• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ինչպես Մասիսում ընտրվեց Սերժը

aliq 18:30 | 23.12.2021
aliq 18:30 | 23.12.2021
Davit Hambardzumyan

«Ոնց թե հանրապետականները չեն հաղթել տեղական ընտրություններում, բա Դավիթ Համբարձումյանը, ՀՀԿ-ական է»,- հանրայինի եթերում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Հաղթած ու հպարտ էլ հանրապետական Դավիթ Համբարձումյանը ներկայացել էր օրերս կայացած իր՝ հանրապետական կուսակցության համագումարին։

Այնպես չէ, որ Մասիսն ու շրջանի 28 գյուղերը երազում էին Սերժի ժամանակների ու բարքերի վերադարձ։ Ընտրություններին պասիվ մասնակցությունն ու ձայների՝ մի քանի հարյուր, տարբերությունը վերլուծելու առիթ է։ Իբրեւ մարզի բնակիչ՝ մի քանի դիտարկում անենք։

Առաջին պատճառը Էդմոն Մարուքյանի դասական միտքն է՝ բեղ-մորուք են կպցրել, որ չճանաչեն։ Նախընտրական շրջանում բոլոր գյուղերում ժրաջան Դավիթ Համբարձումյան քարոզողները հրահանգված շրջանցում էին կամ մերժում թեկնածուի՝ Սերժի մարդ լինելը։ Հանրապետականի հետ կապ չունի, ինչ Սերժ, որտեղ տեսաք Սերժ, մեր հարեւան գյուղացին է, երիտասարդ է, աղբահանությունը կկազմակերպի, քավորս է, գյուղերին ու Մասիսին լավ կնայի, եւ այսպիսի այլ խոստումներ։

Դավիթ Համբարձումյանն ընտրվեց, քանի որ Մասիսում մարուքյանական, կախարդական բեղ-մորուքից օգտվել էր նաեւ իշխանության թեկնածուն, որին մարզում ճանաչում էին իբրեւ հարյուր թվի երկրապահի ու կռվածի։ Ու քանի որ կռված լինելը ինդուլգենցիա չէ, թեկնածուն, խոշոր հաշվով, ընկալվում էր Մանվելի ժամանակի երկրապահ, ավելի տարիքով, քան մրցակիցը, եւ մարդկանց մեջ նոր ժամանակի հույս չէր ներշնչում։

Ավելի նախկին, ինչպես հայաքարոզ էր անում Դավիթ Համբարձումյանը, եւ պարտվեց երիտասարդ նախկինին։ Սա էր պատկերը։

Իշխանությունը մտածելու բան ունի նաեւ ավագանիների մասով, քանի որ հպանցիկ նայելով ցանկին՝ տեսնում էիր երիտասարդ կադրերի սով եւ Պուտինից ավելի (20 տարի եւ ավելի) ստաժ ունեցող գյուղապետների։ Այդ մարդիկ առանձին վերցրած իրենց փոքր գյուղում ոչինչ չէին արել տասնամյակներ՝ բացի գաղջը հաստատելուց։ Այդ գյուղապետները նաեւ ոչ մի կերպ նորի ու փոփոխության կարիք ունեցող մարդկանց մեջ հույս չէին արթնացնում, քանի որ արդեն մի քանի ֆորմացիա ու կուսակցություն են փոխել՝ կոմունիստ, Հայոց համազգային շարժում եւ երկար տարիներ՝ հանրապետական։ Դրանից էլ օգտվեց ավելի երիտասարդ հանրապետականը՝ գործի դնելով հունիսի 20-ի ընտրությունների մեթոդներն ու նույն մարդկանց։

Մասիսի քաղաքապե՞տ, թե՞ համայնքի ղեկավար

Առաջին տպավորությամբ՝ ընտրողների պասիվության հիմքում այն էր, որ առաջին անգամ էր խոշորացված համայնքի ընտրություն լինում։ Մասիս խոշորացված համայնքը տարածքային առումով նույնական է Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանին։ Եվ քանի որ խոշորացումն արվել էր բառացիորեն վերջերս, գյուղերի ընտրողներն անտարբեր էին, ասես Մասիսի քաղաքապետի էին ընտրում։ Իսկ Մասիսի հետ տարիներով գործ չեն ունեցել, միայն «Փարոս» ու սոցապ։

Թե Մասիս խոշորացված համայնքի ինչպիսի ղեկավար կլինի Դավիթ Համբարձումյանը, ովքեր կլինեն գյուղերի ներկայացուցիչները (գյուղապետների փոխարեն), կերեւա շուտով։

Այնուամենայնիվ, ընտրության չգնալն էլ ընտրություն էր, եւ վճռորոշ ընտրություն, եւ գյուղերում այլեւս չեն մտածելու, թե իրենց ընտրելով, մեկ է, բան չի փոխվելու, ինչպես եղել է տասնամյակներ։

Մարդիկ վերագտել են իրենց քվեն։

Սա է փոխվել։

Գայանե Մկրտչյան

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Առայժմ տնկիներ, ապագայում անտառներ
հաջորդը
Բողոքի նոտա ու «սեւ ցուցակ»

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն