• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԽմբագրականՆերքինՔաղաքականություն

Հայաստանը՝ զրոյական կետից

Մհեր Արշակյան 18:45 | 08.04.2022
Մհեր Արշակյան 18:45 | 08.04.2022
Table

Նիկոլ Փաշինյանի առաջին լոզունգներից մեկն այն էր, որ Ղարաբաղի հարցի լուծումը սկսում է զրոյական կետից։ Իրականում նա Հայաստանն է սկսում զրոյական կետից։ Նա սկսում է մի Հայաստանի կառուցումը, որտեղ թուրքերի հետ խնդիր չկա, խնդիր չկա նաեւ ադրբեջանցիների հետ, որովհետեւ․․․ Ղարաբաղի հարց չկա։

Այո՛, 2018-ին նա դաշնակցականներից ավելի դաշնակցական էր, երբ ասում էր՝ ոչ մի թիզ հող չունենք զիջելու Ադրբեջանին։ Բայց միայն այսօրվա հայացքով է պարզվում, որ հարցականի տակ են Հայաստանի հողերը։

Բրյուսելում Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ Լեռնային Ղարաբաղը որպես թեմա չկար։ Որովհետեւ Լեռնային Ղարաբաղը որպես թեմա կարծես թե չկա Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում։ Հենց այս վտանգն էր նաեւ պատճառը, որ Ղարաբաղի խորհրդարանը եւ Հայաստանի ընդդիմությունը շտապեցին հայտարարել, թե Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը Հայաստանն է։ Փոխարենը Բրյուսելում խոսել են դեմարկացիայից ու դելիմիտացիայից։ Որովհետեւ մինչեւ պատերազմը փաստորեն երկու երկրների վարչական տարածքներում իսկական շիլաշփոթ է եղել, որը կոնֆլիկտի լուծված չլինելու պատճառով երկրորդ պլանում էր։

Փաշինյանը պիտի ենթադրեր, որ Ղարաբաղի հարցը գոյություն ունի, որովհետեւ Հայաստանն էլ չգիտի, թե ինչ է ուզում այդ հարցից։ Փաշինյանը հաստատ չգիտեր, որ Ղարաբաղի հարցը գոյություն ունի, որովհետեւ Ադրբեջանը գիտի՝ ինչ է ուզում։ Զրոյական կետը սկսվում է Հայաստանից, որովհետեւ երբ հեղափոխություն արեցիր, Հայաստանն այդ զրոյական կետում էլ չէր, կոռուպցիան, անընդհատ կեղծվող ընտրությունները, տռզած, հաստավիզ գեներալները, բանակում չդադարող սպանություններն ու ինքնասպանությունները, մինչեւ վերջ կաշառված դատարանները, սոցիալական խայտառակ վիճակը Հայաստանը դարձրել էին քամի-պետություն, օդ։

Ու այսպիսի Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն էր տասնյակ տարիներ։

Պարզ է, որ Արցախի ճակատագիրը կանխորոշված էր, ու Փաշինյանը սա չգիտեր։ Ու հիմա, երբ ուշ է սա իմանալու համար, բոլոր դեպքերում պարզ է, որ արցախյան հարցում նրա անվտանգության գլխավոր երաշխավորը, այսինքն՝ Հայաստանը, էն գլխից պետք է սկսեր իրենից, ոչ թե արցախյան հարցից։

Փաշինյանը պատերազմից առաջ տողատակերով խոսել չգիտեր։

Երբ նա հայտարարում էր, թե «Արցախը Հայաստան է ու վերջ», հաստատ նկատի չուներ, որ զրոյական կետից սկսելը վերաբերում է հենց Հայաստանին, բայց նա դա հայտարարում էր ավերակների մեջ թագավորելով, իսկ ավերակների մեջ թագավորողը, որը նաեւ Արցախի հարցի երկկողմ բանակցողներից մեկն է, տեսնում է, որ ավերակների մեջ է նաեւ Արցախը։

Հետեւաբար զրոյական կետը, որից պետք է սկսեր Փաշինյանը, Հայաստանն է։ Նրա փոխարեն դա ասաց 44-օրյա պատերազմը։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արեւմուտքը պատրաստ է զոհաբերելու հայկական կողմի շահերը. Լավրով
հաջորդը
Ամռանը Թբիլիսիի օդանավակայանից Եվրոպա եւ Ասիա՝ 32 ուղղություններով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն