• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Լրտեսական գործունեության մեղադրանքներ

aliq 20:22 | 21.12.2021
aliq 20:22 | 21.12.2021
casusluk

Ըստ իտալական ANSA (Agenzia Nazionale Stampa Associata) գործակալության՝ Հռոմի դատախազությունն ու  զինդատախազությունն ավարտել են հետաքննությունը Ռուսաստանի օգտին լրտեսության համար մեղադրվող եւ զինվորական բանտում գտնվող զինծառայող Վալտեր Բիոտի նկատմամբ:

Գործակալության տվյալներով՝ դատախազությունը Բիոտային կարող է հանձնել դատարան՝ լրտեսության, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների կորզման եւ հրապարակման մեղադրանքով:

Իտալիայի ՊՆ Գլխավոր շտաբի աշխատակից Բիոտան ձերբակալվել է այս տարվա մարտի 30-ին ՌԴ դեսպանատան ռազմական կցորդի հետ Հռոմի կայանատեղիներից մեկում:

Նրանց մոտ հայտնաբերվել են տվյալների կրիչներ եւ կանխիկ փողով լի տուփ: Իտալական իշխանությունների որոշմամբ դեսպանատան կցորդն ու նրա օգնականը լքել են երկրի տարածքը:

Իտալիայում տեղի ունեցածը որակել են իբրեւ «թշնամական գործողություն» ռուսական կողմից: Ռուսաստանի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել դիվանագետների արտաքսման կապակցությամբ: Ավելի ուշ ՌԴ-ից արտաքսվել է Մոսկվայում Իտալիայի դեսպանատան ռազմական կցորդը:

Զբաղվել են իսլամի գաղափարների տարածմամբ

Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Ռուսաստանում իրավապահ մարմինները նկարահանումներ անելիս ձերբակալել են ստամբուլյան GZT պարբերականի թղթակիցներ Նազգյուլ Քենժեթային ու Էմին  Քարաչաքին: Թուրք լրագրողները փաստագրական ֆիլմ էին նկարում Ռուսաստանի թյուրքական համայնքների կյանքի մասին: Նրանց ձերբակալել են Խակասիայի Հանրապետության ծայրահեղականության դեմ պայքարի աշխատակիցները:

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին: Թուրք թղթակիցների իրերը բռնագրավվել են: Նրանց պնդմամբ՝ իրենց նկարահանած բոլոր նյութերը ոչնչացված են, իսկ իրենց դեմ լրտեսական գործունեություն ծավալելու վերաբերյալ մեղադրանքներ են հարուցվել: Ավելի վաղ Քենժեթայն ու Էմին  Քարաչաքը ձերբակալվել էին Յակուտիայում եւ Ալթայում, բայց տուգանք վճարելուց հետո նրանք ազատ են արձակվել:

Ընդսմին, ռուսական լրատվամիջոցներում հրապարակվել են տվյալներ, որոնց համաձայն՝ ստամբուլյան պարբերականի թղթակիցները ՌԴ-ում զբաղվել են հակառուսական քարոզչությամբ եւ իսլամի գաղափարների տարածմամբ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հանրային պատվեր կա, որ Հայկ Մարությանը դառնա քաղաքական գործիչ
հաջորդը
Արյունահեղությունը Ռուսաստանի ընտրությունը չէ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն