուրքիայի ակնկալիքները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն