• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Միջուկային գործարքի շուրջ բանակցությունները՝ դեկտեմբերի 27-ին

aliq 22:43 | 24.12.2021
aliq 22:43 | 24.12.2021
IAEA office Vienna

Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի աշխատակազմի ղեկավար, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ համակարգող Էնրիկե Մորան հայտնել է, որ Վիեննայում ծրագրի շուրջ բանակցային հաջորդ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին։

«Կարեւոր է առանձին բարդ հարցերը լուծելու ընթացքն արագացնելը եւ Միացյալ Նահանգների հետ սերտորեն համագործակցելով առաջ շարժվելը։ Բարի գալուստ 8-րդ փուլ»,- թվիթերյան գրառմամբ ընդգծել է Մորան: ԱՄՆ-ն բանակցություններին մասնակցում է միջնորդավորված։

Դեկտեմբերի սկզբին Վիեննայում տեղի է ունեցել 2015-ին կնքված Միջուկային համաձայնագրի վերագործարկման վերաբերյալ համաձայնագրի անդամ երկրների բանակցությունների յոթերորդ փուլը, որը շարունակությունն է այս տարվա գարնանը տեղի ունեցած բանակցությունների վեց փուլերի։ Ավելի քան հինգ ամիս տեւած ընդհատումը պայմանավորված էր Իրանի նոր կառավարության ձեւավորմամբ։

«Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը», որն այլ կերպ անվանում են «Իրանի միջուկային պայմանագիր», երկարատեւ բանակցություններից հետո 2015-ի հուլիսի 14-ին Վիեննայում Եվրամիության Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի մասնակցությամբ համաձայնեցրել են Իրանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Չինաստանը, որոնց միացել է նաեւ բանակցությունների ակտիվ մասնակից Գերմանիան:

Նշված փաստաթղթով Իրանը պարտավորվել է սահմանափակել միջուկային հետազոտությունների ակտիվությունը, մասնավորապես ուրանի հարստացումը։ Միջազգային գերտերություններն էլ պարտավորվել են Իրանի կողմից այդ պայմանները կատարելու դեպքում աստիճանաբար չեղարկել պատժամիջոցները, ինչն Իրանին հնարավորություն կընձեռի նավթ արտահանելու, միջազգային առեւտուրը վերականգնելու եւ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018-ի մայիսին չեղարկել է Միացյալ Նահանգների մասնակցությունը պայմանագրին՝ ասելով, թե դա «ամերիկյան դիվանագիտության պատմության ընթացքում ամենաանհաջող եւ վնասակար միջազգային փաստաթուղթն է, որն Իրանին ընդամենը ատոմային ռումբ ստեղծելու ժամանակ է տալիս»։ Թրամփը վերականգնել եւ խստացրել է Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները: Ռուսաստանը, Չինաստանը եւ եվրոպական գերտերությունները չեն հրաժարվել պայմանագրից։

Իրանը դրանից հետո սկսել է աստիճանաբար չեղարկել պայմանագրով ստանձնած պարտավորությունները եւ վերականգնել է ուրանի բարձր աստիճանի հարստացումը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե Սպիտակ տունը ցանկանում է վերականգնել պայմանագիրը, սակայն Իրանը նախ պարտավոր է վերադառնալ դրա դրույթների կատարմանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանում գիշերը մինչեւ -34 աստիճան սառնամանիք է լինելու
հաջորդը
Google-ը 98 միլիոն դոլարի շրջանառու տուգանքի է ենթարկվել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն