• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Առայժմ տնկիներ, ապագայում անտառներ

Աննման Մինասյան 18:30 | 23.12.2021
Աննման Մինասյան 18:30 | 23.12.2021
Gyumri selection station

Գյումրու սելեկցիոն կայանում հիմնվել է ժամանակակից ջերմատուն, որտեղ տարեկան աճեցվելու են 100000 դեկորատիվ եւ պտղատու թփերի ու ծառերի տնկիներ։

Նախաձեռնությունն իրականացվել է «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար. կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ղեկավարում է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը՝ «Ջինիշյան» հիշատակի եւ «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամների աջակցությամբ:

«Կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի մեկնարկն ամռանը պաշտոնապես ազդարարել էր Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը՝ շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ Հայաստան այցի շրջանակում:

Վիկտորինը համոզմունք էր հայտնել, որ կանաչ զարգացումը տնտեսական վերականգնման առանցքում է, այդ պատճառով ԵՄ-ն շարունակաբար աջակցում է Հայաստանում կենսաբազմազանության պահպանման, կլիմայի փոփոխության հարմարվողականության, վերականգնվող էներգիայի խթանման եւ այլ բնապահպանական ծրագրերի իրականացմանը։

Ջերմատուն-տնկարանների հիմնման համար Եվրոպական միությունը տրամադրել է 50000 եվրո։ Ծրագիրը կավարտվի 2023 թվականի փետրվարի 29-ին։

Davit MartirosyanԳյումրի քաղաքին կից սելեկցիոն կայանի տարածքում հոկտեմբերի կեսից մեկնարկած ջերմոցների շինաշխատանքներն արդեն ավարտված են։ Գյումրու սելեկցիոն կայանի տնօրենի պաշտոնակատար Դավիթ Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ 2 հեկտար մակերեսով ջերմոցները կառուցվել են շատ արագ ու որակով, համալրված են օդափոխման եւ ջեռուցման ժամանակակից համակարգերով։

Սելեկցիոն կայանը կատարել է տարածքի բարեկարգումը, հողային աշխատանքները։ Կողմերի վստահեցմամբ գործընթացն ընթանում է առանց դժվարությունների, յուրաքանչյուրը կատարում է պայմանագրի իր կետերն առանց խախտումների։

Կաղնիներն արդեն տնկել են, հերթը մշտադալար եւ պտղատու տնկիներինն է։ «Այժմ արեւապաշտպան ցանցեր են կառուցվելու, որի տակ տնկիների արտադրական գործընթացի սկիզբն ենք դնելու։ Շրջափուլի եզրափակումը կլինի տնկիների տեղափոխումը համապատասխան հողատարածք»,- ասում է Դավիթ Մարտիրոսյանը։

Arthur Harutyunyan«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի ծրագրի համակարգող Արթուր Հարությունյանը նախաձեռնության համար Շիրակի մարզն ընտրելու որոշումը պատահական չի համարում, նշում է, որ հաշվի են առնվել մի քանի պատճառներ։ Առաջինն այն է, որ Գյումրու սելեկցիոն կայանը մասնագիտացված կենտրոն է, ինչի շնորհիվ աշխատանքներն ավելի խորացված կիրականացվեն։ Երկրորդ՝ Շիրակում գործազրկության մակարդակն ամենաբարձրն է, ծրագրի շնորհիվ կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր։ Եվ երրորդ՝ ամենակարեւոր պատճառն այն է, որ անտառներով աղքատ Հայաստանի ամենաանտառազուրկ մարզը Շիրակն է, որտեղ տնկանյութ արտադրելու հնարավորություն չկար, հետեւաբար նոր, լայնամասշտաբ անտառներ հիմնելու մասին խոսք լինել չէր կարող։

Աճեցվող հարյուր հազարավոր տնկիներով մարզում կհիմնվեն անտառներ։ Բացի այդ՝ կկանաչապատվեն նաեւ Գյումրի քաղաքն ու մարզի համայնքները։ Եթե տնկանյութերը բավարարեն Շիրակի մարզի պահանջները, մնացածը կտրամադրվի նաեւ հարակից մարզերին։

«Ծրագիրը խթան կդառնա, որ հաջորդ տարիներին պետական մարմինների ուշադրությունը սեւեռվի այս խնդրին, եւ կշարունակվի անտառների հիմնումը»,- հույս է հայտնում Արթուր Հարությունյանը։

Ծրագրի շրջանակում Գյումրու սելեկցիոն կայանի մեկ աշխատակից կվերապատրաստվի ուսուցման կենտրոնում եւ աշխատանքի կանցնի կայանի գիտական բաժնում, կընդգրկվի սելեկցիոն աշխատանքներում։

2023 թվականի մարտի 1-ից տրված ծրագրի ավարտը չի ենթադրում աշխատանքների դադար։ Տնկիների արտադրությունը կշարունակի Գյումրու սելեկցիոն կայանը, ջերմոցներն էլ կդառնան կայանի սեփականությունը։

Սելեկցիոնում ծրագիր ունեն հետագայում շարունակել տնկիների տրամադրումը համայնքներին եւ դպրոցներին։ Բացի անհատույց տրամադրումից՝ բարձրորակ եւ մարզի կլիմային հարմարեցված տնկիները հասանելի կլինեն նաեւ անհատ տնտեսվարողների համար՝ մատչելի գներով։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քադիրովի արձագանքն արդարացի են համարում
հաջորդը
Ինչպես Մասիսում ընտրվեց Սերժը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն