• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայաստանը շատ հեռու է ժողովրդավարական երկիր համարվելուց․ Freedom House

aliq 13:33 | 21.04.2022
aliq 13:33 | 21.04.2022
Freedom House

Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպության՝ «Ազգերն անցումային շրջանում»  տարեկան զեկույցում Հայաստանը ներկայացվել է թեեւ իբրեւ ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ քայլեր ձեռնարկող, սակայն ժողովրդավարական պետություն համարվելուց դեռ շատ հեռու երկիր։

Freedom House-ի զեկույցի հեղինակներն ընդգծել են, որ 2004-ից ի վեր նախկինում ավտորիտար երեք երկրներ՝ Մոլդովան, Կոսովոն եւ Հայաստանը, վերածվել են հիբրիդային ռեժիմների:

Freedom House-ի հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը նշել է, որ ավտորիտար կառավարման ձեւից հիբրիդայինի անցնող երկրներն առավել խոստումնալից են, թեպետ լիովին չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին:

Հայաստանն, ըստ միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության զեկույցի,  դատաիրավական ոլորտում աննշան առաջընթաց է գրանցել: Զեկույցի հեղինակները Հայաստանի իշխանություններին հորդորդում են շարունակել բարեփոխումները։

Ըստ Freedom House-ի՝ Հայաստանն առանձնապես նահանջել է մամուլի անկախության ոլորտում։

«Զեկույցում սա նշվում է, որ վիրավորանքի եւ զրպարտության հոդվածի տուգանքների բարձրացումն, ինչպես նաեւ ծանր վիրավորանքի քրեականացումը դիտարկվում է իբրեւ անկախ մեդիայի դեմ իրականացվող քայլ», — շեշտել է Freedom House-ի հայաստանյան ներկայացուցիչը։

Freedom House-ի տարեկան զեկույցում արձանագրվել է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության խմբերը կարողացել են կանխել իշխող կուսակցության առաջ քաշած մի օրինագիծ, որի արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կհայտնվեր կառավարական վերահսկողության ներքո։

Ըստ զեկույցի՝ Հայաստանը հետխորհրդային երկրներից զիջում է Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային՝ հետեւում թողնելով Կենտրոնական Ասիայի հանրապետությունները, ինչպես նաեւ Բելառուսը, Ռուսաստանն ու Ադրբեջանը: ժողովրդավարության ամրապնդման առումով, ըստ Freedom House-ի զեկույցի,  լավագույն ցուցանիշն ունի Էստոնիան, վատագույնը՝ Թուրքմենստանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արեւելյան Եվրոպային՝ տանկեր, Ուկրաինային՝ պաշտպանական զենքեր
հաջորդը
ԵՄ-ն երկակի ստանդարտներ է կիրառում. ավստրիացի պատգամավոր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն