• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բանակցությունները ձգձգելը վտանգավոր է դառնում

aliq 14:06 | 20.12.2021
aliq 14:06 | 20.12.2021
Sergey Ryabkov
լուս․ ՌԻԱ Նովոստի

ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը լրագրողներին հայտնել է, որ ռուսական կողմին շտապ անհրաժեշտ է ԱՄՆ-ի պատասխանը` անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՌԴ-ի առաջարկներին:

«Կարծում եմ, որ նրանք կփորձեն այս ամենը տեղափոխել դանդաղ ընթացող գործընթաց, իսկ մեզ դա շտապ է պետք, քանի որ իրավիճակը շատ ծանր է, սուր է, հետագա բարդացման միտում ունի»,- ասել է փոխարտգործնախարարը: Ըստ Ռյաբկովի՝ ռուսական կողմը չի կարող սպասել եւ պատրաստ է անմիջապես սկսելու բանակցությունները։

Ռուսաստանի ԱԳՆ-ն դեկտեմբերի 17-ին հրապարակել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին Ռուսաստանի պայմանագրի նախագծերը: Նախագծի կետերից մեկով առաջարկվում է, որ ՆԱՏՕ-ն երաշխիքներ տրամադրի դաշինքի` Ուկրաինայի տարածք չմտնելու համար։

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի եւ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդի հանդիպման ժամանակ Ռուսաստանը պաշտոնապես ԱՄՆ-ին է փոխանցել երկու փաստաթուղթ` պայմանագիր  եւ համաձայնագիր: Առաջարկվող փաստաթղթերը ներառում են անվտանգության երաշխիքների մասին Ռուսաստանի գաղափարները, որոնք  բխում են սեփական անվտանգությանը սպառնացող մտահոգություններից։

Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու նմանօրինակ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Վիեննայում ՌԴ պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը:

Նա նշել է, որ անհրաժեշտ է սերտորեն բանակցել ամերիկացիների հետ: Ըստ նրա՝ ուզեն նրանք դա, թե ոչ, երկխոսությունը սկսել եւ ռուսական կողմի հստակ առաջարկները քննարկելն անխուսափելի անհրաժեշտություն են:

Գավրիլովն ընդգծել է, որ բանակցությունները ձգձգելու դեպքում կարող են արվել ռազմատեխնիկական եւ ռազմական քայլեր կամ ՆԱՏՕ-ի երկրների՝ ՌԴ անվտանգության նկատմամբ սպառնալիքների համար նոր միջոցներ ձեռնարկվել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ողջունել է հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան
հաջորդը
Թուրքական կործանիչների համատեղ արտադրությո՞ւն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն