• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Google-ը 98 միլիոն դոլարի շրջանառու տուգանքի է ենթարկվել

aliq 23:00 | 24.12.2021
aliq 23:00 | 24.12.2021
Google office

Ըստ բրիտանական BBC գործակալության՝ «Ռոսկոմնադզորի» պահանջով եւ Մոսկվայի հաշտարար դատարանի վճռով Google ընկերությունը վարչական իրավախախատում կատարելու մեղադրանքով արգելված առցանց տեղեկությունը չհեռացնելու համար 7, 2 միլիարդ ռուբլու (մոտ 98 միլիոն դոլարի) շրջանառու տուգանք պետք է վճարի Ռուսաստանի Դաշնությանը:

Ռուսաստանյան օրենքներով օտարերկրյա ընկերությունների շրջանառու տուգանքը կարող է կազմել տվյալ ընկերության տարեկան եկամտի 10%-ը:

Ըստ ռուսական «Ինտերֆաքս» գործակալության՝ դատավորը տուգանքի չափը սահմանել է «Ռոսկոմնադզորի»՝ Google ընկերության տարեկան եկամտի մասին ներկայացրած տվյալներով:

Ընկերության դեմ առաջին անգամ կիրառվել է վարչական տուգանք՝ վարչական իրավախախտումների մասին օրենքի 5-րդ հոդվածի 13.41 մասով:

«Ցանցում ապակառուցողական բովանդակությամբ կամայականությանը վերջ տրվեց»,- հայտարարել է ՌԴ Անվտանգ համացանցի լիգայի ղեկավար Եկատերինա Միզուլինան:

Ավելի վաղ ռուսաստանյան դատարանները պարբերաբար տուգանել են արեւմտյան սոցցանցերին ՌԴ-ում արգելված տեղեկությունը չհեռացնելու մեղադրանքով:

Դատական արձանագրությունը, որպես կանոն, կազմում է «Ռոսկոմնադզորը», երբ սոցցանցերն անտեսում են կարգավորիչի  պահանջները եւ չեն արգելափակում իշխանությունների մատնանշած հրապարակումները:

1043 չհեռացված գրառումեր ունի Facebook-ը, 973 գրառում՝ Ինստագրամ-ը, 2400՝ YouTube-ը

Դեկտեմբերի 24-ին հաշտարար դատարանը նման մի հայց է քննել Meta (նախկինում՝ Facebook) ընկերության նկատմամբ, թեպետ վերջինս կատարել էր «Ռոսկոմնադզորի» պահանջը նախքան արձանագրությունը կազմելը: Այդուհանդերձ, գերատեսչությունից հայտնել են, որ պահանջն ուշացումով է կատարվել. Meta-ն պարտավոր էր հրապարակումը հեռացնել մեկ օրվա ընթացքում, ինչն, ըստ «Ռոսկոմնադզորի», չի արվել:

Գերատեսչությունը առավել վնասարար ու վտանգավոր է համարում մանկական պոռնոգրաֆիայի, ինքնասպանության կոչերի, թմրանյութերի քարոզչության, ինչպես նաեւ իշխանություններին վիրավորող ծայրահեղական նյութերը կամ գրառումները:

Այս տարի, BBC-ի տվյալներով, «Ռոսկոմնադզորի» դժգոհությունները կապված են ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին աջակցություն հայտնելու մասին բողոքի ցույցերին:

Մեկ տարում արեւմտյան սոցցանցերը տուգանվել են ավելի քան 150 միլիոն ռուբլով:

Ընդհանուր առմամբ Facebook-ի նկատմամբ արձանագրություն կազմելու պահին չհեռացված գրառումերի քանակն այստեղ հասնում էր 1043-ի, Ինստագրամինը՝ 973, եւ 2400 գրառում էլ՝  YouTube-ում:

«Ռոսկոմնադզորը» Facebook-ի նկատմամբ շրջանառու տուգանք էր նշանակել 9 հղում կրկնակի չհեռացնելու համար: Թե ինչ հղումեր էին դրանք, հայտնի չէ:

Պատրաստեց Ռոբ Մանուկյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Միջուկային գործարքի շուրջ բանակցությունները՝ դեկտեմբերի 27-ին
հաջորդը
Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ-ում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն