• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԱշխարհՔաղաքականություն

ԱՄՆ-ը Ուկրաինային զոհաբերեց

aliq 14:57 | 25.02.2022
aliq 14:57 | 25.02.2022
US & Ukraine flags

Թուրքիայի «Քաղաքական, տնտեսական ու սոցիալական հետազոտությունների հիմնադրամի» ավագ գիտաշխատող եւ Ուլուդաղ համալսարանի դասախոս Ֆերհաթ Փիրինչչին Sabah օրաթերթին տված իր հարցազրույցում հետաքրքիր վերլուծություններ է արել Ուկրաինայի շուրջը ծավալվող վերջին զարգացումների մասին։

Գնահատելով այսօրվա վիճակը՝ Փիրինչչին նշել է, որ իրադարձություններն այնքան էլ անսպասելի չէին․ «Ավելի վաղ նույնպես պարզ էր, որ այս իրադրությունը ստեղծվելու է։ Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի գլխավոր նպատակն է այնտեղ ստեղծել իշխանություն, որը կլինի կախյալ ու Ռուսաստանի վերահսկողությունից դուրս չի գա։ Այս իշխանությունը նախ փորձեց ստեղծել ստիպողական դիվանագիտությամբ եւ ռազմական ճնշման գործադրմամբ։ Բայց քանի որ այդ մեթոդը հաջողության չհասավ, եղավ այն, ինչ այսօր ունենք»։

«Ստեղծված իրավիճակը պետք է գնահատել չորս տարբեր հարթություններում՝ Ուկրաինա, Ռուսաստան-ԱՄՆ, միջազգային համակարգ ու Արեւելյան Եվրոպա։ Ուկրաինան շատ բան չի կարող անել այս իրավիճակում։ ԱՄՆ-ի աղոթքները Ռուսաստանին չեն զսպի։ Ուկրաինային լուրջ ռազմական աջակցություն չի տրվում, ինչն էլ սահմանափակում է երկրի գործողությունները։ Եվ անգամ եթե ամեն ինչ արվեր, Ռուսաստանին դիմադրելը շատ դժվար կլիներ Ուկրաինայի համար»։

Խոսելով ՆԱՏՕ-ի մասին՝ հետազոտողը նշել է, որ առաջիկա ժամանակներում եւս ՆԱՏՕ-ն զորքեր չի ուղարկի Ուկրաինա․ «ՆԱՏՕ-ն այսուհետ Ռուսաստանի գոյությունը շատ ավելի լուրջ կընդունի, շատ ավելի ուշադիր կլինի։ Բայց այս իրավիճակում Ուկրաինան հայտնվեց զոհաբերվածի դերում։ Եթե ԱՄՆ-ը Ուկրաինայի հետ համաձայնագիր կնքեր ու անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերեր, գուցե այսօր Ուկրաինան այսքան բարդ վիճակում չհայտնվեր»։

Ըստ Փիրինչչիի՝ Ռուսաստանի նպատակն է Ուկրաինայում ստեղծել Բելառուսի նման իշխանություն, ու եթե Ուկրաինան նման պետություն լիներ, Ռուսաստանը կհարգեր Ուկրաինայի ինքնիշխանությունը․ «Այս ամենը տեղի է ունենում Ուկրաինայի ղեկավարությունից ու ազգայնականությունից Ռուսաստանի համար ստեղծված անհարմարություններից ազատվելու համար։ Ու սա չի սահմանափակվելու միայն Ուկրաինայով։ Որովհետեւ Ռուսաստանը վերջին շրջանում Արեւմուտքի ու ԱՄՆ-ի հետ լուրջ առճակատման մեջ է։ Մեծ ինքնավստահությամբ ու աշխարհաքաղաքական պայմանները լավ գնահատելով է  քայլեր ձեռնարկում»։

Թուրքիայի ընդունած դիրքի ու նեղուցների մասին հարցին հետազոտողը պատասխանել է․ «Իմանալով, որ բոլոր հաղթաթղթերն իր ձեռքում են, միեւնույնն է, Թուրքիան հավասարակշռող քաղաքականություն չվարեց։ Դիրքորոշումն իրականում հստակ էր․ Թուրքիան ընդունել էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ Ղրիմը ներառյալ։ Ցանկություն էր հայտնել կանխել տարածաշրջանում հնարավոր անկայունությունը։ Այսօր տեղի ունեցածի վերաբերյալ Թուրքիան նորից հստակ դիրքորոշում ունեցավ՝ որակելով Ռուսաստանի գործողություններն «անընդունելի»։ Թուրքիան կոչ է անում հավատարիմ մնալու միջազգային իրավունքի նորմերին, պահպանելու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Սա հավասարակշռող քաղաքականություն չէ։ Ուկրաինայի հետ լուրջ հարաբերություններ ունի ու աջակցում է նրան։ Բայց թույլ չի տալիս, որ դա փչացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները»։

«Իսկ նեղուցների հարցն այս պահին չափազանցված է։ Նեղուցների հարցն այս պահին Թուրքիայի ձեռքում մի հաղթաթուղթ է  ու միշտ այդպես է մնալու։ Բայց անիմաստ է Մոնտրոյի կոնվենցիան հիմա օրակարգ բերելը։ Դա օրակարգ կմտնի միայն եթե Թուրքիան պատերազմի մեջ մտնի։ Եվ բացի այդ, Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի վրա ընթանում են ոչ թե ծովային, այլ ցամաքային ճանապարհով»,- նշել է հետազոտողը։

«Ռուսաստանը սադրանքի ենթարկվե՞լ է» հարցին ի պատասխան Փիրինչչին ասել է․ «Նման ծրագիր եղել է, այո՛։ Այսպես ասած՝ ԱՄՆ-ը Ուկրաինային զոհաբերեց։ Ու այս պահին հաջողել է դրանում։ Ամեն դեպքում ՆԱՏՕ-ին ու Եվրոպային ցույց տրվեց ռուսական վտանգի մեծությունը»։

Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը

Ռուս-Ուկրաինական պատերազմ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հակասում են Վրաստանի ազգային շահերին
հաջորդը
Ռուսաստանի միլիարդատերերն աղքատացել են 90 միլիարդ դոլարով

Նման հոդվածներ

ՌԴ-ն զրկվել է «Եվրատեսիլին» մասնակցելու իրավունքից

00:43 | 26.02.2022

ՌԴ-ի դեմ պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները

00:24 | 26.02.2022

Եվրախորհուրդը դադարեցնում է Ռուսաստանի անդամակցությունը

23:59 | 25.02.2022

Կիեւը պիտի ճանաչի Ղրիմը որպես ՌԴ տարածք եւ...

23:52 | 25.02.2022

Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել Կիեւից

23:41 | 25.02.2022

Կրեմլը պատրաստ է պատվիրակություն ուղարկելու

22:46 | 25.02.2022

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն