• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԱրտաքինՔաղաքականություն

Գոհ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից

Անուշ Թրվանց 19:00 | 21.01.2022
Անուշ Թրվանց 19:00 | 21.01.2022

Թուրքական «Հուրիեթ» օրաթերթն այսօրվա համարում հոդված է տպագրել հայ-թուրքական հարաբերությունների մասին: Նախ անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի՝ օրերս արած հայտարարությանը, որում արտգործնախարարն ընդգծել է, թե Թուրքիայի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորումն է, եւ որ Երեւանը շատ գոհ է Անկարայի այդ դիրքորոշումից։

«Հուրիեթ»-ը հայտնում է, որ այդ դիրքորոշումից գոհ են նաեւ Թուրքիայի հայերը, որոնց ուրախացրել է երկու երկրների միջեւ թռիչքների վերսկսումը: Օրաթերթը տպագրել է Պոլսո հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանի, համայնքից մի քանի հոգու, ինչպես նաեւ թուրք դասախոսների, պատմաբանների տեսակետներ հայ-թուրքական հարաբերությունների մասին:

Sahak Mashalian

Ըստ թերթի՝ հայոց պատրիարքը հայտնել է, որ Թուրքիայի հայերը ուրախ են Անկարայի եւ Երեւանի կողմից ձեռնարկված կարգավորման քայլերի համար: Սահակ արք. Մաշալյանը հիշեցրել է, որ հարեւանությամբ ապրող երկու երկրները խոր անցյալ ունեն, եւ արժեքավոր են բոլոր այն քայլերը, որոնք թե՛ ներդրումների, թե՛ մշակութային առումով կարող են նպաստել այդ հարաբերությունների ամրապնդմանը: «Պոլսահայության համար չափազանց կարեւոր է նաեւ, որ հարաբերություններն օրեցօր ավելի լավանան, որ երկու համայնքներն էլ ճանաչեն միմյանց, աշխատեն միասին, ներդրումներ կատարեն, եւ մշակութային հարուստ արժեքները հանդիպեն ընդհանուր հողի վրա»,- ասել է պատրիարքը, որն, ի դեպ, այս օրերին վարակված է կորոնավիրուսով եւ բուժվում է:

Պոլսահայ գործարար, «Կարագյոզյան» հիմնադրամի դպրոցների տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Գյուլմեզգիլը նույնպես տեսակետ է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների մասին: «Այս պահից սկսած՝ Թուրքիան բոլոր առումներով պետք է ձեռք մեկնի Հայաստանին։ Թուրքիան Հայաստանի համար պետք է հանդես գա որպես մեծ եղբայր»: Տիգրան Գյուլմեզգիլի տեսակետն այս հարցի շուրջ անցալ ամիս ներկայացրել էր նաեւ «Անատոլու» գործակալությունը, որին անդրադարձել ենք: 

Edward Tandzikian

«Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանը «Հուրիեթ» օրաթերթին հայտնել է, որ հարաբերություններն ավելի պետք է ընդլայնվեն՝ սահմանները բացվեն, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն: «Թռիչքների մեկնարկն ինձ լավատեսություն է ներշնչել»,- ասել է Տանձիկյանը:

Փոքրամասնությունների հիմնադրամների ներկայացուցիչ դոկտոր Թորոս Ալջանի կարծիքը հետեւյալն է. «Ես դրական եմ համարում այդ քայլը, նույնիսկ ուշացած քայլ է: Շատ իմաստալից է, որ բարեկամության լեզուն վերադառնում է։ Հուսով եմ, որ խաղաղությունն էլ կվերադառնա։ Առանց պատերազմների նոր բարեկամության դուռը բացված է»:

Ilber Ortayl

«Հուրիեթ»-ը ներկայացրել է նաեւ պատմաբան, դոկտոր, պրոֆեսոր, Գալաթասարայի համալսարանի դասախոս Իլբեր Օրթայլըի խոսքը. «Թուրքիան միշտ հեռու է եղել Հայաստանից, քանի որ միշտ նկատի է ունեցել Ադրբեջանի զգայունությունը: Բայց հիմա իրավիճակը փոխվել է։ Հարաբերությունների զարգացման խոչընդոտներից մեկը (Ղարաբաղի օկուպացիան) վերացվել է: Հայաստանը շատ ծանր վիճակում է թե՛ տնտեսական, թե՛ ժողովրդագրական առումով։ Որպեսզի նա ապահով շարունակի իր ճանապարհը, անհրաժեշտ է, որ առողջ կերպով իրականացնի այդ հարաբերությունները։ Ներկայիս մոտեցումը լավ է: Կարծում եմ՝ ավելի լավ կլինի»։

Ahmed Kasim Han

Թուրքիայի Այդինի համալսարանի պրոֆեսոր Ահմետ Քասիմ Հանն էլ նույն հոդվածում նշել է, որ հարաբերությունների բնականոնացումը երկու երկրների օգտին է, բայց հատկապես կարեւոր է Հայաստանի՛ համար։ «Ուստի Հայաստանն այս հարցում ավելի ջանասեր պետք է լինի, որովհետեւ հիմնական խնդիրներն առաջանում են Հայաստանի կողմից։ Դրանցից մեկը Ղարաբաղի հարցն էր, որն այժմ լուծված է։ Բայց կան ինչ-ինչ որոշումներ Հայաստանի խորհրդարանի կողմից։ Դրանք նույնպես պետք է վերացվեն: Հայաստանը, որը չի հրաժարվում նման հավակնություններից, չի կարող կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ»։

Nejedin Alkan

Սաքարիայի համալսարանից դոկտոր Նեջմեդին Ալքանը «Հուրիեթ»-ին հայ-թուրքական հարաբերությունների մասին ասել է. «Մինչ այժմ լարված եւ հակասական գործընթացը լարում էր երկու երկրների հասարակություններին: Այժմ այս լարվածությունը գնում է դեպի թուլացում, ինչը թեթեւություն կպատճառի երկու հասարակություններին»։

Ի դեպ, Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարությունն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ դեպի Հայաստան թռիչքները կսկսվեն փետրվարի 2-ին: Այդ օրը՝ 19:50-ին, հայկական FlyOne Armenia ավիաընկերության օդանավը Երեւանից կմեկնի Ստամբուլ: Նույն օրը՝ 23:35-ին, թուրքական Pegasus ավիաընկերության օդանավը Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանից կուղեւորվի դեպի Երեւան:

Երկու ավիաընկերություններն էլ նախատեսում են շաբաթական երեք չվերթ իրականացնել այս երթուղով:

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ձեռքսեղմում առանց ակնկալիքի
հաջորդը
Բանաձեւ է ընդունել Ղազախստանի վերաբերյալ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն