• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Արեւելյան Եվրոպային՝ տանկեր, Ուկրաինային՝ պաշտպանական զենքեր

aliq 12:58 | 21.04.2022
aliq 12:58 | 21.04.2022
tank

Ըստ ամերիկյան Bloomberg գործակալության՝ Բեռլինը որոշել է Ուկրաինա զենք ուղարկելու փոխարեն ժամանակակից տանկեր ուղարկել Արեւելյան Եվրոպայի այն երկրներ, որոնք պատրաստ են Կիեւ ուղարկելու ԽՍՀՄ-ի ժամանակների ռազմական տեխնիկա։

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր պաշտոնական Բեռլինը հրաժարվում է Ուկրաինային ծանր սպառազինություն մատակարարելուց՝ ուղարկելով բացառապես պաշտպանական զենքեր։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նշել է, որ Բունդեսվերի հնարավորությունները Ուկրաինային զենք մատակարարելու հարցում գործնականում սպառված են։ Նա ընդգծել է, որ իշխանությունները Կիեւին գերմանական ռազմական արդյունաբերությունից զենք գնելու հնարավորություն են տվել։

Մեկնաբանելով Շոլցի խոսքերը՝ Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկն ասել է, որ հիասթափված է նման դիրքորոշումից: Նա, սակայն, ընդգծել է, որ Կիեւը ողջունում է ռազմական ապրանքների գնման համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու Բեռլինի պատրաստակամությունը։

Գերմանիայի այս քայլից առաջ Բեռլինի եւ Կիեւի միջեւ նախորդ շաբաթ դիվանագիտական սկանդալ էր տեղի ունեցել:

«Նորմանդական քառյակը» կամ «Շտայնմայերի բանաձեւը»

Ըստ գերմանական BILD պարբերականի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել էր Կիեւում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին ընդունելուց՝ վերջին տարիներին Ռուսաստանի հետ նրա սերտ կապերի պատճառով։

2017-ից Գերմանիայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մինչ այդ ութ տարի՝ 2005-2009 եւ 2013-2017 թվականներին, զբաղեցրել է արտգործնախարարի պաշտոնը։

2014-ին Ղրիմի ռուսական բռնակցումից հետո հենց նրա առաջարկով է ձեւավորվել այսպես կոչված «նորմանդական քառյակը», որի մասնակից չորս երկրները՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Գերմանիան եւ Ֆրանսիան, փորձում էին Ուկրաինայի արեւելքում սկիզբ առած հակամարտության կարգավորման լուծումներ գտնել։ Բանակցային սեղանին քննարկվող առաջարկներից մեկը «Շտայնմայերի բանաձեւ» անվանումը ստացած փաստաթուղթն է, որը ենթադրում էր խնդրի փուլային կարգավորում։ Գերմանիայի այժմ արդեն նախկին արտգործնախարարը մասնավորապես առաջարկել էր Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի առանձին շրջաններին հատուկ կարգավիճակ տրամադրել եւ այդ տարածքներում տեղական ընտրություններ անցկացնել, ինչին Կիեւը կտրականապես դեմ էր։

Շտայնմայերի այցը Կիեւ չեղարկելուց հետ Ուկրաինայի իշխանությունները Գերմանայի կանցլերին են հրավիրել հանդիպման։ Կանցլերի այցի գլխավոր թեման պետք է դառնար Ուկրաինային ծանր սպառազինության տրամադրումը: Գերմանիայի նախագահի այցը Կիեւ չեղարկվելուց հետո կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ այլեւս Ուկրաինա մեկնելու իմաստ չի տեսնում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում
հաջորդը
Հայաստանը շատ հեռու է ժողովրդավարական երկիր համարվելուց․ Freedom House

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն