• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրաքը քրիստոնյաներին հորդորում է վերադառնալ

aliq 22:15 | 25.12.2021
aliq 22:15 | 25.12.2021
Iraq christian

Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քասըմին երկիրը լքած բոլոր քրիստոնյաներին հորդորել է վերադառնալ հայրենիք ու դառնալ երկրի վերածննդի մասնակիցը:

Բաղդադի Սուրբ Հովսեփի տաճարում սուրբծննդյան պատարագին ներկա վարչապետը հավելել է, որ քրիստոնյաները նշանակալի դեր ունեն Իրաքում, եւ պետք է խրախուսել, որ նրանք մնան երկրում:

Նա նշել է, որ երկրի իշխանությունների առաջ այժմ խնդիր կա մարդկանց հույս ներշնչելու եւ երկրի անկախությունը ամրապնդելու առումով: Ըստ Մուստաֆա ալ-Քասըմի՝ հենց երկխոսությունն է այն ճանապարհը, որը, անկախ կրոնական պատկանելությունից, կկանխորոշի բոլոր իրաքցիների ապագան:

Իրաքում մինչեւ 2003-ը բնակվել է 1,5 մլն քրիստոնյա, սակայն 2021-ի մարտի տվյալներով՝ նրանց թիվը նվազել է՝ հասնելով 250 հազարի:

Պատմական տեղեկանք

Հայերն Իրաքում հայտնվել են Աբբասյան  խալիֆայության ժամանակ 7-12-րդ դարերից ի վեր: 1638-ին թուրքական Սուլթան Մուրադ Չորրորդը Բաղդադը գրավելուց հետո հայերին քաղաքում բնակվելու արտոնություն է շնորհել, որից հետո կազմավորվել է հայ համայնքը եւ դարձել Միջին Արեւելքի ավանդական եւ բարգավաճ համայնքներից մեկը:

1920-ականներին Իրաքում ապաստան էր գտել ցեղասպանությունից փրկված տարագիր 90 հազար հայ: Ավելի ուշ նրանց մի մասը հեռացել է Իրաքից, մի մասն էլ հայրենադարձվել Հայաստան: Մինչեւ 2003-ի պատերազմը իրաքահայերի թիվը մոտ 25 հազար էր, որից մոտ 15-17 հազարը բնակվել է Բաղդադում:

Ներկայում իրաքահայերի թիվը 7000-8000 է: Նրանց մեծ մասը, ի տարբերություն Հյուսիսային Իրաքի հայերի, որոնք գործածում են քրդերենը, խոսում են հայերեն` որպես իրենց մայրենի լեզու, եւ արաբերեն` որպես պետական լեզու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանը կարող է նոր հրատապ միջոցների պահանջներ ներկայացնել Հաագայի դատարան
հաջորդը
Իրանը փակում է ցամաքային սահմանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 4

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 5

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն