• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուս դիվանագետներն «անցանկալի անձի» կարգավիճակում

aliq 16:02 | 06.04.2022
aliq 16:02 | 06.04.2022
Russia flag

Եվրոպական որոշ երկրներ, ինչպես նաեւ Եվրամիությունը հայտարարել են ռուս դիվանագետների արտաքսման մասին։ Արտաքսված տասնյակ ռուս դիվանագետներից մի քանիսը լրտեսության մեղադրանքով հայտարարվել են «անցանկալի անձ»։

Մասնավորապես, ըստ բրիտանական Reuters գործակալության, Ֆրանսիայի ԱԳՆ-ն ՌԴ դեսպան Ալեքսեյ Մեշկովին նախօրեին փոխանցել է ՌԴ դեսպանատան «անցանկալի անձ» հայտարարված աշխատակիցների ցանկը։

Փարիզն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ վտարված աշխատակիցները զբաղվել են Ֆրանսիայի անվտանգության շահերին հակասող գործունեությամբ։

ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչությունից մի քանի դիվանագետի վտարելու որոշում է ընդունել Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

Իսպանիան ապրիլի 5-ին որոշել է արտաքսել 25 դիվանագետի, Շվեդիան՝ երեք, Իտալիան՝ 30։ Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն ասել է, որ որոշումն ընդունվել է ազգային անվտանգության նկատառումներով:

Բեռլինն իր հերթին «անցանկալի անձ» է հայտարարել Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան եւ հյուպատոսության 40 աշխատակցի՝ ընդգծելով, որ դրանով արձագանքում է Բուչայում ռուս զինվորականների կողմից ենթադրյալ խաղաղ բնակչության ջարդերի մասին տեղեկությանը։

Սլովենիան, որոշելով կրճատել ռուս դիվանագետների թիվը երկրում, հայտարարել է, որ Լյուբլյանայում ՌԴ դեսպանատան աշխատակիցների թիվը կհամապատասխանեցնի Մոսկվայում Սլովենիայի դեսպանատան դիվանագետների թվին: Էստոնիայի ԱԳՆ-ն նույնպես որոշել է արտաքսել 14 ռուս դիվանագետի, Դանիան՝ 15-ի, Պորտուգալիան եւ Ռումինիան՝ 10-ական դիվանագետի։

Ռուս դիվանագետների արտաքսման մասին են հայտարարել նաեւ Նիդերլանդները, Բելգիան, Իռլանդիան, Հյուսիսային Մակեդոնիան եւ Չեխիան։

Մոսկվան խոստացել է համարժեք արձագանքել արեւմտյան երկրների այս ոչ բարեկամական գործողություններին:

Կրեմլի պաշտոնական  ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դիվանագետների արտաքսումը նվազեցնում է հաղորդակցության հնարավորությունները միջազգային իրավիճակի ներկա պայմաններում։

ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն էլ հայտարարել է, որ Մոսկվան դեմ է եվրոպացիների հետ հարաբերությունների խզմանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից վտարելը բացառել է
հաջորդը
Ներդրումներ եվրոպական անվտանգության շրջանակում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն