• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայաստանում «Օմիկրոն» մանրէահիմք դեռ չի հայտնաբերվել

aliq 13:49 | 22.12.2021
aliq 13:49 | 22.12.2021
covid-19 omicron

Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ 2021-ի դեկտեմբերի 20-ի դրությամբ ՀՀ–ում կորոնավիրուսային հիվանդության «Օմիկրոն» մանրէահիմք չի հաստատվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ դեկտեմբերի 21-ի դրությամբ կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմք է գրանցվել աշխարհի 106 երկրում։

Վարակման հարյուրավոր դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Իսրայելում, Բելգիայում, Չեխիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ավստրալիայում, Պորտուգալիայում, Շոտլանդիայում, Նիդերլանդներում, որտեղ վարակը դրսից է բերվել։

Երկու դեպք հարեւան Վրաստանում

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն դեկտոեմբերի 20-ին հայտնել է, որ երկրում գրանցվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի առաջին երկու դեպքը, թեստավորում է անցել նրանց հետ շփված 26 մարդ։

«Երկու հիվանդներն էլ Վրաստանի քաղաքացիներ են, որոնք այցելել են ԱՄՆ եւ Դուբայ, նրանք մեկուսացման մեջ են: Ուսումնասիրում ենք նաեւ վարակվածների հետ շփված 26 անձի»,- հավելել է Գամկրելիձեն։

Թարմացում

Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտնել է, որ դեկտեմբերի 22-ի դրությամբ երկրում գրանցվել է շտամով վարակման 24 դեպք։ Համակարգող նիստից հետո Գաբունիան հայտնել է, որ վարակվածների վիճակը հիմնականում միջին կամ բավարար է։

Նա նշել է, որ թիրախային խմբում 20-45 տարեկան անձինք են: Փոխնախարարը չի բացառել, որ վարակը կարող է տարածվել նաեւ երեխաների շրջանում։ «Օմիկրոն» շտամով վարակվածների մեծ մասը պատվաստված են։

Ենթադրում են, որ վարակի տարածման տեմպը կարող է արագանալ հունվարի 15-ից հետո։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է, որ «Օմիկրոն» մանրէահիմքով կարող են վարակվել թե՛ ՔՈՎԻԴ-19-ով վարակվածները եւ թե՛ պատվաստվածները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Համատեղ հեռուստաալիք՝ ընդդեմ իսլամատյացության
հաջորդը
Ուսանողներին եւ ուխտավորներին ուղեկցել են Ամարաս

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն