• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայաստանի բուժաշխատողների 90,5%-ը՝ պատվաստված

aliq 14:02 | 25.12.2021
aliq 14:02 | 25.12.2021
vaccination Yerevan

ՀՀ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը հայտարարել է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված է բուժաշխատողների 90.5%-ը, ինչի շնորհիվ արձանագրվում են հիվանդացության եզակի դեպքեր:

«Արձանագրված դեպքերում, հիմնականում, այդ բուժաշխատողները պատվաստված չեն լինում»,-ընդգծել է Աբովյանը:

Նա նշել է, որ Հայաստանում 2020-ի մարտից մինչեւ 2021-ի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում բուժաշխատողների շրջանում գրանցվել է վարակման ընդհանուր 7481 դեպք, որից 2297-ը՝ կամ 31%-ը բժիշկներն են, 3238-ը կամ 43%-ը՝ բուժքույրերը, 893-ը կամ 12%-ը՝ մայրապետները,  1053-ը կամ 14%-ը՝ այլ աշխատողներ:

Ըստ պաշտոնյայի՝ հիվանդացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2020-ի հոկտեմբերին: Դրանից հետո եղել է դեպքերի նվազում, բայց յուրաքանչյուր ալիքի ժամանակ, բնականաբար, բուժաշխատողների հիվանդացության ցուցանիշը բարձրացել է:

Վարակվածների 59%-ը կանայք են, ՔՈՎԻԴ-19-ից մահացածների 57%-ը՝ տղամարդիկ

Ռոմելլա Աբովյանը հայտնել է նաեւ, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների  41%-ը կազմում են տղամարդիկ, 59%-ը՝ կանայք:  Միեւնույն ժամանակ, ըստ նրա, Հայաստանում Քովիդ-19-ից մահացածների 57%-ը տղամարդիկ են, 43%-ը՝ կանայք:

Աբովյանը հավելել է, որ ՀՀ-ում վերջին 2 շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի դեպքերի նվազում է արձանագրվել բոլոր տարիքային խմբերում, այդ թվում՝ անչափահասների շրջանում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրաքը կվերակառուցի Սինջար եզդիական շրջանը
հաջորդը
Գրելը մեզ օգնական

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն