• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ականների պայթյունից տուժած 745 քաղաքացի Հայաստանում

aliq 15:40 | 28.12.2021
aliq 15:40 | 28.12.2021
mines

Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնը («ՀԱՓԿ» ՊՈԱԿ) հայտնել է, որ 2021-ի ընթացքում չպայթած զինամթերք հայտնաբերելու եւ ոչնչացնելու նպատակով աշխատանքները շարունակել են Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում։

2014-2019 թվականներին տարածքը մաքրվել եւ հանձնվել էր տեղական ինքնակառավարման մարմիններին: 2020-ի պատերազմի ընթացքում Դավիթ Բեկ բնակավայրի վարչական տարածքի զգալի մասն աղտոտվել էր պայթուցիկ զինամթերքով, դրանց թվում՝ կասետային ենթազինամթերքով: «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի մասնագետները ոչ տեխնիկական հետազոտություն են իրականացրել Դավիթ Բեկում: Առանձնացվել են հաստատված եւ կասկածելի տարածքներ, տեղադրվել են ականային վտանգի մասին նախազգուշացնող 50 վահանակներ։

2021-ին հայտնաբերվել է ԲՄ-21-ի 8 հատ հրթիռ, կասետային ենթազինամթերքներ, գնդացրի 12,5 մմ 1 փամփուշտ, 100 մմ 2 արկ, 100 մմ արկի պարկուճ,  100 մմ հրետանային արկի 1 պարկուճ, F-1 տեսակի 1 նռնակ, 1 ինքնաշեն նռնակ, 1 չկառավարվող ռեակտիվ արկի (C-8) պոչամաս։ Հայտնաբերված չպայթած զինամթերքը ոչնչացվել է:

2021-ին Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում շարունակվել են մաքրման աշխատանքները, եւ հոկտեմբերի 30-ին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը պաշտոնապես տեղական ինքնակառավարման մարմիններին է հանձնել 45000 քմ պայթուցիկ զինամթերքից մաքրված տարածք։

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը նաեւ թարմացրել է ականներից տուժած անձանց տվյալների բազան եւ տարվա ընթացքում այցելել է ականից տուժածներին։ Այսօր Հայաստանում կա ականների պայթյունից տուժած 745 քաղաքացի:

Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնը հայտնել է, որ 2021-ին ձեռք է բերել Ֆրանսիայի եւ Հյուսիսային Իրաքի խոշոր կազմակերպությունների հետ համագործակցելու փոխհամաձայնություն եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից տեխնիկակական օգնություն ստանալու պայմանավորվածություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կյանքն աստիճանաբար վերադառնում է այս տարածաշրջան
հաջորդը
«Մեմորիալ» կազմակերպությունը կլուծարվի՞

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն