• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

18-րդ անգամ փոխնախագահ չի ընտրվել

aliq 20:45 | 28.12.2021
aliq 20:45 | 28.12.2021
Parliament Armenia

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունը դեկտեմբերի 28-ին դարձյալ տապալվեց, արդեն 18-րդ անգամ։

Չորրորդ ամիսն է, որ հանձնաժողովի՝ առանձնահատուկ լիազորություն չունեցող փոխնախագահի ընտրության հարցը չի հաջողվում լուծել։ Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը  «Քաղաքացիական պայմանագիրը» 14 անգամ մերժել է․ վերջին անգամ՝ նոյեմբերի 30-ին։

ՔՊ-ն պնդում է, թե քանի որ ընդդիմությունը թեկնածու չի առաջադրել, ԱԺ կանոնակարգ օրենքով այժմ իրենք ունեն լիազորություն թեկնածու առաջադրելու, սակայն հրաժարվում են առաջադրումից, քանի որ ցանկանում են, որ ընդդիմությունը նոր թեկնածու առաջադրի։

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հայտնել են, որ Արթուր Ղազինյանի թեկնածությունից չեն հրաժարվել եւ մտադիր չեն նոր թեկնածու առաջադրել, ինչի մասին պաշտոնապես տեղեկացրել են։

Իշխանությունները մտադիր են օրենսդրական փոփոխությամբ սահմանափակել Ազգային ժողովի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում նույն թեկնածուի առաջադրման քանակը։ Նախագիծը մշակման փուլում է, հաջորդ տարի պատրաստ կլինի ու կընդունվի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Հայաստան» հիմնադրամն Արցախում լայնածավալ ծրագրեր ունի
հաջորդը
1490 պոտենցիալ ահաբեկիչ Գերմանիայում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն