• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Բաբկեն Խաչատրյան․ Ես ստեղծում եմ

aliq 15:00 | 18.12.2021
aliq 15:00 | 18.12.2021
TWINZ

«TWINZ»-ը հայկական արտադրության ակնոցների բրենդ է, որի սկիզբը հարյուրամյա պատմություն ունեցող թթենին էր։

Թթենին կտրելը, ցավոք, անխուսափելի էր, եւ նրան երկրորդ կյանք տալու մեծ ցանկությունը ծնեց որեւէ բան ստեղծելու գաղափարը։ Եղբայրս՝ Դավիթը, որ «Թվինզ»-ի համահիմնադիրն է, պատրաստեց առաջին ակնոցի շրջանակը, որն, իհարկե, որակով շատ է զիջում այժմյան մեր մոդելներին, բայց թանկ է մեզ համար որպես նմուշ։

Գյումրու Ռուսթավելի փողոցում գտնվող արհեստանոց-խանութում են պատրաստվում «Թվինզ»-ի ակնոցները, որոնք ամբողջովին ձեռքի աշխատանք են, հիմնականում՝ փայտից։

Եթե ոչ ակնոց, ապա ի՞նչ երկրորդ կյանք կունենար թթենու ծառը։

Անկեղծ ասած՝ երբեք չենք մտածել։ Բայց լավ լուծում կարող էր լինել կահույքի որեւէ տեսակ պատրաստելը, որը կփոխանցվեր սերնդեսերունդ, կամ մեկ այլ մնայուն բան։

Ի՞նչն է ոգեշնչում քեզ։

Սկզբում, երբ միայն դիզայնով էի զբաղվում, իմ նախագծած ամեն մի առարկայի ծնունդն ինձ նոր գիտելիք ու փորձ էր տալիս, ինչն իր հերթին ոգեշնչում էր ավելի մտածված դիզայն ստեղծելու։

TWINZ

լուս․ Բաբկեն Խաչատրյանի

Հետագայում ինձ ոգեշնչում էր ոչ միայն արդյունքը, այլեւ ընթացքը։ Բրենդի ձեւավորման ընթացքը կարող է անվերջ լինել եւ անվերջ հետաքրքիր։

Բաբկենին ոգեշնչում են նաեւ Գյումրին եւ Գյումրիին հատուկ մշակույթը։

Գյումրիում պահպանվում է այն յուրահատուկ մշակույթը, որ մարդիկ պատրաստ են իրենց ժամանակը չխնայելով աջակցելու միմյանց, եւ կապ չունի՝ մտերիմ է, թե անծանոթ, ով ուղղակի օգնության կարիք ունի։ Ինձ համար չափազանց կարեւոր է այդ մշակույթի պահպանումը։

Ի՞նչը կարող է ստիպել կորցնել մի բան ստեղծելու ոգեւորությունը։

Ճիշտն ասած՝ չեմ պատկերացնում նման բան, ու հուսանք՝ երբեք չի լինի։

Դու հաճախ ասում ես, որ այսպես ժամանակն անիմաստ չի անցնում։ Էլ ի՞նչն է օգնում զգալու, որ արածդ ժամանակի վատնում չէ։

Չշտապելը։ Հաճախ է պատահել, որ ուղղակի շտապել եմ, իսկ դա մեծացնում է սխալվելու հավանականությունը։

TWINZ

լուս․ Աննա Ալեքսանյանի

Հետադարձ հայացքը եւ անցածն ամփոփելը օգնում են գնահատելու այս կամ այն քայլի արդարացված լինելը։

Դու նաեւ շատ դժվարություններ ես ունեցել, ի՞նչն է օգնել չհանձնվելու։

Պատասխանատվությունը թիմի առաջ միշտ օգնել է ելք գտնելու նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներից։ Նույն պատճառով էլ կարեւորում եմ թիմի յուրաքանչյուր անդամի անհատական պատասխանատվությունը գործի եւ բրենդի հանդեպ։

Ինչպե՞ս է քեզ փոխում այս ճանապարհը, որով անցնում ես։

Կարծում եմ՝ ճանապարհը մեզ չի փոխում, այլ դարձնում է այն, ինչ պետք է լինեինք։

Երբ նոր էիք ստեղծում այս բրենդը, ինչպիսի՞ն էիք պատկերացնում իր ճանապարհը, կուլմինացիան։ Եվ հիմա ինչպիսի՞ն եք պատկերացնում։

Կուլմինացիան ինձ մոտ ասոցացվում է ավարտի հետ, իսկ ես երբեւէ չեմ ուզում պատկերացնել մեր ստեղծածի ավարտը։ Շատ կարեւոր է ընթացքը, եւ ապագա պլանները պատմելու փոխարեն կցանկանայի, որ մարդիկ տեսնեն ու գնահատեն այն, ինչն արդեն ստեղծել ու ստեղծում ենք։

Ամեն վաճառված ակնոցի դիմաց «Թվինզ»-ի թիմը տնկում է մեկ ծառ։ Նրանք վերադարձնում են բնությանը այն, ինչ վերցնում են։

Ես շատ կցանկանայի, որ մեր թթենին բնությունից վերցրածը վերադարձնելու խորհրդանիշը դառնար, քանի որ մեր ընկերության կարեւոր առաքելություններից մեկն է ամեն վաճառված ակնոցի դիմաց մեկ ծառ տնկելը։

Հարցազրույցը՝ Վիկտորիա Սամուելի

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայ-թուրքական երկխոսությունը՝ Բաքվի հոժարությա՞մբ
հաջորդը
Ապահովվել է 400 ավտոմեքենայի անվտանգությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն