• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ողջունել են հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք

aliq 14:24 | 19.12.2021
aliq 14:24 | 19.12.2021
Charles Michel

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերյան գրառմամբ ողջունել է տասը հայ ռազմագերիների վերադարձը  հայրենիք։

«Ջերմորեն ողջունում ենք Բաքվի կողմից հայ 10 կալանավորների ազատ արձակումը, որի որոշումն ընդունվել է Բրյուսելում Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հետ քննարկումների արդյունքում»,–շեշտել է նա։

Հայ զինծառայողների՝ հայրենիք վերադարձը ողջունել է նաեւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Շառլ Միշելը կատարվածը կարեւոր մարդասիրական ժեստ է համարել, որը ցույց է տալիս վստահությունը ամրապնդելու փոխադարձ կամքը, ինչպես նաեւ Բրյուսելի քննարկման արդյունավետ պտուղները։

Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահը շեշտել էր, որ հումանիտար հարցերի լուծումը կարեւոր նշանակություն ունի: Երկու կողմերի հումանիտար ժեստերը, ըստ նրա, նպաստում են վստահության ամրապնդմանը եւ օգնում ստեղծելու պայմաններ, որոնք կնպաստեն խաղաղության հաստատմանը:

Եվրամիության հայաստանյան ներկայացուցչությունը եւս հաղորդագրություն է տարածել:  «Հիմք ընդունելով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի բրյուսելյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչ  Տոյվո Կլաարն այսօր Բաքվից Երեւան է բերել 10 հայ զինծառայողների։  Այս կարեւոր մարդասիրական գործողությունը ԵՄ-ի ջանքերի շարունակությունն է աշխատելու երկու երկրների հետ՝ խթանելու փոխադարձ վստահությունը»,- նշված է հաղորդագրությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ախուրյանում ՔՊ-ն հաղթել է, բայց չի հաղթել
հաջորդը
Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն