• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ-ի դեմ պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները

aliq 00:24 | 26.02.2022
aliq 00:24 | 26.02.2022
SWIFT

Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը հայտարարել է, որ Եվրամիության գագաթնաժողովը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատմության մեջ ամենախիստ փաթեթը:

Նեհամերը հավելել է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ցավոտ կլինեն Եվրամիության համար: Պատժամիջոցները կանդրադառնան նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահի եւ արտգործնախարարի մուտքը Եվրամիություն չի փակվի:

Կուլեբան կոչ է արել անջատելու ՌԴ-ին SWIFT-ից

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմաս Հայասիի հետ զրույցում կոչ է արել անջատելու ՌԴ-ին SWIFT-ից:

«Շնորհակալ եմ Ճապոնիայից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու եւ Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու համար: SWIFT-ում Ռուսաստանի ներկայության արգելքը խիստ անհրաժեշտ է, եւ դա նաեւ կծառայի Ճապոնիայի շահերին: Մենք նաեւ միջոցներ ենք ձեռնարկում Ուկրաինայի պաշտպանությունն ուժեղացնելու համար»,- գրել է Կուլեբան:

Տեղեկանք

1973-ին Բրյուսելում հիմնադրված Society for Worldwide Interbank Financial Telecommunication-ը (SWIFT) ամբողջ աշխարհի ֆինանսական հաստատություններին միասնական ֆինանսական գործարքների մասին անվտանգ, ստանդարտացված եւ հուսալի միջավայրում տեղեկություն ուղարկելու եւ ստանալու, տվյալների մշակման համակարգ  ստեղծելու հնարավորություն ընձեռող ցանց է, որը կարճ ժամանակում  աջակցություն է ստացել 15 երկրների 239 բանկերից: 1975-ին ստեղծվել են հիմնարար գործառնական ընթացակարգեր, պատասխանատվության կանոններ եւ այլն:

SWIFT-ը ֆինանսական հաղորդագրությունները փոխանցում է բացարձակ անվտանգ կերպով, թեեւ իր անդամների համար չունի հաշվեհամարներ եւ չի կատարում որեւէ հաշվարկ կամ քլիրինգ (բանկային անկանխիկ հաշվարկների համակարգ` փոխադարձ պահանջների եւ պարտավորությունների հաշվառման ճանապարհով)։ Միջազգային միջբանկային հաղորդագրությունների մեծամասնությունն օգտագործում է SWIFT ցանցը։

 

Ռուս-Ուկրաինական պատերազմ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Facebook–ի հասանելիությունը ՌԴ-ում մասնակիորեն կսահմանափակվի
հաջորդը
ՌԴ-ն զրկվել է «Եվրատեսիլին» մասնակցելու իրավունքից

Նման հոդվածներ

ՌԴ-ն զրկվել է «Եվրատեսիլին» մասնակցելու իրավունքից

00:43 | 26.02.2022

Եվրախորհուրդը դադարեցնում է Ռուսաստանի անդամակցությունը

23:59 | 25.02.2022

Կիեւը պիտի ճանաչի Ղրիմը որպես ՌԴ տարածք եւ...

23:52 | 25.02.2022

Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել Կիեւից

23:41 | 25.02.2022

Կրեմլը պատրաստ է պատվիրակություն ուղարկելու

22:46 | 25.02.2022

Կբանակցի, երբ Ուկրաինայի ԶՈՒ-ն զենքը վայր կդնի

22:33 | 25.02.2022

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն