• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ստեղծվում է սահմանադրական բարեփոխումների խորհուրդ

aliq 13:59 | 18.12.2021
aliq 13:59 | 18.12.2021
government Yerevan
Լուսանկարը՝ Պավել Օգանեզովի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում 2020 թվականի փետրվարի 12-ին ստեղծված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի լուծարման եւ դրա փոխարեն՝ սահմանադրական բարեփոխումների խորհրդի ստեղծման մասին:

Ըստ որոշման` խորհրդի նախագահը կլինի արդարադատության նախարարը, անդամները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, մեկական պատգամավոր ՀՀ ԱԺ յուրաքանչյուր խմբակցությունից (այսինքն՝ երեք), Բարձրագույն դատական խորհրդի մեկ ներկայացուցիչ, 8-րդ գումարման ԱԺ-ի մանդատների բաշխմանը չմասնակցած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) կողմից առաջադրված երեք ներկայացուցիչ եւ երկրում գրանցված հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված եւս երեք ներկայացուցիչ:

Բացի դրանից արդարադատության նախարարի առաջարկությամբ խորհրդի կազմում որպես լրացուցիչ անդամ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով,, կարող են ընդգրկվել մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության, ժողովրդավարական համակարգի ամրապնդման, օրենսդրության կատարելագործման, դատաիրավական համակարգի զարգացման ոլորտներում ներկայացուցիչ առաջադրելու պահին նախորդող առնվազն 5 տարվա ընթացքում ՀՀ-ում անընդմեջ գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների երկու ներկայացուցիչ:

Խորհրդի կողմից մրցույթային ընթացակարգով ձեւավորվելու եւ գործելու է հինգ անդամից կազմված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու են իրավաբանական գիտությունների դոկտորի, իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան կամ օտարերկրյա պետությունում իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան եւ իրավունքի ոլորտում առնվազն 7 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող իրավաբաններ: Խորհրդի որոշմամբ հանձնաժողովի անդամներից երկուսը կարող են հանդիսանալ խորհրդի սահմանած չափանիշները բավարարող այլ ոլորտի մասնագետներ:

Նախարարը պետք է մեկամսյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնի խորհրդի ձեւավորման, խորհրդի անհատական կազմն ու գործունեության կարգը հաստատելու նախագիծը։

Ըստ  «Սպուտնիկ Արմենիայի»՝ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ավելի վաղ ասել էր, որ գործող Սահմանադրության մեջ շատ են ստորջրյա խութերը։

Երկիրը պետք է կրկին անցնի նախագահական կառավարման

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես կողմ է Սահմանադրության փոփոխությանը։ Նա կարծում է, որ երկիրը պետք է կրկին դառնա նախագահական կառավարման ձեւ ունեցող պետություն։

Սահմանադրության 2015-ի փոփոխությունների արդյունքում սահմանված կարգով 2018-ի ապրիլի 9-ից՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնը ստանձնելու օրվանից, Հայաստանի Հանրապետությունը կիսանախագահական կառավարման ձեւից անցել է խորհրդարանական կառավարման ձեւի:

Վարչապետ Փաշինյանը 2021-ի մարտին Հանրապետության հրապարակում կազմակերպած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ 2021-ի հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե, որով Հայաստանը կանցնի կիսանախագահական կառավարման համակարգի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ամասիայում եւս ՔՊ-ն չի հաղթում
հաջորդը
Հայ-թուրքական երկխոսությունը՝ Բաքվի հոժարությա՞մբ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն